Դոնալդ Յուջին Չեմբերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դոնալդ Յուջին Չեմբերս
Ծնվել էնոյեմբերի 23, 1930(1930-11-23)
Մահացել էհուլիսի 18, 1999(1999-07-18) (68 տարեկան)
Մահվան վայրԷլ Պասո, Տեխաս, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունռազմական գործիչ
ԱնդամությունBandidos Motorcycle Club?

Դոնալդ Յուջին Չեմբերս (անգլ.՝ Donald Eugene Chambers, նոյեմբերի 23, 1930(1930-11-23) - հուլիսի 18, 1999(1999-07-18), Էլ Պասո, Տեխաս, ԱՄՆ), ԱՄՆ ծովային հետևակի կորպուս, հանցագործ հեծանվորդ և 1966 թվականին Տեխասի Սան Լեոն քաղաքում գտնվող «Բանդիդոս մոտոցիկլ ակումբի» հիմնադիր։  Չեմբերսը դատապարտվել է 1972 թվականի երկու թմրավաճառների սպանության համար և ցմահ ազատազրկման է դատապարտվել մինչև պայմանական վաղաժամկետ ազատումը՝ 1983 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեմբերսը ծառայել է որպես ծովային հետևակ Վիետնամի պատերազմի ժամանակ։ Տեխաս վերադառնալուց հետո նա աշխատանքի է անցել որպես բեռնակիր և դարձավ բազմաթիվ մոտոցիկլիստների ակումբների անդամ։ Քանի որ այդ ակումբները իր ճաշակով չէին Չեմբերսը հիմնեց իր սեփականը՝ Բանդիտները (Bandidos), 1966 թվականի մարտի 4-ին, Տեխաս նահանգի Սան Լեոն քաղաքում[1][2][3][4]։ Նա ակումբն անվանել է մեքսիկացի ավազակների անունով, ովքեր ապրել են իրենց կանոններով, և ընտրել է ակումբի գույները՝ կարմիր և ոսկեգույն, ի պատիվ ԱՄՆ ծովային հետևակի պաշտոնական գույների[2]։ Հյուստոնի, ինչպես նաև Քրիստիի, Գալվեստոնի և Սան Անտոնիոյի տեղական հեծանվային բարերից անդամներ հավաքագրելով՝ 1970-ական թվականների սկզբին ակումբն ուներ ավելի քան հարյուր անդամ, ներառյալ Վիետնամի շատ վետերաններ[5]։ 1969 թվականին, Չեմբերսը կազմակերպել է առևանգում, ծեծ և Բանդիդոս (Bandidos) խումբը հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում։ Չամբերսը տեղափախվել է Նյու Մեքսիկո այն բանից հետո, երբ ներգրավվեց մահացու հրաձգության մեջ իր հակառակորդի հետ Հյուսթոնի Իսթ Էնդում գտնվող բարում, որտեղ նրանք հանդիպել էին քննարկելու խաղաղության համաձայնությունը[6]։

1972 թվականի դեկտեմբերի 22-ին Չեմբերսը Բանդիդոս (Bandidos) խմբի անդամներ Ջեսի Ֆեյն «Հնդիկ» Դիլի և «Խենթ» Ռեյ Վինսենթեի հետ Պասոյում առևանգեցին թմրանյութերի վաճառքով զբաղվող Մարլի եղբայրներ Լեոն Թարվերին և Պրեստոն Լերեյ Թարվերին և նրանց տեղափոխեցին քաղաքից հյուսիսում գտնվող անապատ։ Այնտեղ երկու թմրավաճառներին ստիպել են փորել իրենց գերեզմանները, որից հետո բայքերները կրակել են նրանց որսորդական հրացանով և այրել են մարմինները։ Այդ օրը եղբայրները Բանդիդոսին (Bandidos) վաճառել էին կերակրի սոդա պնդելով, որ դա ամֆետամին է[7]։  Չեմբերսը, Դիլը և Վինսենտեն մեղավոր են ճանաչվել սպանությունների մեջ, հիմնելով Ռոբերտ Մաններլիի՝ ակումբի հավանական անդամի և ոստիկանության տեղեկատուի հիման վրա, ով ականատես է եղել իրադարձությանը։ Եռյակը դատապարտվել է ցմահ ազատազրկման[8][2]։

