Դով Լևին
Դով Լևին | |
---|---|
Ծնվել է | հունվարի 27, 1925[1] Կաունաս, Լիտվա |
Մահացել է | դեկտեմբերի 3, 2016[1] (91 տարեկան) Երուսաղեմ |
Գերեզման | Հար Հայմենխոտ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Մասնագիտություն | պատմաբան և սոցիոլոգ |
Հաստատություն(ներ) | Երուսաղեմի հրեական համալսարան |
Գործունեության ոլորտ | պատմություն և Holocaust studies? |
Ալմա մատեր | Երուսաղեմի հրեական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | եբրայերեն |
Պարգևներ | |
![]() |
Դով Լևին (հունվարի 27, 1925[1], Կաունաս, Լիտվա - դեկտեմբերի 3, 2016[1], Երուսաղեմ), իսրայելցի պատմաբան, Արևելյան Եվրոպայի հրեական համայնքների պատմության մասնագետ։ Հայտնի է Լիտվայում Հոլոքոստի տարիներին հրեական դիմադրությանը նվիրված իր աշխատանքներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դով Լևինը ծնվել է 1925 թվականի հունվարի 27-ին Կաունասում, Ցվի-Գիրշ Դովիդի Լևինի ու Բլյումա Վիգոդերի (Վեկշնյայ վայրից) ընտանիքում։ Հայրենի քաղաքում ավարտել է Մովսես Շվաբեի եբրայերենով ուսուցմամբ հրեական գիմնազիան (1940) և Շոլոմ-Ալեյհեմի՝ իդիշով ուսուցմամբ միջնակարգ դպրոցը (1941)[2][3][4]։
Լիտվայի նացիստական օկուպացիայի ժամանակ Դով Լևին եղել է Կաունասի գետտոյի կալանավոր և հակաֆաշիստական ընդհատակի անդամ։ 1944 թվականին «Մահ օկուպանտներին» պարտիզանական ջոկատի կազմում կռվել է Վիլնյուսի մոտ գտնվող լեռներում։
1945 թվականին ապօրինի կերպով մեկնել է Պաղեստին։ 1946-1947 թվականներին սովորել է Երուսաղեմի հրեական համալսարանում։ Մասնակցել է Իսրայելի անկախության պատերազմին, ծառայել է հետախուզությունում։
Պատերազմից հետո Դով Լևինը շարունակել է կրթությունը։ Մասնակցել է 1956 թվականի Սինայի գործողությանը և Վեցօրյա պատերազմին։ 1971 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1973 թվականին մասնակցել է Ահեղ դատաստանի պատերազմին։
Որպես բողոքի նշան ընդդեմ նախկին պարտիզան Իցհակ Արադի՝ Լիտվայի դատախազության կողմից կատարվող հետապնդումների 2008 թվականին Դով Լևինը Լիտվայի նախագահ Վալդաս Ադամկուսին է վերադարձրել 1993 թվականին նախկին նախագահից ստացած պարգևը, որին արժանացել էր նացիստների դեմ պայքարում ցուցաբերած հերոսության համար։ Լևինը հայտարարել է, թե «սա նվազագույնն է նրանից, ինչ ես կարող եմ անել իմ ընկերոջ համար»[5][6]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականից մինչև 1958 թվականը Դով Լևինն աշխատել է որպես Հրեական համալսարանի սոցիոլոգիայի ամբիոնի գիտաշխատող։ 1958 թվականին սկսել է աշխատել Ժամանակակից հրեականության ինստիտուտի բանավոր պատմության բաժնում որպես ինտերվյուեր։ Հետագայում նույն իսնտիտուտում զբաղեցրել է ավագ գիտաշխատողի պաշտոն որպես «Հրեաները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Խորհրդային Միության կողմից բռնակցված տարածքներում» նախագծի ղեկավար։ 1988 թվականից պրոֆեսոր Դով Լևինն աշխատել է որպես Հրեական համալսարանի Ժամանակակից հրեականության ինստիտուտի բանավոր պատմության բաժնի վարիչ Երուսաղեմում։
Պարգևատրվել է Իցհակ Սադեի անվան մրցանակով ռազմական պատմության բնագավառում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին լիտվացի հրեաների զինված պայքարի ուսումնասիրության համար[7]։
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դով Լևինն ավելի քան 500 գիտական հրատարակությունների հեղինակ է։ Դրանցից առավել նշանակալի է Pinkas Ha Kehillot Lita 700 էջանոց հանրագիտարանը, որ ներառում է 500 առանձին հոդվածներ մինչպատերազմական Լիտվայի հրեա բնակիչների մասին։ Հայտնի են նաև «Fighting Back — Lithuanian Jewry’s Armed Resistance to the Nazis» (1997) և «The Lesser of Two Evils — Eastern European Jewry under Soviet Rule 1939—1941» (1995) գրքերը։
Տպագրվել է մի շարք գիտական ամսագրերում, այդ թվում՝ The Holocaust and Genocide Studies[8], East European Jewish Affairs[9], Yad Vashem Studies[10], Journal of Baltic Studies[11] և այլն։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ With a Rifle in My Hand and Eretz Yisrael in My Heart
- ↑ Վիգոդեր և Լևին ընտանիքների տոհմաբանություն. Դով Լևինի հայրը տարհանվել է Էստոնիա, որտեղ զոհվել է։ Մայրն ու երկվորյակ քույրը՝ Բասյան, զովել են Շտուտհոֆ համակենտրոնացման ճամբարում։
- ↑ «Դով Լևինը Կաունասի Շվաբի հրեական գիմնազիայի մի խումբ սովորողների հետ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Haviv Rettig Gur. 'It's the least I could do for my friend…(անգլ.) // The Jerusalem Post. — 2008.
- ↑ «Когда дружба дороже награды...». Центр и Фонд "Холокост". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ The Complete Bibliography of the Works of Professor Dov Levin
- ↑ On the Relations between the Baltic Peoples and their Jewish Neighbors Before, During and after World War II
- ↑ The Jews in the Soviet Lithuanian establishment, 1940-41
- ↑ Судьбоносное решение: бегство евреев во внутренние районы СССР летом 1941 года
- ↑ Participation of the Lithuanian Jews in the Second World War
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- CURRICULUM VITAE
- «Dov Levin» (անգլերեն). Ariel Center for Policy Research. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 28-ին.
- The Complete Bibliography of the Works of Professor Dov Levin
- Տեսանյութը ՅուԹյուբում
- LIŪTAS GRINIUS. Soviet Consequences to Lithuanian Jews(անգլ.) // Ed. Antanas Dundzila Lithuanian Quarterly Journal of Arts and Sciences. — Fall 1985. — В. 3. — Т. 31. — ISSN 0024-5089. Архивировано из первоисточника 6 սեպտեմբերի 2017. — рецензия на статью Левина о советских репрессиях по отношению к литовским евреям.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դով Լևին» հոդվածին։ |
- Հունվարի 27 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Կաունաս քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 2016 մահեր
- Երուսաղեմ քաղաքում մահացածներ
- Երուսաղեմի հրեական համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակիցներ
- Հրեա պատմաբաններ
- Իսրայելցի պատմաբաններ
- Հոլոքոստից փրկվածներ
- Հայրենական մեծ պատերազմի պարտիզաններ
- Հոլոքոստի ուսումնասիրողներ