Դորոթի Ուայլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դորոթի Ուայլդ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1895(1895-07-11)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 10, 1941(1941-04-10)[1] (45 տարեկան)
Մահվան վայրԱնգլիա, Միացյալ Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, socialite և թարգմանիչ
ԱմուսինՆատալի Քլիֆորդ Բարնի[2]
Ծնողներհայր՝ Ուիլլի Ուայլդ[2], մայր՝ Sophie Lees?[2]

Դորոթի Այրն Ուայլդ, հայտնի նաև որպես Դոլլի Ուայլդ (հուլիսի 11, 1895(1895-07-11)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 10, 1941(1941-04-10)[1], Անգլիա, Միացյալ Թագավորություն ), անգլիացի հասարակական ակտիվիստ, որը հայտնի է դարձել իր ընտանեկան պատկանելիությամբ և ունեցել սրամիտ զրուցակցի հեղինակություն։ Նրա հնայքն ու հումորը նրան հայտնի էին դարձրել Փարիզի սալոններում։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լոնդոնում իր հորեղբայր Օսկար Ուայլդի համասեռամոլ գործողությունների համար ձերբակալումից 3 ամիս անց և Օսկարի ավագ եղբոր՝ Ուիլլիի և վերջինիս կնոջ՝ Սոֆի Լիլի Լիսի միակ երեխան էր։ Թեև հորեղբորը երբեք չի տեսել, Դորոթին նրան աստվածացրել է ավելի շատ, քան իր հորը, որը հարբեցող է եղել ու մահացել է նրա ծնունդից մի քանի տարի հետո[3]։

Մեծացել է մոր և խորթ հոր՝ թարգմանիչ Ալեքսանդր Տեքսիերա դե Մատտոսի խնամքի տակ, չնայած այդ ժամանակ նրա մայրը «այնքան աղքատ էր, որ չէր կարողանում տանը պահել երեխային»։ Նա երեխային ուղարկել է այնտեղ, ինչը նա նկարագրել էր որպես «գյուղական մենաստան»։ Ուայլդը քիչ էր խոսում իր մանկության մասին, և երբ անգամ խոսում էր, պատմում էր միայն մեկ պատմություն։ Ըստ փարիզեցի հեքիաթասաց Բետտինա Բերջերիի՝ «Երբ Դոլին շատ փոքր էր, նա սիրում էր շաքար վերցնել, թաթախել դրանք իր գեղեցիկ մոր՝ Լիլիի օծանելիքի մեջ և ուտել դրանք»[4]։

Առաջին համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին մեկնել է Ֆրանսիա՝ առաջին աշխարհամարտում շտապօգնության մեքենա վարելու համար։ 1917 կամ 1918 թվականներին Փարիզում բնակվելիս նա սիրավեպ է ունեցել շտապօգնության իր ծառայակիցներից մեկի՝ Մերիոն «Ջո» Քարստեյրսի հետ, որը 1920-ական թվականներին դարձել էր մոտորանավակի մրցարշավորդուհի և հայտնի էր որպես «ջրի վրա ամենաարագ ընթացող կինը»[5]։ Չնայած գրավում էր ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց, Դորոթի Ուայլդը լեսբուհի էր[6]։

Հակումներ և հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայլդը ալկոհոլ օգտագործում էր չափից շատ և կախվածություն ուներ հերոինից։ Նա անցել է բուժման մի քանի կուրսերով, որոնցից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել. նա բուժական հաստատություններից մեկից դուրս է եկել այն ժամանակ ազատ վաճառվող պարալդեհիդ քնահաբի նկատմամբ կախվածությամբ[7]։

1939 թվականին նրան ախտորոշել են կրծքագեղձի քաղցկեղ, բայց հրաժարվել է վիրահատությունից՝ փնտրելով այլընտրանքային բուժումներ[8]։ Հաջորդ տարի, երբ գերմանացիները մոտենում էին Փարիզին, նա փախել է Անգլիա[9]։ Մահացել է 1941թվականին, 45 տարեկան հասակում, կա՛մ քաղցկեղից կա՛մ, հավանաբար, թմրամիջոցների գերդոզավորումից[10]։

Հարաբերություններ Նատալի Բարնիի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուայլդի ամենաերկար հարաբերությունը, որը տևել է 1927 թվականից մինչև իր մահը, ամերիկացի լեսբուհի գրող Նատալի Քլիֆորդ Բարնիի հետ էր, որին պատկանում էր 20-րդ դարի ամենահայտնի փարիզյան գրական սալոններից մեկը։

Գրական ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոլլի Ուայլդը շատերի կողմից դիտարկվում էր որպես շնորհալի պատմող և գրող, բայց նա երբեք չի օգտվել այդ բնական տաղանդներից։ Նրան աջակցում էին հիմնականում առատաձեռն ուրիշները և խորթ հորից ստացած փոքրիկ ժառանգությունը։ Նրա միակ գրական գործերը թարգմանություններ էին և ընկերների հետ[փա՞ստ] աշխույժ նամակագրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Kindred Britain
  3. «Dolly Wilde, a Ghost in Paris | Culture&Stuff»։ cultureandstuff.com։ Վերցված է 2019-12-01 
  4. «Truly Wilde»։ archive.nytimes.com։ Վերցված է 2019-12-01 
  5. Schenkar Joan (2000)։ Truly Wilde: The Unsettling Story of Dolly Wilde, Oscar's Unusual Niece։ New York: Basic Books։ էջեր 86–88։ ISBN 0-465-08772-8 
  6. Schenkar, 124.
  7. Schenkar, 280-293.
  8. Schenkar, 269.
  9. Rodriguez, 318.
  10. Schenkar, 37-48.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]