Ֆլորիանա (Մալթա)
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1724 թ. | ||||
Մակերես | 0,94±0 կմ² | ||||
ԲԾՄ | 38±1 մետր | ||||
Բնակչություն | 2205 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Փոստային դասիչ | FRN | ||||
Պաշտոնական կայք | florianalocalcouncil.com | ||||
| |||||
Ֆլորիանա (մալթ.՝ Il-Furjana կամ Il-Floriana, հայտնի է նաև Borgo Vilhena անվանումով), քաղաք Մալթայի Հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավարևելյան շրջանում, երկրի մայրաքաղաք Վալետայի անմիջական հարևանությամբ։ Բնակչության թվաքանակը 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով եղել է 2.205[2]:Այս քաղաքում են ծնվել բազմաթիվ անվանի մալթացիներ, այդ թվում՝ Մալթայի Հանրապետության ազգային օրհներգի L-Innu Malti-ի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Ռոբերտ Սամուտը, Մալթայի նախկին եպիսկոպոս Մաուրո Կարուանան, բանաստեղծներ Օլիվեր Ֆրիգիերին, Մարիա Գանադոն, գրող և քաղաքական գործիչ Հերբերտ Գանադոն, շվեդական հեռուստատեսության երգի Idol մրցույթի հաղթող Քևին Բորգը...
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակավայրը կոչվել է ի պատիվ իտալացի ռազմական ճարտարագետ Պիետրո Պաոլո Ֆլորիանիի, ում պատրաստած նախագծերի հիման վրա է ստեղծվել այսպես կոչված՝ Ֆլորիանայի գիծը՝ քաղաքը շրջափակող ամրությունների շղթան[3]։ Մալթերեն պաշտոնական անվանումն է Il-Floriana[4], իսկ տեղացիները հաճախ անվանում են Il-Furjana[5] (այս վերջինը նույնպես ընդունվել է որպես քաղաքի մալթերեն պաշտոնական անվանում)[6]. կառավարական աղբյուրները երկու տարբերակն էլ գործածում են[2][7]։
Քաղաքի սկզբնական պաշտոնական անվանումը եղել է Borgo Vilhena (կամ Subborgo Vilhena)՝ ի պատիվ Սուրբ Հովհաննեսի ուխտի (օրդենի) մեծ վարպետ (Grand Master) Անտոնիո Մանոել դե Վիլենայի[3]. այդ անվանումը ժամանակի ընթացքում լայն գործածությունից դուրս է մղվել և ներկայումս կիրառվում է միայն որպես քաղաքի տիտղոս (ճիշտ այդպես երկրի մայրաքաղաք Վալետան էլ ունի իր տիտղոսը՝ Città Umilissima)[5]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]



Ֆլորիանայի տարեգրությյան սկիզբն ընդունված է համարել 1636 թվականը, երբ իտալացի ռազմական ճարտարագետ Պիետրո Պաոլո Ֆլորիանիի պատրաստած նախագծերի հիման վրա սկսվել է այսպես կոչված՝ Ֆլորիանայի գծի կառուցումը՝ մայրաքաղաք Վալետայի պաշտպանունակությունն ամրապնդելու նպատակով։ Կառուցված ամրություններն արդեն իսկ 1640 թվականին մասնակիորեն ծառայել են այդ նպատակին[8], այդուհանդերձ՝ դրանց շինարարությունը շարունակվել է 17-րդ ու 18-րդ դարերում և ամբողջությամբ ավարտի հասցվել 1720-ական թվականներին[9]։ Հենց այդ ընթացքում էլ՝ 1724 թվականին Սուրբ Հովհաննեսի ուխտի մեծ վարպետ Անտոնիո Մանոել դե Վիլենայի պատվերով հիմնադրվել է Բորգո Վիլենա արվարձանը[10]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

- Սբ. Պուբլիուս ծխական եկեղեցին և առընթեր հրապարակը[11]
- Mall Gardens-ը
- Ֆլորիանայի գծի ամրությունները՝ ներառյալ Porte des Bombes-ը
- Վինյակուրի ջրանցույցն ու ջրամատակարարման աշտարակը
