Դոլգինովո (Վիլեյսկի շրջան)
Բնակավայր | ||
---|---|---|
Դոլգինովո | ||
Երկիր | Բելառուս | |
Համայնք | Vileyka District?, Q13031144?, Վիլեյսկի շրջան և Q11700145? | |
Առաջին հիշատակում | 15-րդ դար | |
ԲԾՄ | 176 մետր | |
Բնակչություն | ▼1110 մարդ (2009) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 1771 | |
Փոստային դասիչ | 222424 | |
Ավտոմոբիլային կոդ | 5 | |
| ||
Դոլգինովո (բելառուս․՝ Даўгінаў, Даўгінава), ագրոքաղաք Բելառուսի Մինսկի մարզի Վիլեյսկի շրջանում։ Դոլգինովոյի գյուղխորհրդի վարչական կենտրոնը։ Տեղակայված է Մինսկ, Վիլեյկա, Բուդսլավ, Կրիվիչի, Դոկշիցի, Պլեշչենիցի, Կրասնոե տանող ճամապարհների տրանսպորտային հանգույցի մոտ։ Պատմականորեն հայտնի է եղել որպես առևտրի կենտրոն[1]։ Հիշատակվում է 16-րդ դարի Լիվոնյան պատերազմների շրջանի ժամանակագրություններում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1440-1443 թվականներին Դոլգինովիչին եղել է Վիլենի վոյեվոդա Յան Դովգերդի սեփականությունը։ Ապա այն դարձել է Իվաշկա Մոնիվիդովիչի, 1485 թվականին՝ Բոգդան Անդրեևիչ Սակովիչի, իսկ 1525 թվականին նրա դստեր՝ Ալժբետայի[2]։
1567 թվականին պատկանել է Յուրի Խոդկևիչին, 1569 թվականին՝ պանի Յուրևա Խոդկևիչին։
1622 թվականին եղել է Պոլոցկի վոյեվոդա Յանուշ Ստանիսլավովիչ Կիշկայի սեփականությունը։ 1634 թվականին Յանուշ Կիշկան կալվածքը վաճառել է Կիևի, Գալիցիայի ու համայն Ռուսիո միտրոպոլիտ Իոսիֆ Վելյամին Ռուտսկուն։
Բելառուս պատմաբան Զինովի Կոպիսկին «Բելառուսիայի քաղաքների սոցիալ-քաղաքական զարգացումը XVI դարից XVII դարի առաջին կեսը» գրքում հիշատակում է հետաքրքիր փաստ. «Տոնավաճառների մասին Դոլգինովո, Կոբիլնիկի վայրերում, ուր գնում էին Մոգիլյովոյի առևտրականները, հայտնում է Մոգիլյովի մագիստրոսական գրքի գրությունը՝ արված 1643 թվականին»[3]։
1690 թվականին Դոլգինովոն եղել է Կարոլ Միխայիլ Դրուցկի-Սոկոլինսկու կալվածքը։ 1800 թվականին եղել է խորունժի Լյուդվիգ Կամենսկու և Դոլգինովոյի հռոմեակաթոլիկական ու հունաունիատական պլեբանիաների համատեղ սեփականությունը։ Այնտեղ հաշվվել է 88 ծուխ և 305 բնակիչ, ամեն տարի անցկացվել է երկու տոնավաճառ։
1921 թվականին Դոլգինովոն ընդգրկվել է Լեհաստանի կազմում, 1938 թվականին դարձել է գյուղական գմինայի կենտրոն, գյուղաքաղաք (547 ծուխ, 3181 բնակիչ) և գյուղ (33 ծուխ, 165 բնակիչ)։
1939 թվականին Կարմիր բանակի լեհական արշավանքի արդյունքում Դոլգինովոն ընդգրկվել է Խորհրդային Միության կազմում, իսկ 1941 թվականին՝ Գերմանիայի՝ ԽՍՀՄ վրա հարձակվելուց հետո, մնացել գերմանացիների կողմից օկուպացված տարածքում։
1942 թվականին Դոլգինովոյի բնակչությունը գրեթե ամբողջովին ոչնչացվել է գերմանացիների կողմից։ Նրա ավելի քան 3000 հրեա բնակիչներից, որ բնակվում էին Դոլգինովոյում և ուղարկվել էին գետտո, 1942 թվականի ամռանը կենդանի էին մնացել 278 մարդ։ Նրանցից 218-ին ռազմաճակատի գիծն անցկացրել է պարտիզան Նիկոլայ Կիսելյովը, ինչի համար 2005 թվականին նրան շնորհվել է աշխարհի արդարակյացի կոչում[4]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1690 - 150 ծուխ[5]
- 1800 – 305 մարդ, 88 ծուխ (ըստ այլ տվյալների՝ 526 մարդ, 112 ծուխ[5])
- 1857 – 1469 մարդ, 158 ծուխ[5]
- 1866 – 1439 մարդ, 362 ծուխ[6]
- 1897 – 3551 մարդ
- 1908 – 688 մարդ, 52 ծուխ[5]
- 1938 – ավան՝ 3181 մարդ և 547 ծուխ, գյուղ՝ 165 մարդ և 33 ծուխ
