Նիկոլայ Կիսելյով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կիսելյով
Ծնվել էդեկտեմբերի 6 (19), 1913
ԾննդավայրԲոգորոդսկոե, Բլագովեշչենսկի շրջան, Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 27, 1974(1974-10-27) (60 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտությունզինծառայող
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխարհի արդարակյացներ «Աշխատանքային արիության համար» մեդալ և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Նիկոլայ Յակովլևիչ Կիսելյով (ռուս.՝ Николай Яковлевич Киселёв, դեկտեմբերի 6 (19), 1913, Բոգորոդսկոե, Բլագովեշչենսկի շրջան, Ռուսաստան - հոկտեմբերի 27, 1974(1974-10-27), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային քաղղեկ, ապա Բելառուսում գործած «Վրիժառու» («Քեռի Վասյայի» պարտիզանական ջոկատի անդամ, որը փրկել է Բելառուսի Դոլգինովո գյուղի 218 հրեա բնակիչների կյանքը՝ նրանց անցկացնելով ռազմաճակատի գիծը 1942 թվականի օգոստոսից հոկտեմբերին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կիսելյովը ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 6 (19)-ին Ռուսական կայսրությունում՝ Ուֆայի մոտ գտնվող Բոգորոդսկոե գյուղում (ներկայում՝ Բաշկիրիայում, Ռուսաստան), գյուղացու ընտանիքում[1]։

1941 թվականին ավարտել է Արտաքին առևտրի ինստիտուտը Մոսկվայում և կամավոր մեկնել ռազմաճակատ[2][3]։ Նույն թվականին քաղղեկի պաշտոնում կռվել է 32-րդ բանակի 29-րդ հրաձգային դիվիզիայի կազմում[4], որը շրջապատման մեջ է ընկել Վյազմայի մոտ։ Կիսելյովը գերի է ընկել գերմանացիների մոտ, ապա փախել և դարձել ընդհատակի անդամ Իլե գյուղում։ 1942 թվականին նա ընդունվել է «Վրիժառու» ջոկատ, որը Վասիլի Վորոնյանսկու հրամանատարության ներքո[2] գործում էր Մինսկի մարզի Վիլեյսկի շրջանում[3]։

1942 թվականի ամռանը Նիկոլայ Կիսելյովը հանձնարարություն է ստացել ռազմաճակատի գիծն անցկացնել Դոլգինովո գյուղի 5000 բնակիչներից կենդանի մնացածներին, որոնք 300-ից էլ քիչ էին։ Ավելի քան 1500 կմ ճանապարհ անցնելուց հետո Կիսելյովը ռազմաճակատի գիծն անցկացրել է 218 մարդու, որոնց մեծ մասը ծերեր էին, կանայք ու երեխաներ[5]։

Նիկոլայ Կիսելյովը կռվել է մինչև 1944 թվականը։ Պատերազմից հետո՝ 1946 թվականին, նա ամուսնացել է կապավոր Աննայի հետ, որը նրա հետ միասին ուղեկցել է հրեաների խմբին[6][7]։

Նիկոլայ Կիսելյով ապրել է Մոսկվայում, աշխատել Արտաքին առևտրի նախարարությունում։ Նա ունեցել է մեկ դուստր՝ Տատյանան, և մեկ որդի՝ Նիկոլայը[3][7][8]։

Նիկոլայ Կիսելյովը մահացել է 1974 թվականի հոկտեմբերի 27-ին։ Թաղվել է Մոսկվայի Վոստրյակովսկի գերեզմանատանը։

Սխրանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1941 թվականին օկուպացված Բելառուսիայի տարածքում է եղել նաև Դոլգինովո գյուղը։ Գյուղում ապրել է 5000 հրեա։

Հրեաների զանգվածային ոչնչացումն սկսվել է Բելառուսի օկուպացումից անմիջապես հետո։ Մինչ 1942 թվականի ամառ Դոլգինվոյում կենդանի է մնացել 278 մարդ[9], որոնք հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ էին, որոնք հասցրել էին հեռանալ անտառ կամ թաքնվել։ Բելառու գյուղացիները չեն կարողացել թաքցնել նրանց՝ վախենալով պատժից։

«Վրեժ» պարտիզանական ջոկատը, որին են միացել փրկված հրեաները, բոլորովին հնարավորություն չուներ ընդունել և պահել այդ բոլոր մարդկանց։ Պարտիզանները հարցում են ուղարկել Մոսկվա և հրաման ստացել հրեաներին անցկացնել ճակատամարտի գիծը[2]։