- Սառիա եկեղեցին
- Ռոբերտ Սամուտի անվան սրահը
- Արգոտիի բուսաբանական այգին
- Վիլենայի պարտեզները
- Polverista-ն
- Սբ. Ֆիլիպի պարտեզը
- Հերբերտ Գանադոյի պարտեզ-այգիները
- Հոբելյանական թավուտը
- Մսիդա մարտկոցն ու առընթեր պատմական պարտեզը՝ մերձակա Hay Wharf-ի հետ մեկտեղ, որտեղ 18-րդ դարի գրող և բարենորոգիչ Միքիել Անտոն Վասսալիի գերեզմանն է գտնվում (վերջինիս անունը սերտորեն կապված է մալթացիների ազգային ինքնության գիտակցման հետ)
- Ստորջրյա թևերով նավերի կայանատեղին, որտեղից ամեն օր նավեր են մեկնում դեպի Սիցիլիա
Ֆլորիանայում է գտնվում Մալթայի ամենահին ու ամենահամբավավոր հյուրանոցներից մեկը՝ Hotel Phoenicia]-ն, հինգաստղանի, շքեղ ևս մեկ հյուրանոց և Grand Hotel Excelsior-ը։ Քաղաքում գործում են նաև նվազ ցածր կարգի մի շարք այլ հյուրանոցներ։
2007 թվականից սկսած՝ Ֆլորիանայում անց է կացվում Isle of MTV ամենամյա երաժշտական փառատոնը[12]։ Բացի այդ, ամեն տարի փետրվարին քաղաքի Սուրբ Աննայի փողոցւ բեմահարթակ է դառնում Մալթայի կառնավալի մասնակիցների համար։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորիանայի բնակչության թվաքանակի փոփոխությունները 1901-2011 թվականներին.

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆլորիանային բնորոշ է միջերկրածովյան կլիման՝ շոգ ու չոր ամառներով և մեղմ ու խոնավ ձմեռներով։ Ստորև բերված եղանակային տվյալներն արձանագրվել են Լուկա քաղաքի օդանավակայանում գտնվող օդերևութաբանական կայանում, որը Ֆլորիանայից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։
Լուկա, Մալթա 1981-2010 (Records 1947-2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 22.2 (72) |
26.7 (80.1) |
33.5 (92.3) |
30.7 (87.3) |
35.3 (95.5) |
40.1 (104.2) |
42.7 (108.9) |
43.8 (110.8) |
37.4 (99.3) |
34.5 (94.1) |
28.2 (82.8) |
24.3 (75.7) |
43.8 (110.8) |
Միջին բարձր °C (°F) | 15.6 (60.1) |
15.6 (60.1) |
17.3 (63.1) |
19.8 (67.6) |
24.1 (75.4) |
28.6 (83.5) |
31.5 (88.7) |
31.8 (89.2) |
28.5 (83.3) |
25.0 (77) |
20.7 (69.3) |
17.1 (62.8) |
22.97 (73.34) |
Միջին օրական °C (°F) | 12.8 (55) |
12.5 (54.5) |
13.9 (57) |
16.1 (61) |
19.8 (67.6) |
23.9 (75) |
26.6 (79.9) |
27.2 (81) |
24.7 (76.5) |
21.5 (70.7) |
17.7 (63.9) |
14.4 (57.9) |
19.26 (66.67) |
Միջին ցածր °C (°F) | 9.9 (49.8) |
9.4 (48.9) |
10.6 (51.1) |
12.4 (54.3) |
15.4 (59.7) |
19.1 (66.4) |
21.7 (71.1) |
22.6 (72.7) |
20.8 (69.4) |
18.1 (64.6) |
14.6 (58.3) |
11.6 (52.9) |
15.52 (59.93) |
Ռեկորդային ցածր °C (°F) | 1.4 (34.5) |
1.7 (35.1) |
2.2 (36) |
4.4 (39.9) |
8.0 (46.4) |
12.6 (54.7) |
15.5 (59.9) |
15.9 (60.6) |
13.2 (55.8) |
8.0 (46.4) |
5.0 (41) |
3.6 (38.5) |
1.4 (34.5) |
Տեղումներ մմ (դյույմ) | 98.5 (3.878) |
60.1 (2.366) |
44.2 (1.74) |
20.7 (0.815) |
16.0 (0.63) |
4.6 (0.181) |
0.3 (0.012) |
12.8 (0.504) |
58.6 (2.307) |
82.9 (3.264) |
92.3 (3.634) |
109.2 (4.299) |
600.2 (23.63) |
% խոնավություն | 79 | 79 | 79 | 77 | 74 | 71 | 69 | 73 | 77 | 78 | 77 | 79 | 76 |
