Դորոթի Ջին Հեյլս
Ծնվել է | հունիսի 22, 1926[1] |
---|---|
Մահացել է | 1988[2][3][4] |
Մահվան պատճառ | չարորակ ուռուցք |
Մասնագիտություն | բժիշկ |
Զավակներ | Janet Hailes Michelmore?[5] |
Դորոթի Ջին Հեյլս (հունիսի 22, 1926[1] - 1988[2][3][4]), 20-րդ դարի ավստրալիացի բժիշկ։ Հեյլսը և իր հետ մի խումբ բժիշկներ մեծ դեր են խաղացել Դաշտանադադարի ավստրալիական ասոցիացիայի ստեղծման գործում։
Կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյլսը ծնվել է 1926 թվականին հունիսի 22-ին Մելբուռն քաղաքում՝ բժիշկ Ուիլյամ Ալլան Հեյլսի և Մերի Մոդ Ուիտֆիլդի ընտանիքում։ Ունեցել է մեկ մեծ և մեկ փոքր քույր[6]։ Հեյլսը հաճախել է Մելբուռնի աղջիկների ավագ դպրոց, որտեղ 1943 թվականին դարձել է դպրոցի աշակերտական խորհրդի ղեկավար[7]։ Հետագայում նա ընդունվել է Մելբուռնի համալսարան, որտեղ 1949 թվականին ստացել է բակալավրի աստիճան բժշկության և արվեստի ոլորտում։ Հետո Հելսը սկսել է նախապատրաստվել Մելբուռնի թագավորական հիվանդանոց ընդունելվու համար։ 1960 թվականին ավարտել է իր ուսումը՝ որպես բժիշկ-օրդինատոր[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հելսը աշխատել է որպես սպա, մտավոր հետամնացություն ունեցող երեխաների հետ՝ Տրավանկորի զարգացման կենտրոնում[6]։ Նա հաղթահարել է բժիշկների շրջանում տարածված ծերացող կանանց «փոքր» խնդիրների արհամարհման երևույթը։ 1960 թվականի վերջին ԱՄՆ-ում Հելյսը ծանոթացել է ֆիզիկոս Ռոբերտ Գրինբլատի հետ, և ֆիզիկոսն օգնել է նրան որոշակիորեն լուծել դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց խնդիրները։ 1962 թվականին Հեյլսը միացել է Ավստրալիական Կարմիր Խաչին[6][6][8]՝ աշխատելով Վիկտորիական արյան փոխներարկման բաժնում 10 տարի[6]։
Հեյլսը ելույթ է ունեցել ավստրալիացի բժիշկների դեմ, քանի որ վերջիններս խուսափում էին բուժման կուրսի շարունակությունից՝ վախենալով կողմնակի երևույթներից։ Այս գործում Հեյլսին աջակցել են պրֆեսոր Բրայան Հադսոնը և բժիշկ Հենրի Բուրգերը։ Շուտով Հեյլսը դարձել է նշանավոր ասիստենտ էնդոկրինոլոգիայի և շաքարային դիաբետի բաժնում, որտեղ 10 տարի շարունակ նրան դիմել են դաշտանադադարի շրջանի կանայք։ Նա և մի խումբ մտահոգված կին բժիշկներ ստեղծել են կես օր գործող կլինիկա, որտեղ ընդունել են հիվանդներին՝ չպահանջելով նրանցից բժշկի ուղեգրում։ 1971 թվականին Հեյլսը ստեղծել է կլինիկա, որը դարձել է աշխարհում դաշտանադադարի խնդիրներով զբաղվող առաջին կլինիկաներից մեկը[7]։
1972 թվականին Հեյլսը համալսարանի ուսանողների բժշկական սպասարկման ծրագրի շրջանակներում միացել է Մոնաշի համալսարանին։ Երեք տարի անց նա վերադարձել է Մելբուռն համանման պաշտոն զբաղեցնելու[6]։
1976 թվականին նա հիմնել է երկրորդ կլինիկան[6]՝ Թագավորական կանանց հիվանդանոցում։ Սա եղել է մինչև 1978-1986 թվականներին դաշտանադադարի հարցերով խորհրդատու աշխատելը[6]։
