Կիսելյովի ցուցակը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիսելյովի ցուցակը
Երկիր Ռուսաստան
Ժանրվավերագրական ֆիլմ
ԹեմաՀոլոքոստ
Թվական2008
Լեզուռուսերեն
ՌեժիսորՅուրի Մալյուգին
ՊրոդյուսերՅակով Կալլեր
Սցենարի հեղինակՕքսանա Շապարովա
ԿինոընկերությունАБ-ТВ
Տևողություն52 րոպե

Կիսելյովի ցուցակը։ Դժոխքից փրկվածները (ռուս.՝ «Список Киселёва. Спасённые из ада»), ռուսական վավերագրական ֆիլմ բելառուսական «Վրեժ» ջոկատի պարտիզան Նիկոլայ Կիսելյովի սխրանքի մասին, որը 1942 թվականի օգոստոսին փրկել է բելառուսական Դոլգինովո գյուղի 218 հրեա բնակիչների կյանքը՝ նրանց անցկացնելով ռազմաճակատի գիծը։

Ֆիլմւ նկարահանվել է «АБ-ТВ» ընկերության կողմից։ Վերնագիրը որոշվել է «Շինդլերի ցուցակը» ֆիլմի խորագրի համաբանությամբ։ Պրեմիերան կայացել է 2008 թվականի մայիսի 27-ին Մոսկվայի Կինոյի տանը, այն ցուցադրվել է ռուսական ու արտասահմանյան բազմաթիվ հեռուստաալիքներով[1]։

Փաստագրական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի հիմքում ընկած է խորհրդային սպա, քաղղեկ Նիկոլայ Կիսելյովի սխրանքը, որը կարողացել է փախչել գերմանական գերությունից ու ընդգրկվել «Վրիժառու» պարտիզանական ջոկատի կազմում, որը գործում էր օկուպացված Բելառուսիայի տարածքում։ Ֆիլմում հիմնական տեղը հատկացվել է այդ իրադարձությունների ականատեսների պատմություններին։

1941 թվականին Բելառուսիայի տարածքը, որտեղ գտնվում էր նաև Դոլգինովո գյուղը, օկուպացվել է գերմանացիների կողմից։ Գյուղում ապրում էր 5000 հրեա։

Երկրում հրեաների զանգվածային ոչնչացումն սկսվել է 1942 թվականին։ Մինչ ամառ կենդանի է մնացել 278 հրեա[2], հիմնականում ծերեր, կանայք ու երեխաներ, որոնք հասցրել էին հեռանալ անտառ կամ թաքնվել։ Բելառու գյուղացիները չեն կարողացել թաքցնել նրանց՝ վախենալով պատժից։

«Վրեժ» պարտիզանական ջոկատը, որին են միացել փրկված հրեաները, բոլորովին հնարավորություն չուներ ընդունել և պահել այդ բոլոր մարդկանց։ Պարտիզանները հարցում են ուղարկել Մոսկվա և հրաման ստացել հրեաներին անցկացնել ճակատամարտի գիծը։

Հանձնարարության կատարումն ստանձնել է Նիկոլայ Կիսելյովը։ Նրա հետ գնացել է 270 մարդ, որոնց մեծ մասը ծերեր էին, կանայք ու երեխաներ։ Խմբին ուղեկցել է ութ պարտիզան[3]։

Անցումը տևել է մեկ ամսից ավել, երկու անգամ ջոկատը հանդիպել է գերմանական դարանակալման, շատերը վիրավորվել են։ Բախումներից մեկից հետո անհետացել է 50 մարդ, որոնց մասին այլևս ոչինչ չի իմացվել։ Երկու վիրավորների՝ ծեր կնոջ ու տղայի, ստիպված են եղել թողնել անտառում, սակայն նրանք նույնպես փրկվել են։

Խմբի ամենափոքր անդամը եղել է Բերտա անունով մի աղջիկ, որը հաճախ է լացել։ Ռազմաճակատի գծին մոտենալուն զուգահեռ դա դարձել է ավելի վտանգավոր։ Այդպիսի վտանգավոր պահերից մեկի ժամանակ Բերտայի ծնողները որոշել են խեղդել աղջկան, որպեսզի փրկեն ամբողջ խումբը։ Այդ ժամանակ Նիկոլայ Կիսելյովը գրկել է աղջկան, հանգստացրել նրան ու մինչև արշավի վերջը նրան տարել իր ձեռքերի վրա՝ փրկելով աղջկան[4]։

Օկուպացված տարածքով ավելի քան 1500 կմ ճանապարհ անցնելուց հետո Կիսելյովը ռազմաճակատի գծից անցկացրել է 218 մարդու, ինչից հետո ձերբակալվել է ռազմական հակահետախուզական ծառայության կողմից որպես դասալիք։ Սակայն նրա կողմից փրկվածները պաշտպանել են նրան, և Կիսելյովին ազատ են արձակել[5]։

Պատերազմից հետո Կիսելյովն աշխատել է արտաքին առևտրի նախարարությունում և ոչ ոքի չի պատմել այդ մասին։ Նա մահացել է 1974 թվականին՝ այլևս երբեք չհանդիպելով իր փրկած անձանցից որևէ մեկին[6]։