Միջին ամսական արևային ժամ | 176.7 | 194.3 | 235.6 | 261.0 | 310.0 | 351.0 | 384.4 | 362.7 | 282.0 | 220.1 | 189.0 | 164.3 | 3131,1 |
Աղբյուր #1: Meteo Climate (1981-2010 Data)[13], climatetemp.info (Sun Data)[14] | |||||||||||||
Աղբյուր #2: NSO Malta[15] |
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Սբ. Պուբլիուս եկեղեցին
-
Փախուստ Եգիպտոս եկեղեցին
-
Ռոբերտ Սամուտի անվան սրահը մեթոդիստական եկեղեցում
-
Սառիա եկեղեցին
-
Hay Wharf-ը
-
Hotel Phoenicia 5-աստղանի հյուրանոցը և Մալթայի հուշահամալիրը
-
Սբ. Աննայի փողոցը և առյուծով շատրվանը՝ Lion Fountain-ը
-
Misraħ Papa Gwanni XXIII-ի հրապարակը
-
Սբ. Պուբլիուսի հրապարակը
-
Գևորգ V-ի անվան զբոսայգին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ 2,0 2,1 «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ 16 May 2014։ Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին
- ↑ 3,0 3,1 Armstrong Gary, Mitchell Jon P. (2008)։ Global and Local Football: Politics and Europeanization on the Fringes of the EU։ Routledge։ էջ 44։ ISBN 9781134269198
- ↑ «Floriana»։ lc.gov.mt (մալթայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 16 July 2016-ին
- ↑ 5,0 5,1 Cassar Pullicino Joseph (October–December 1949)։ «The Order of St. John in Maltese folk-memory»։ Scientia 15 (4): 163։ Արխիվացված է օրիգինալից 17 April 2016-ին
- ↑ «Il-lokalitajiet Maltin»։ National Council for the Maltese Language (մալթայերեն)։ էջ 2։ Արխիվացված է օրիգինալից 2 June 2016-ին
- ↑ «Kumitat għar-Rijabilitazzjoni tal-Belt Valletta u l-Floriana»։ Government of Malta (մալթայերեն)։ Արխիվացված է օրիգինալից 16 July 2016-ին
- ↑ Adami Giuseppe (1997)։ «FLORIANI, Pietro Paolo»։ Dizionario Biografico degli Italiani (իտալերեն) 48։ Արխիվացված է օրիգինալից 5 March 2016-ին
- ↑ Spiteri Stephen C. (2004–2007)։ «The Development of the Bastion of Provence, Floriana Lines»։ Arx – Online Journal of Military Architecture and Fortification (1–4): 24–32։ Արխիվացված է օրիգինալից 15 November 2015-ին
- ↑ Rix Juliet (2013)։ Malta and Gozo։ Bradt Travel Guides։ էջ 148։ ISBN 9781841624525
- ↑ Morana Martin (2011)։ Bejn Kliem u Storja (մալթայերեն)։ Malta: Books Distributors Limited։ ISBN 978-99957-0137-6։ Արխիվացված է օրիգինալից 20 October 2016-ին
- ↑ «Isle of MTV Malta Special»։ visitMALTA.com։ Վերցված է 6 July 2015
- ↑ «Luqa Weather Averages 1981-2010»։ Meteo-climat-bzh.dyndns.org։ Վերցված է 2017-07-17
- ↑ «Sunshine & Daylight Hours in Luqa, Malta Sunlight, Cloud & Day length»։ Malta.climatemps.com։ Վերցված է 1 June 2015
- ↑ Galdies Charles (2011)։ «The Climate of Malta: statistics, trends and analysis 1951-2010»։ Floriana: National Statistics Office։ Արխիվացված է օրիգինալից 13 November 2014-ին
- Quest for regeneration of Floriana 7 April 2015.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆլորիանա (Մալթա) Վիքիպահեստում |
---|
|