- 1960 – 1278 մարդ(34 մարդ խուտորում)[5]
- 1971 – 1477 մարդ, 501 ծուխ
- 1988 – գյուղում՝ 1266 մարդ, 531 ծուխ[5]
- 1993 – 1400 մարդ, 596 ծուխ[7]
Հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրբ Ստանիսլավի կաթոլիկ եկեղեցի – կառուցվել է 1853 թվականին փայտե եկեղեցու տեղում, առաջին կոստյոլն (լեհական կաթոլիկ եկեղեցի) այդ վայրում կառուցվել է 1553 թվականին[8],
- Սուրբ Երրորդության եկեղեցի – կառուցվել է 1870 թվականին,
- Սինագոգ,
- Ճանապարհամերձ մատուռ,
- Առաջին համաշխարհային պատերազմի եղբայրական գերեզման[9]։
Հայտնի անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոլգինովոյում ապրել և սովորել է բելառուս հայտնի գրող Զմիտրոկ Բյադուլյան (իրական անունը՝ Սամուիլ Եֆիմովիչ Պլավնիկ)։ Նրա պատվին բնակավայրի խաչմերուկներից մեկում տեղադրվել է հուշաքար։ Դոլգինովոյում են ծնվել բելառուս քաղաքական գործիչ Լեոնարդ Իոսիֆովիչ Զայացը (1890-1935), բելառուս թատերական գործիչ, Բելառուսի մշակույթի վաստակավոր գործիչ Լեոնիդ Պավլովիչ Վոլչեցկին (1913-1991), բելառուս գրաֆիկ Յուրի Պովլովիչ Գերասիմենկո-Ժիզնևսկին (1948-1997)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դոլգինովոյում եղած տոնավաճառների մասին հիշատակված է 1643 թվականի Մոգիլյովի մագիստրոսական գրքում։
- ↑ У складзе Вялікага княства Літоўскага і Рэчы Паспалітай Արխիվացված 2008-11-20 Wayback Machine, (բելառուս.)
- ↑ Копысский З. Ю. Социально-политическое развитие городов Белоруссии в XVI — п.п. XVII в.". Мн., 1975. -С.12.
- ↑ «Николай Киселёв — Праведник народов мира». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Гарады і вёскі Беларусі: энцыклапедыя. Т.8. Мінская вобласць. Кн. 1 / Рэдкал.: Т.У.Бялова і інш. - Мн.: Беларус. Энцыкл. імя П.Броўкі, 2010. - С.600.
- ↑ Dołhinów // Słownik geograficzny Królestwa Polskiego i innych krajów słowiańskich, Tom II
- ↑ Галіна Новікава, Алена Філатава. Даўгінаў // Энцыклапедыя гісторыі Беларусі. У 6 т. Т.3. Гімназіі – Кадэнцыя / Беларус. Энцыкл.; Рэдкал.: Г. П. Пашкоў (гал. рэд.) і інш.; Маст. Э. Э. Жакевіч. – Мн.: БелЭн, 1996.
- ↑ Урачыстасць у Даўгінава, (բելառուս.)
- ↑ Битва у Нарочи, 1916. Немецкие источники о русском весеннем наступлении. (Нарочская операция): мемориал/ авт. текста, сост. А. В. Богданов. — Брест: Полиграфика, 2016.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Вилейский райисполком Արխիվացված 2020-09-14 Wayback Machine
- Населённые пункты Республики Беларусь Արխիվացված 2012-03-17 Wayback Machine
- мест. Долгиново
- Долгиново, Вилейский район, Минская область Արխիվացված 2008-10-15 Wayback Machine
- Долгиново
- The Yizkor Book Database Արխիվացված 2008-12-27 Wayback Machine
- Падарожжы Дылетанта — Даўгінава,(բելառուս.), видео
- Даўгінаўскай школе − 150 гадоў! Արխիվացված 2012-06-05 Wayback Machine (բելառուս.) «Рэгіянальная газета»
- Тайны адступаюць. Парад вядзе Юзаф Петражыцкі Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (բելառուս.) «Рэгіянальная газета»
- Краязнаўчая экспедыцыя ў Даўгінава й ваколіцы Արխիվացված 2013-01-02 Wayback Machine Сайт http://vialejka.info/ Արխիվացված 2013-05-24 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դոլգինովո (Վիլեյսկի շրջան)» հոդվածին։ |
|