Բժիշկները սկսել են աջակցել Հեյլսին նրա հետազոտությունների մեջ, որոնք կապված էին տարեց կանանց առողջությանը։ Հետագայում նա ստեղծել է մի աշխատություն, որը եղել է հորմոնալ փոխարինող միջոցների մասին՝ «Էստրոգենները և կանայք դաշտանադադարի և հետդաշտանադադարային շրջաններում» անվանմամբ[6][9]։ Այս աշխատությունը 1977 թվականին հրապարակել է Ավստրալիական բժշկական հոդվածում[6]։ Հեյլսը կազմակերպել է դաշտանադադարի մասին կոնֆերանս, որը 5 տարի անց այլ բժիշկների հետ համագործակցության շնորհիվ դարձել է ազգային, և հենց այս իրադարձությունն էլ հետագայում հիմք է հանդիսացել Դաշտանադադարի ավստրալիական ասոցիացիայի ստեղծման համար[6]։ Հեյլսը այդ հավաքների ժամանակ ֆինանսավորում էր մրցանակ՝ տարվա լավագույն աշխատանքների համար։
Հեյլսը գրավել է հասարակության ուշադրությունը՝ փորձելով կոտրել դաշտանադադարի հետ կապված միֆերը և կարծրատիպերը։ Այս նպատակով նա հանդես է եկել նաև Talkback ռադիոյում։ Ստեղծել է փոքրիկ ուղեցույց՝ «Միջին տարիքը 1980 թվականին» անվամբ, երը 6 տարվա ընթացքում հրատարակվել է 3 անգամ։ Նա նաև համագործակցել է առոջապահության ֆեմինիստական շարժման հետ[6]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեյլսն ամուսնացել է բժիշկ Հենրի Բակխերսի հետ 1951 թվականի նոյեմբերի 21-ին, նրանք ունեցել են 3 երեխա[6]՝ ներառյալ Ժանետ Միշելմո Հելյսը[10]։ 1988 թվականի նոյեմբերի 27-ին Հեյլսը մահացել է քաղցկեղից։ Մարմինը հրկիզվել է[6]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին ստեղծվել է Ջին Հեյլսի անվան կանանց առոջության ֆոնդ՝ նապատակ ունենալով շարունակելու Հեյլսի աշխատանքները[6][11]։ Մոնաշի համալսարանում հիմնվել է Ջին Հեյլսի անվան հետազոտական բաժին[12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ 2,0 2,1 2,2 Australian Dictionary of Biography — MUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
- ↑ 3,0 3,1 3,2 Australian Women's Register — 2000.
- ↑ 4,0 4,1 4,2 Encyclopedia of Australian Science
- ↑ https://www.jeanhailes.org.au/team/janet-hailes-michelmore
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 Hunter, Cecily. «Hailes, Dorothy Jean (1926–1988)». Biography Dorothy Jean Hailes. Australian Dictionary of National Biography. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ 7,0 7,1 «Dr Dorothy Jean Hailes AM (1943)» (PDF). Melbourne Girls Grammar (Information Exchange). Melbourne Girls Grammar. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Australian Red Cross Blood Service». National Library of Australia. National Library of Australia. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ Hailes, Dorothy Jean; Burger, Henry (1987). «Effect Of Combined Implants Of Oestradiol And Testosterone On Libido In Postmenopausal Women». British Medical Journal (Clinical Research Edition). Jstor. 294 (6577): 936–937. doi:10.1136/bmj.294.6584.1418. JSTOR 29526660. PMC 1246581. PMID 3107663.
- ↑ White, Sue (2015 թ․ մարտի 23). «Meet the boss: Janet Michelmore, Executive Director, Jean Hailes for Women's Health». The Sydney Morning Herald (անգլերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Survey Offers Insight into Women's Health». Health Staff Recruitment. Health Staff Recruitment. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Jean Hailes Research Unit». Monash University. Monash University. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 15-ին.
|