Մինչ Չեմբերսը բանտում էր, Ռոնալդ Ջերոմ «Ռոնի» Հոջը՝ մեկ այլ նախկին ծովային, ընտրվեց ակումբի նոր նախագահ։ Հոջը նախկինում հայտնի էր որպես «Պարոն Պրոսպեկտ», քանի որ լիարժեք իրավունք էր վաստակել ընդամենը մեկ ամսվա ընթացքում, բայց ընտրվելուց հետո նա ստացավ «Խորթ մայր» փողոցային մականունը՝ հղում անելով Չեմբերս փողոցի «Մայր» անվանմանը[1][2]։ Դոնալդի 23-ամյա որդին՝ Սթիվեն Թրամփել Չեմբերս մահացել է Բեն Թաուբի հիվանդանոցում 1979 թվականի նոյեմբերի 3-ին Հյուսթոնի գիշերային ակումբի կայանատեղիում տեղի ունեցած կրակոցների պատճառով գլխի շրջանում վիրավորում ստանալուց հետո, որտեղ նրա կինը աշխատում էր որպես մատուցող[9]։ Սպանության մեջ մեղադրվող տղամարդը ՝ Լեոն «Ստաշ» Դադլին, ենթադրաբար, կարճ ժամանակ անց փախել է Տեխասից և ձերբակալվել 2016 թվականի հունիսին Էվկլիդեում, Օհայոյում[10][11]։ Դադլիի դեմ մեղադրանքները հանվել են 2017 թվականի ապրիլին այն բանից հետո, երբ պարզվել է, որ իրական մարդասպանը սպանության ժամանակ օգտագործել է Դադլիի անունը և գողացված սոցիալական ապահովության համարը[12]։

Չեմբերսը պայմանականորեն ազատ է արձակվել 1983 թվականին և հեռացել է իր ակումբից։  Նա բնակություն է հաստատել Էլ Պասոյում, որտեղ ապրել է մինչև մահը քաղցկեղից 1999 թվականի հուլիսի 18-ը 68 տարեկան հասակում։ Չեմբերսը թաղված է Հյուսթոնի Ֆորիստ Պարկ (Forest Park) գերեզմանատանը և գերեզմանաքարի վրա փորագրված է նրա անունը, պատկանելությունը Բանդիդոսին (Bandidos) և հետևյալ մեջբերումը. «մենք այն մարդիկ ենք, որոնց մասին մեր ծնողները նախազգուշացրել են մեզ»[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Mallory, Stephen L. (2007), Understanding Organized Crime, Jones & Bartlett Learning, էջ 156, ISBN 978-0-7637-4108-2, Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին
  2. 2,0 2,1 2,2 2,3 Schneider, Stephen (2009), Iced: The Story of Organized Crime in Canada, John Wiley and Sons, էջ 420, ISBN 978-0-470-83500-5, Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին
  3. Reavis, Dick (1979 թ․ մայիս). «Never Love a Bandido». Texas Monthly. Emmis Communications. 7 (5): 102. ISSN 0148-7736. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին.
  4. Dupont, Gilles (2010 թ․ հուլիսի 20). «Les Bandidos déferlent» [The Bandidos unfurl]. Le Bien Public (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 21-ին. «Une organisation créée en 1966 par Don Chambers au Texas, et qui a essaimé dans le monde entier, et s'est organisée en « chapters » ou chapitres. [An organization founded in 1966 by Don Chambers in Texas, and has spread worldwide, and was organized into chapters.]»
  5. Texas Monthly: "The Gang’s All Here" by Skip Hollansworth APRIL 2007
  6. 6,0 6,1 'We are the people our parents warned us about' Dane Schiller, Houston Chronicle (June 6, 2015)
  7. Chambers v. State of Texas Justia (March 20, 1974)
  8. Dirty Dealing: Drug Smuggling on the Mexican Border & the Assassination of a Federal Judge Gary Cartwright (1984)
  9. Suspect in 1979 fatal shooting in Houston caught in Euclid Cleveland.com (June 24, 2016)
  10. Texas fugitive charged in 1979 murder CBS News (June 24, 2016)
  11. Questions abound in recent arrest for 1979 murder of Bandidos leader's son Dane Schiller, Houston Chronicle (June 24, 2016)
  12. Euclid US Army veteran cleared of Texas murder charges that arose over a case of identify theft Mike Brookbank, News 5 Cleveland (April 28, 2017)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hanes, Allison (2006 թ․ ապրիլի 11), «Fellow bikers killed delinquent Angels», National Post, Don Mills, Ontario, էջ A.6
  • Caine, Alex (2010), The Fat Mexican: The Bloody Rise of the Bandidos Motorcycle Club, Allen & Unwin, ISBN 978-1-74237-382-9