Իսրայելում Նիկոլայ Կիսելյովին շնորհվել է աշխարհի արդարակյացի կոչում։ Նրա կողմից փրկված մարդիկ, վերջիններիս երեխաներն ու թոռները, որոնք կազմում են ավելի քան 2200 մարդ, ամեն տարի հավաքվում են Թել Ավիվում հունիսի 5-ին՝ Դոլգինովոյի գետտոյում կատարված վերջին գնդակահարության օրը։ Նիկոլայ Կիսելյովին նրանք համեմատում են Մովսեսի հետ, որը ստրկությունից ազատել է հրեա ժողովրդին[2]։

Ֆիլմի պրոդյուսեր Յակով Կալլերը կինոնկարի գլխավոր հերոսի մասին ասել է[7].

Կիսելյովն իրապես ռուս Շինդլերն է, միայն թե նա ապրել է ոչ թե Գերմանիայում, այլ Խորհրդային Միությունում։ Բայց ցավոք, ի տարբերություն Շինդլերի, նրա մասին ոչ ոք ոչինչ չգիտի։

Նիկոլայ Կիսելյովի դուստրը՝ Տատյանան, ինստիտուտում Յակով Կալլերի հետ սովորել է նույն խմբում, և նրանք լավ ճանաչել են միմյանց։ Բայց իր հոր մասին նա այդ ժամանակ Կալլերին ոչինչ չի ասել[8]։

Ֆիլմի ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրոդյուսերն է ռուսական «АБ-ТВ» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն, Հեռուստատեսության և ռադիոյի եվրասիական ակադեմիայի նախագահության անդամ Յակով Կալլերը, որին Բելառուսում հրեաների պատմության և մշակույթի թանգարանի տնօրեն Իննա Գերասիմովան ծանոթացրել է իր ուսումնասիրությունների նյութերին։ Սկզբում նախատեսվել է ստեղծել ֆիլմ ոչ միայն Կիսելյովի, այլև Դոլգինովո գյուղի և հրեաների զոհվելու մասին։ Սակայն հետագայում սցենարը փոխվել է, և ստացվել է ֆիլմ Կիսելյովի սխրանքի մասին։ Ֆիլմն ստեղծվել է թանգարանի նյութերի ու փաստաթղթերի, ինչպես նաև «Կեսլյովի ցուցակից» այն մարդկանց պատմությունների հիման վրա, որոնք մասնակցել են այդ իրադարձություններին և կենդանի էին ֆիլմի ստեղծման ժամանակ[3]։

Ֆիլմի ստեղծման ծախսերի 60 %-ը հատկացրել է Ռուսաստանի մշակույթի ու կինեմատոգրաֆիայի դաշնային գործակալությունը, իսկ 40 %-ը՝ պրոդյուսերը[8]։ Ֆիլմը հնչյունավորել են Իգոր Կվաշան ու Ալեքսանդր Նոսիկը։

Ստեղծագործական խմբին հաջողվել է գտնել 14 այդպիսի մասնակիցների։ 1942 թվականին նրանք եղել են 3-14 տարեկան երեխաներ, իսկ մեծահասակներն արդեն մահացել էին։ Ֆիլմի ստեղծման ժամանակ կենդանի մնացածներն ապրում էին Իսրայելում, ԱՄՆ-ում, և միայն մեկը՝ Իոսիֆ Կապլանը, Ռուսաստանում[9]։

Ֆիլմը բաղկացած է 7 էպիզոդից, որոնց մեծ մասն ականատեսների պատմություններն են։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել են[4].

  • Հաիմ Գրոսբեյն
  • Վիկտոր Դիմենշտեյն
  • Միրիամ Գոլց
  • Էիյահու Ռադաշկովիչ
  • Արիե Ռուբին
  • Սիմա Շլեխտման
  • Շիմոն Հևլին
  • Սիմա Սոսենսկի
  • Իոսիֆ Կապլան
  • Աննա-Նեհամա Նոյման
  • Եխեզկել Գիտլիչ
  • Բերտա Կրեմեր

Արձագանքներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոռեժիսոր Տատյանա Լիոզնովան ֆիլմը դիտելուց հետո ասել է Յակով Կալլերին. «Ես վեց տարի չէի լացել հեռուստացույցի առաջ. դու ինձ ստիպեցիր լացել»։ Ռուսաստանի կինոգետների ու կինոքննադատների գիլդիայի նախագահ Վիկտոր Մատիզենը ֆիլմի մասին ասել է. «Կիսելյովի ցուցակի» 218 հրեաներից յուրաքանչյուրի մասին կարելի է ասել այն, ինչ ֆլորենցիացիներն ասում էին Դանթեի մասին. «Նա եղել է դժոխքում և դուրս եկել այնտեղից»[10]։

