Դուբրովնիկի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուբրովնիկի տաճար
կաթոլիկ տաճար


ՏեղադրությունԴուբրովնիկ
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ԿրոնադավանանքԿաթոլիկություն
Ճարտարապետություն
Կարգավիճակգործող եկեղեցի
Ճարտարապ. ոճիտալական բարոկկո
Վիքիպահեստում

Դուբրովնիկի տաճար(խորվ.՝ Dubrovačka katedrala), կաթոլիկ տաճար Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում։ Մտնում է Խորվաթիայի կաթոլիկ եկեղեցու Դուբրովնիկի թեմի մեջ։ Տաճարը կառուցված է իտալական բարոկկո ոճով։

Տաճարի ժամանակակից կառույցը կանգնած է մի շարք եկեղեցիների տեղում, որոնցից ամենահինը թվագրվում է մեր թվարկության 6-րդ դարին։ 12-րդ դարում այդ վայրում կառուցվել է ռոմանական ոճի եկեղեցի, որը կանգուն է եղել հինգ դար և հիմնովին կործանվել է 1667 թվականին տեղի ունեցած Դուբրովնիկի երկրաշարժի ժամանակ։

Երկրաշարժից անմիջապես հետո Դուբրովնիկի հանրապետության սենատը հանձնարարեց քանդակագործ Անդրեա Բուֆալինիին նոր տաճարի հատակագիծը կազմելու գործընթացը։ Շինարարական աշխատանքների գործընթացը, որոնք տևել են 30 տարի, ղեկավարել են Ֆրանչեսկո Կորտեզեն (1669—1670), Պաոլո Անդրեոտին (1671—1674), Պիեռ Անտոնիո Բացցին (1677—1678) և Պալերմոյից Տոմմազո Նապոլին (1689—1700): Առկա նախագծում վերջնական շտկումները և փոփոխությունները իրականացրել է Բուֆալինին։ Տաճարի ճարտարապետական ոճը հիմնված է իտալական բարոկկո ոճի վրա։ Տաճարը բաղկացած է երեք Նավերից և երեք աբսիդներից, որոնք պահում են տաճարի մեծ գմբեթը։

Հոգևոր գլխավոր սեղանին փակցված է Տիցիանի նկարած Աստվածածնի վերափոխման պատկերը (մոտ 1552 թվական)։ Տաճարի գանձարանը իրենից ներկայացնում է կրոնական արվեստի 200 նմուշներ, որոնց մեծ մասը ունի մշակութային և կրոնական մեծ նշանակությունը։

Տաճարը մեծապես տուժել է սերբերի կողմից իրականացված Դուբրովնիկի պաշարման ժամանակ (1991 թվական)։ Ներկայումս տաճարը ամբողջովին վերականգնված է։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դուբրովնիկի տաճար» հոդվածին։