Հանձնարարության կատարումն ստանձնել է Նիկոլայ Կիսելյովը։ Նրա հետ գնացել է 270 մարդ, որոնց մեծ մասը ծերեր էին, կանայք ու երեխաներ։ Կիսելյովից բացի խմբին ուղեկցել է ևս ութ պարտիզան[1]։

Անցումը տևել է մեկ ամսից ավել, երկու անգամ ջոկատը հանդիպել է գերմանական դարանակալման, շատերը վիրավորվել են։ Բախումներից մեկից հետո անհետացել է 50 մարդ, որոնց մասին այլևս ոչինչ չի իմացվել։ Երկու վիրավորների՝ ծեր կնոջ ու տղայի, ստիպված են եղել թողնել անտառում, սակայն նրանք նույնպես փրկվել են[8]։

Խմբի ամենափոքր անդամը եղել է Բերտա անունով մի աղջիկ, որը հաճախ է լացել։ Ռազմաճակատի գծին մոտենալուն զուգահեռ դա դարձել է ավելի վտանգավոր։ Այդպիսի վտանգավոր պահերից մեկի ժամանակ Բերտայի ծնողները որոշել են խեղդել աղջկան, որպեսզի փրկեն ամբողջ խումբը։ Այդ ժամանակ Նիկոլայ Կիսելյովը գրկել է աղջկան, հանգստացրել նրան ու մինչև արշավի վերջը նրան տարել իր ձեռքերի վրա՝ փրկելով աղջկան։

Օկուպացված տարածքով ավելի քան 1500 կմ անցնելուց հետո Կիսլեյովը ռազմաճակատի գիծը (Սուրաժի դարպասներով[10]) անցկացրել է 218 մարդու, ինչից հետո ձերբակալվել է ռազմական հակահետախուզության կողմից որպես դասալիք։ Սակայն փրկված հրեաները պաշտպանել են նրան, և Կիսելյովն ազատ է արձակվել[11]։ Բելառուսի պետական արխիվում պահպանվում է փրկված հրեաների դիմումը ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ քարտուղար Պանտելեյմոն Պոնոմարենկոյին. «Ճանապարհի ողջ ընթացքում, երբ մեզ մոտ հայտնվում էր ընկ. Կիսելյովը, մենք զգում էինք հոգատարություն և նրան համարում ենք մեր հայրն ու խնդրում Ձեզ նրան ներկայացնել կառավարական պաևգևի»։

Իր սխրանքի մասին Կիսելյովը գրեթե ոչ ոքի չի պատմել։ Նրա արշավանքին վերաբերող փաստաթղթերը հայտնաբերել է Բելառուսի հրեաների պատմության ու մշակույթի թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Իննա Գերասիմովան։ Բելառուսիայի կոմկուսի արխիվում նա գտել է այսպես կոչված «Կիսելյովի ցուցակը»՝ նրա զեկույզը հանձնարարության կատարման մասին, որում թվարկված են փրկվածների անուններն ու ազգանունները[5]։ Այդ փաստաթղթի մասին գրել է բելառուս պատմաբան Արկադի Լեյզերովը։ Գլխավոր փաստաթուղթը, որը հաստատել է Կիսելյովի արածը, Բելառուսի Հանրապետության ազգային արխիվում Իննա Գերասիմովայի կողմից գտնված հրամանն է՝ տրված Բելառուսիայի պարտիզանական շարժման շտաբի կողմից 1943 թվականի հունվարի 14-ին Կիսելյովի գլխավորությամբ ութ պարտիզաններին դրամական պարգևով (400-800 ռուբլի) պարգևատրելու վերաբերյալ «գերմանացիների թիկունքից 210 հրեական ընտանիքներ դուրս բերելու համար»[1]։

Պարգևներ և հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ պատերազմի տարիների Կիսելյովը ներկայացվել է Խորհրդային Միության հերոսի կոչման, բայց փաստաթղթերը տանող ինքնաթիռը փխվել է, և Կիսելյովը չի ստացել պարգևը[6]։

1948 թվականին Նիկոլայ Կիսելյովը պարգևատրվել է Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշանով[12], իսկ 1966 թվականին՝ «Աշխատանքային արիության համար» մեդալով[13]։