Կինոռեժիսոր Վալերի Բալայանը, որն սկսել էր ֆիլմի վրա աշխատել 2005 թվականին, հետո հրաժարվել էր շարունակել, կարծում է, որ ֆիլմը բավարար չափով չի բացահայտում պարտիզանների ու տղի լեհ բնակչության հակասեմականությունը։ Նա գրում է, թե ֆիլմում չի դիտարկվում Բելառուսում այն ժամանակ տիրող իրավիճակը, ինչի պատճառով Կիսելյովի սխրանքը, ըստ էության, մնացել է չբացահայտված, և ֆիլմը գնահատում է որպես «կառուցված կիսաճշմարտություն» (ռուս.՝ «сконструированную полуправду») և «քաղցր-մեղցր միֆաստեղծագործություն» (ռուս.՝ «слащавое мифотворчество»)[11]։

Ֆիլմն արժանացել է տասնյոթ մրցանակների տարբեր կինոփառատոններում[12], ադ թվում՝

  • «Հաղթել ենք միասին» չորրորդ միջազգային հեռուստառադիոփառատոնի մրցանակակիր, առաջին տեղ «Պարտիզանական արահետներով» անվանակարգում[13],
  • Հեռուստատեսային ծրագրերի ու ֆիլմերի «Ոսկե դահիրա» (ռուս.՝ «Золотой бубен») XII միջազգային փառատոնի գրան պրի[14][15][16],
  • Հեռուստատեսային ծրագրերի ու ֆիլմերի «Ոսկե դահիրա» XII միջազգային փառատոնի ուսանողական ժյուրիի հատուկ մրցանակ[17],
  • «ТВ-Антитеррор» փառատոնի դիպլոմ և «Օրենք և հասարակություն» միջազգային փառատոնի հատուկ մրցանակ[18],
  • «Տերևաթափ-2008» (բելառուս․՝ Лістапад-2008) փառատոնի Լավագույն վավերագրական ֆիլմ[19][20],
  • «Միասին» X միջազգային հեռուստակինոֆորումի գրան-խրի, 16 սեպտեմբերի, 2009 թվական, Յալթա[21][22]։

Ֆիլմի պրոդյուսեր Յակով Կալլերին ֆիլմի համար Ռուսաստանի հրեական համայնքի ֆեդերացիայի կողմից շնորհվել է «Տարվա մարդ 5769» կոչում «Հեռուստատեսություն» անվանակարգում[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Список Киселёва». abtv.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  2. 2,0 2,1 Праведники мира — живые и мёртвые // Вести : газета. — 2008.
  3. 3,0 3,1 Герасимова И. «Список Киселева»: предисловие и послесловие // Беларусь сегодня : газета. —Мн, 21.10.2008.
  4. 4,0 4,1 Сулькин О. Слеза ребенка // Русский Базар. — 2009. — № 38 (700).
  5. Сергей Нехамкин. Снят фильм о «русском Шиндлере» // Аргументы недели : газета. — 2008.
  6. Виктор Матизен. Исход. Книга войны // Новые Известия : газета. — 2008. Архивировано из первоисточника 4 Մարտի 2016.
  7. Полковникова Т. А. Памяти Николая Киселева: заседание киноклуба ГБОУ СОШ № 700 «Мы помним…», посвященное Дню Победы // Сост. Н.В. Анисина, З. И. Мороз, Т.Б. Пасман.; под ред. И. А. Альтмана Уроки Холокоста и нарушение прав человека в современной России: педагогический аспект : Учебно- методическое пособие. — М.: Центр и Фонд «Холокост», 2014. — С. 126-133. — ISBN 978-5-87902-316-9.
  8. 8,0 8,1 Татьяна Хорошилова. Список Киселева // Российская газета. — 11.02.2010.
  9. «Николай Киселев - Праведник народов мира». Московский еврейский общинный центр. 30-05-2008. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  10. Фабрикант Д. Поход из ада // Новости недели : газета. —Тель-Авив, 2011. Архивировано из первоисточника 22 Դեկտեմբերի 2015.
  11. Балаян В. В. (2008). «Фильм "Список Киселева"». Персональный сайт Валерия Балаяна. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  12. 12,0 12,1 Чарный С. А. (25 июля 2010). «Человек года Яков Каллер». Агентство еврейских новостей. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
  13. Дементьева Л. «Победили вместе» // Московская правда : газета. — 2008.
  14. «Документальный фильм «Список Киселева» получил гран-при «Золотого бубна»». Телеканал «Культура». 26.09.2008. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. Победители фестиваля
  16. Гран-при XII международного фестиваля «Золотой бубен» получил фильм московского режиссёра Юрия Малюгина «Список Киселёва»
  17. В Югре названы лауреаты XII Международного фестиваля телефильмов «Золотой бубен»
  18. ««Вести-Северный Кавказ» получил диплом фестиваля «ТВ-РАДИО-Антитеррор»». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  19. «Лучшим документальным фильмом кинофестиваля «Лістапад-2008» стал «Список Киселёва» из России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 12-ին.
  20. Лучшим документальным фильмом кинофестиваля «Лістапад-2008» стал «Список Киселёва» из России(չաշխատող հղում)
  21. «Список Киселёва» завоевал главный приз на Международном телекинофоруме в Ялте
  22. В Ялте названы победители десятого юбилейного телекинофорума «Вместе»(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]