Դորիս Գերկե
Դորիս Գերկե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 7, 1937[1][2] (88 տարեկան) |
Ծննդավայր | Գրայֆսվալդ, Պոմերանիա, Գերմանիա[3] |
Գրական անուն | Marie-Jo Morell[4] |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ-փաստաբան |
Լեզու | գերմաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
![]() |
Դորիս Գերկե (գերմ.՝ Doris Gercke, փետրվարի 7, 1937[1][2], Գրայֆսվալդ, Պոմերանիա, Գերմանիա[3]), գերմանացի գրող, դետեկտիվ վեպերի հեղինակ։ Մարտին Բեքի (1991) և Ֆրիդրիխ Գլաուզերի (2000) մրցանակների դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորիս Գերկեն ծնվել է 1937 թվականին Գրայֆսվալդում, ծառայողի ընտանիքում։ 1949 թվականին ընտանիքը տեղափոխվել է Համբուրգ։ Ծնողները չեն կարողացել դստեր համար ապահովել բարձրագույն կրթություն և 16 տարեկան հասակում նա աշխատանքի է անցել որպես ադմինիստրատոր։ Ամուսնացել է 20 տարեկանում, 22 տարեկանում ծնվել է նրա երկրորդ երեխան և Դորիսն իրեն լիովին նվիրել է ընտանիքին, երեխաներին (որդուն և դստերը) և տնային տնտեսությանը։ 1980 թվականին կրթաթոշակ է ստացել ուսանելու իրավունք, ինչին նա ձգտում էր դպրոցն ավարտելուց ի վեր։ Սակայն, կրթություն ստանալուց հետո, Դորիսը մասնագիտությամբ չի աշխատել։ Իր առաջին վեպը գրել է 1988 թվականին։
1987 թվականի օգոստոսի 1-ին նա ձեռքով սկսել է գրել իր առաջին թրիլլերը։ 1988 թվականին լույս է տեսել նրա առաջին դետեկտիվ վեպը, «Վեյնշրյոտեր, Ձեզ կախել է պետք», որը հեղինակին լայն ճանաչում է բերել պոեզիայի և նարնջի հյութոց օղու սիրահար կոմիսար Բելլա Բարտոկի կերպարի շնորհիվ։ Հետագայում կոմիսարի մասին շարքերի վեպերը էկրանավորվել են։ Իր մի քանի ստեղծագործություններ Դորիսը ստորագրում է Մերիամ-Ջո Մորել կեղծանվամբ։ Գրում է նաև երեխաների համար։
Քաղաքականության բնագավառում Դորիսն ունի «ձախ» հայացքներ, որոնք կապված են նրա պացիֆիստական և հակաֆաշիստական համոզմունքների հետ։ Նա մասնակցում է քաղաքական ցույցերի, մասնակցում է նաև Գերմանիայի Կոմունիստական կուսակցության լրատվական ծրագրին` «UZ-Pressefesten»[5]:
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտին Բեքի մրցանակ Du skrattade, du ska dö-ի համար, 1991
- Գերմանախոս հեղինակների Գլաուզեր մրցանակ, 2000
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Mysteries in the Bella Block series (էկրանավորվել է)։
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #115705090 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Unsere Zeit, 2 February 2007, S. 13
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Portrait and interview Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- www.krimilexikon.de
- „Hannelore Hoger als „Bella Block“. Am liebsten würde sie die Verbrechen verhindern“, Frankfurter Allgemeine Zeitung, 14 January 2006, Nr. 12, S. 45, Interview with Hannelore Hoger and Doris Gercke
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դորիս Գերկե» հոդվածին։ |
|