Դուբրովնիկի երկրաշարժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դուբրովնիկի երկրաշարժ
Relief map of Croatia.png
Երկրաշարժի ընդգրկման տարածքը
Տեսակերկրաշարժ
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՏեղանքԴուբրովնիկ
Տարեթիվապրիլի 6, 1667
Տուժած երկրներ
(տարածաշրջաններ)
Խորվաթիա
Զոհվածներ5.000

Դուբրովնիկի երկրաշարժ (խորվ.՝ Potres u Dubrovniku), երկրաշարժ, որ տեղի է ունեցել 1667 թվականի ապրիլի 6-ին՝ առավոտյան ժամը ութին[1]։

Երկրաշարժը երկու ամենաավերիչ երկրաշարժերից է Խորվաթիայի տարածքում վերջին 2.400 տարիների ընթացքում և ամենից խոշորը Դուբրովնիկի տարածքում։ Երկրաշարժի արդյունքում քաղաքը գրեթե ամբողջովին ավերվել է, մահացել է մի քանի հազար մարդ. նշվում է 3.000-5.000, երբեն էլ ավելի[2]։ Մահացողների թվում է եղել նաև քաղաքի տիրակալը։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաշարժի ժամանակ քաղաքի վրա քարեր են թռել Սըրջ բլրից, որոնք ավերել են իրենց ճանապարհին հանդիպած ամեն ինչ։ Երկրաշարժից հետո առաջացած ցունամին ավերել է նավահանգիստը, իսկ այնտեղ կայանած նավերը ափ են շպրտվել ու ջարդվել ալլիքների ազդեցությամբ։ Հողը ճեղքվել է, իսկ երկինքը՝ մթնել վերև բարձրացած փոշուց։ Երկրաշարժից հետո սկսված հրդեհը չի մարել հետագա 12 օրերին և ոչնչացրել է մշակութային ու նյութական մեծ թվով արժեքներ։

Այդ ժամանակ Դուբրովնիկը եղել է Դուբրովնիկի հանրապետության մայրաքաղաքը, և երկրաշարժը սկզբնավորել է նրա ծաղման ավարտը[3]։ Գաղտնի խորհրդական Պյոտր Տոլստոյը, որ հանրապետություն է այցելել 17-րդ դարի վերջին, իր օրագրում գրել է. «Այդ Դուբրովնիկ քաղաքում շատ տներ ավերված են և պալատական շինությունները՝ քանդված։ Ասում են, որ քաղաքը մոտ երեսուն տարի առաջ Աստծո ուղարկված ալիքից ճեղքվել է»[4]։

Քանի որ երկրաշարժից քանդվել է քաղաքային շինությունների 68 %-ը[5], Դուբրովնիկի հանրապետության կառավարությունն օրենք է ընդունել հետագա դարերում քաղաքի ապագա կերպարանքի մասին։ Այդ կերպարանքը պահպանվել է մինչ օրս։ Ներկայումս հրդեհից խուսափելու և նրա տարածումը կանխելու համար օրենք է ընդունվել, որ Հին քաղաքի բոլոր տներում խոհանոցները լինեն վերին հարկերում։

Աղետն իր լատիներեն բանաստեղծություններում նկարագրել է բարոկկո ոճի բանաստեղծ, գիտնական ու դիվանագետ Ստեպան Գրադիչը։

Բացի Դուբրովնիկից՝ ավերվել են Կոտորի ծոցի մի քանի քաղաքներ ևս, մասնավորապես Կոտորն ու Պերաստը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]