2005 թվականին Նիկոլայ Կիսելյովին իսրայելական Յադ Վաշեմ ինստիտուտի կողմից շնորհվել է աշխարհի արդարակյացի կոչում։ Նրա շնորհիվ փրկված 218 հրեաներից այդ ժամանակ կենդանի էին մնացել 14 մարդ։ Նրա հիշատակը հարգում են նրանց 2200 հետնորդներ, որոնք ամեն տարի հավաքվում են Թել Ավիվում հունիսի 5-ին՝ Դոլգինովոյի գետտոյում տեղի ունեցած վերջին գնդակահարության օրը։ Կիսելյովին նրանք համեմատում են Մովսեսի հետ, որը հրեաներին փրկել է ստրկությունից[9]։

Նիկոլայ Կիսելյովի սխրանքի մասին 2008 թվականին նկարահանվել է «Կիսելյովի ցուցակը» փաստագրական ֆիլմը (վերնագիրը որոշվել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմի համաբանությամբ)։

Դոլգինովո գյուղում Կիսելյովի անունով կոչվել է փողոց[14]։ 2014 թվականի մայիսի 9-ին Կիսելյովի անունով է կոչվել Մոսկվայի Նոր Արբատ փողոցի մոտ գտնվող պուրակը, որը մինչ այդ անանուն էր[15][16], իսկ պուրակի սկզբում՝ Նոր Արբատ փողոցի № 7 տան մոտ, տեղադրվել է հուշաքար՝ նվիրված պարտիզանների հրամանատարի հիշատակին[17]։ 2015 թվականի նոյեմբերի 6-ին Բլագովեշչենս (Բաշկորտոստանի Հանրապետություն) բացվել է հերոսի հուշարձանը նրա անունը կրող այգում, որը գտնվում է № 5 միջնակարդ դպրոցի մոտ[18]։ Նախատեսվել է ապագայում Նիկոլայ Կիսելյովի անվամբ կոչել Մոսկվայի փողոցներից մեկը[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Инна Герасимова. «Список Киселёва»: предисловие и послесловие // Берега : газета. — 2008. — № 7 (108). — С. 3.
  2. 2,0 2,1 2,2 «Николай Киселев»։ Яд Вашем։ Վերցված է 2015-03-23 
  3. 3,0 3,1 3,2 Рапопорт А. Рейд обречённых // Лехаим : журнал. — 2009. — № 1 (201).
  4. «ОБД Мемориал»։ obd-memorial.ru։ Վերցված է 2014-11-4 
  5. 5,0 5,1 Герасимова И. «Список Киселева»: предисловие и послесловие // Беларусь сегодня : газета. — 2008.
  6. 6,0 6,1 «Николай Киселёв — Праведник народов мира»։ Московский еврейский общинный центр։ Արխիվացված է օրիգինալից 2009-11-09-ին։ Վերցված է 2014-11-2 
  7. 7,0 7,1 «В Москве отметили 100-летие «башкирского Шиндлера» — героя войны Николая Киселева»։ РЕСПУБЛИКА։ Վերցված է 2014-11-4 
  8. 8,0 8,1 Исход. Книга войны Новые известия, 5 июня 2008 года
  9. 9,0 9,1 Праведники мира — живые и мёртвые // Газета «Вести» (Израиль) от 26 июня 2008 года.
  10. Список Киселева. Интервью с И. Герасимовой // Радиостанция «Эхо Москвы».
  11. Нехамкин, Сергей. Снят фильм о «русском Шиндлере» // Газета «Аргументы недели», № 21 (107) от 22 мая 2008 года.
  12. http://www.jewish.ru/culture/art/2016/11/news994336029.php
  13. http://www.nm1925.ru/Archive/Journal6_2016_10/Content/Publication6_6453/Default.aspx
  14. «Список Киселёва / Документальный фильм / (журнальная версия) Журнал «Благотворительность в России»»։ // Сайт rusblago.ru։ Վերցված է 2015-11-13 
  15. Огилько, Ирина. «В центре Москвы появится сквер имени «русского Шиндлера»»։ // Российская газета։ Վերցված է 2014-10-12 
  16. «На Арбате появился сквер имени Николая Киселёва»։ // Арбатские вести, № 7 (324)։ Վերցված է 2014-10-12 
  17. Карпова, Руслана.  На Новом Арбате открыли сквер памяти героя войны // Metro Москва. — 2014. — № 22. — С. 3. (Ստուգված է 30 Հունվարի 2016)
  18. «В Башкирии установили памятник Николаю Киселеву»։ // Сайт ufavesti.ru։ Վերցված է 2015-11-10 
  19. https://rg.ru/2010/02/11/kiselev.html

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Чернышов Валерий. Повесть о партизане Киселеве. — Калининград: [В. Чернышов], 2015. — 79 с.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]