Դուբլ Վե (բիոսֆերյան արգելոց)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox plant.png
Դուբլ Վե
Elephants bath park w wide 2006.jpg
Տեսակազգային պարկ
Կազմված էW National Park of Benin?, W National Park of Burkina Faso? և W National Park of Niger?
Մասն էW-Arly-Pendjari Complex?
ԵրկիրFlag of Benin.svg Բենին, Flag of Niger.svg Նիգեր և Flag of Burkina Faso.svg Բուրկինա Ֆասո
Հիմնվել է1954
Մակերես10 182,8 կմ²[1]
Կոորդինատներ: 12°0′ հս․ լ. 2°30′ ավ. ե. / 12.000° հս․. լ. 2.500° ավ. ե. / 12.000; 2.500
Lua error in Մոդուլ:Location_map at line 442: Unable to find the specified location map definition. Neither "Module:Location map/data/Բենին, Նիգեր, Բուրկինա Ֆասո" nor "Template:Տեղորոշման քարտեզ Բենին, Նիգեր, Բուրկինա Ֆասո" exists.
Դուբլ Վե (բիոսֆերյան արգելոց)ը գտնվում է Երկիրում
Դուբլ Վե (բիոսֆերյան արգելոց)

Դուբլ Վե (անգլ.՝ W National Park, ֆր.՝ Parc national du W; Դուբլ «V», «W») - Աֆրիկայի առաջին անդրսահմանային կենսոլորտային արգելոցը[2][3][4][5][3]: Արգելոցը գտնվում է Նիգերի, Բենինի և Բուրկինա Ֆասոյի տարածքում, ձգվում է Նիգեր գետի երկայնքով, որը իր թեքությունով W տառի տեսք ունի[6]:

Ֆիզիոգրաֆիկ բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արգելոցի ընդհանուր տարածքը կազմում է 31,223.13 կմ²: Յուրաքանչյուր երկրի համար կենսոլորտային պաշարների համաշխարհային ցանցի տվյալների բազան ցույց է տալիս արգելոցների և հիմնական գոտիների տարածքների կոորդինատները, որտեղ ըստ գոտիավորման հայեցակարգի, արգելոցը բաժանված է հետևյալ մասերի[6]:

Կենսոլորտային արգելոցը նախատեսված է կասեցնել հյուսիսից անապատի ներխուժումը: Այստեղ գետը մի քանի կտրուկ շրջադարձ է կատարում և հիշեցնում է W տառը: Այն ընդգրկում է Սուդանի, Գվինեայի և Սախալինի բիոգեոգրաֆիական շրջանները: Այն հիմնականում սավաննա է[6]:

Նիգերի տարածքում գտնվող ազգային պարկը գտնվում է Նիամեյ քաղաքից 150 կմ հարավ: Արգելոցի հյուսիսարևելյան սահմանը անցնում է Նիգերի գետի երկայնքով, հարավայինը` Մեկրու գետի երկայնքով, (որի հետ միասին անցնում է Բենինի սահմանը), հյուսիսը` Տապոա գետի երկայնքով: Արևմուտքում է գտնվում Բուրկինա Ֆասոյի հետ սահմանը[7]:

Ազգային պարկի այն հատվածը որը մտնում է Բենինի տարածքի մեջ, գտնվում է վերոնշյալ երկրի հյուսիսում։ Այգու արևմտյան սահմանը անցնում է Մեկրու գետի երկայնքով, արևելյանը` Ալիբորի գետի երկայնքով: Նրանցից երկուսն էլ Նիգերի հիմնական վտակներն են և սեզոնային բնույթ ունեն՝ գրեթե ամբողջությամբ չորանում են չոր սեզոնի ընթացքում: Այգու հարավային մասում բլուրների բարձրությունը հասնում է 320 մետրի[8]:

Տարեկան տեղումների միջին քանակը 700մմ է[7]։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկրու գետը
ՆԻգերի տարածքի արգելոցի թրչունները

Մատիտեղը, Թրափա նաթանները, Պիստիայի ստրատիտները աճում են արգելոցի հարավային հողերում: Անտառներում ներկայացված են Anogeissus leiocarpus, Pterocarpus erinaceus, Diospyros mespiliformis (Բուրկինա Ֆասո), Tamarindus indicus և Cola laurifolia (Նիգեր) բույսերը[6]:

Պարկում հանդիպում են ավելի քան 350 թռչնատեսակեր, որոնց մեջ կան տեսակներ, որոնք չվում են մայրցամաքի ներսում և տեսակներ, որոնք չվում են Եվրասիա[7]։

Մարդկային փոխազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ նեոլիթյան ժամանակներից Նիգերի ավազանում՝ արգելոցի տարածքում, մարդիկ են ապրել։ Այստեղ հայտնաբերել են բազմաթիվ հնագիտական գտածոներ[6]:

Ներկայումս տարածքի հիմնական խնդիրներն են ռեսուրսների անօրինական օգտագործումը, մասնավորապես անօրինական ձկնորսությունը, հողի օգտագործումը գյուղատնտեսական կարիքների համար (այդ թվում, բամբակի դաշտերը): Արգելոցը գտնվում է տեղաիների տնօրինության տակ, ինչն էլ հնարավորություն է տալիս կայուն զարգաման ռազմավարություն[6]։

Արգելոցի տարածքում գործում են տարբեր հետազոտական նախագծեր, որոնց մի մասը գործում է ավելի քան 50 տարի: Օրինակ, 1960 թվականից սկսած իրականացվում է կլիմայի մոնիտորինգ: Բացի այդ, հաշվարկվում է խոշոր կաթնասուններին՝ մասնավորապես փղերին, ինչի համար կատարվում են օդային դիտարկումներ։ Նիգերի տարածքում նման լայնամասշտաբ ծրագրեր իրականացվեցին 1972, 1977 և 1992 թվականներին[6]:

Կան ծրագրեր Նիգեր և Մերկու գետերի վրա ամբարտակներ կառուցելու։ Կան նաև ֆոսֆատային հանքաարդյունաբերական ծրագրեր[8]։

Տարածքային պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիգեր գետ

Արգելոցը ստեղծվել է 1937 թվականին Նիգերում, երկրում դառնալով առաջին պահպանման ենթակա տարածքը: 1954 թվականին այդ տարածքը հայտարարվեց ազգային պարկ: 1962 թվականին պարկի մի մասում ստեղծվեց այսպես կոչված բուֆերային գոտի` Դոսսո Մասնավոր արգելոցը (անգլ.՝ Dosso Partial Reserve), որը գտնվում է հյուսիս-արևելքում, և հյուսիսում գտնվող Թամոուի արգելոցը (անգլ.՝ Tamou Total Fauna Reserve)[8]:

Բենինի տարածքում պարկը ստեղծվել է 1936 թվականին: Պարկի կարգավիճակը հաստատվել է 1954 թվականին[8]: Նույն թվականին Բուրկինա Ֆասոյի տարածքում ստեղծվել է ազգային պարկ[9]:

Տարածքը պաշտպանված է որպես ազգային զբոսայգի, բոլոր այն երկրների տարածքներում, որոնցում գտնվում է: Տարածաշրջանը պահպանվում է Ռամսարի կոնվենցիայով, Նիգերի խոնավ տարածքները 1987 թվականից[7], Բուրկինա Ֆասոյինը` 1990 թվականից: 1996 թվականին Նիգերի ազգային պարկի հիմքի վրա ստեղծվեց կենսոլորտային արգելավայր, որին հաջորդեց մի շարք խորհրդակցություններ և ուսումնասիրություններ, որոնք ավարտվեցին 2002 թվականին։ Բուրկինա Ֆասոյի և Բենինի արգելոները միանանելով արգելոցին ստեղծեցին անդրսահմանային բնապահպանական և հետազոտական հաստատություն: Նիգերի ազգային պարկը նույնպես ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[6]:

Արգելոցի կառավարման համար անդամ պետություններից ստեղծվեց հատուկ կորդինացիոն կազմակերպություն։ Բացի դրանից աջակություն էր ցուցաբերում նաև Եվրոմիությունը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://whc.unesco.org/document/155693
  2. Дубль-ве (W) // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  3. 3,0 3,1 Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп.. — Москва: Советская энциклопедия, 1989. — С. 91. — 592 с. — ISBN 5-85270-057-6
  4. Нигер: Справочная карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» ГУГК в 1982 г.; ред.: Н. И. Арепьева, Д. А. Коваленко. — Испр. в 1986 г. — 1:2 500 000, 25 км в 1 см. — М.: ГУГК, 1987.
  5. Бенин: Общегеографическая карта / сост. и подгот. к печати ПКО «Картография» в 1993 г.; ст. ред. Л. Н. Колосова; ред. А. Ю. Широков. — 1:1 000 000, 10 км в 1 см. — М.: Роскартография, 1993.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «'W' REGION» (անգլերեն)։ Человек и биосфера։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-10-ին։ Վերցված է 2010-10-30 
  7. 7,0 7,1 7,2 7,3 «NE001: 'W' National Park» (անգլերեն)։ BirdLife International։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2010-10-30 
  8. 8,0 8,1 8,2 8,3 «BJ001: 'W' National Park» (անգլերեն)։ BirdLife International։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2010-10-30 
  9. «Arli - W - Singou complex» (անգլերեն)։ BirdLife International։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-03-ին։ Վերցված է 2010-10-30