Վալերի Բալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Բալայան
Ծնվել էօգոստոսի 30, 1960
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՍցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ուկրաինա և  Ռուսաստան
Գործունեության տարիներ1987-ներկա
Մասնագիտացումռեժիսոր, սցենարիստ
Ոճ(եր)վավերագրություն
IMDbID 3550361
balayan.info

Վալերի Վազգենի Բալայան (օգոստոսի 30, 1960(1960-08-30), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս, ուկրաինացի կինոռեժիսոր և սցենարիստ, Ռուսաստանի և Ուկրաինայի Կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ռուսաստանի լրագրողների միության անդամ, Ռուսաստանի Կինոդրամատուրգների գիլդիայի անդամ, Ռուսաստանի Կինոռեժիսորների գիլդիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոարտադրությունում մասնագիտական կարիերան սկսել է որպես «Լենֆիլմ» կինոստուդիայում տարաբանվոր (1980-1982 թվականներ)՝ Դինարա Ասանովայի, Իլյա Ավերբախի, Միխայիլ Երշովի, Վլադիմիր Ֆետինի, Սերգեյ Օվչարովի և այլոց նկարահանման խմբերում։ 1982 թվականին որպես օպերատորի օգնական է ընդունվում վավերագրական ֆիլմերի Լենինգրադյան ստուդիայում։ Աշխատել է Ալեքսեյ Ուչիտելի, Նիկոլայ Օբուխովիչի, Սերգեյ Սկվորցովի, Պավել Կոգանի նկարահանման խմբերում։ 1984 թվականին ընդունվում է ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների և ռեժիսորների Բարձրագույն դասընթացների սցենարիստների բաժանմունք (Լեոնիդ Գուրևիչի արվեստանոց)։ 1989 թվականին ավարիում է ուսումը՝ ոչխաղարկային կինոյի ռեժիսոր մասնագիտությամբ։ Հետագա տարիներին Վալերի Բալայանի սցենարներով նկարահանվել են քառասունից ավելի վավերագրական ֆիլմեր և ավելի քան վաթսունը նա նկարահանել է ինքնուրույն՝ որպես ռեժիսոր։[1][2]

Բացի այդ, Վալերի Բալայանը երկար տարիների ընթացքում աշխատել է РЕН-ТВ հեռուստաընկերության հաստիքում, որտեղ ստեղծել է երեխաների համար թոք-շոուներ և ռեպորտաժի ոճով ցիկլային հաղորդումներ (1998-2000 թվականներ), ինչպես նաև «Ալմա Մատեր» (գլխավոր ռեժիսոր), «Մշակույթ», РТР («Ռոսիա» հեռուստաալիք), ТВЦ և АСС-ТВ («Քաղաքակրթություն») (ռեժիսոր-բեմադրիչ) հեռուստաընկերություններում։

2003 թվականից կինոբեմադրություն է դասավանդում Կինեմատոգրաֆիայի Համառուսական Պետական Ինստիտուտում (ВГИК)։ 2012 թվականից հանդիսանում է «Տնտեսագիտության Բարձրագույն դպրոց» Ազգային հետազոտական համալսարանի Ժուռնալիստիկայի Բարձրագույն Դպրոցի ռեժիսուրայի և վավերագրական ֆիլմերի արվեստանոցի ղեկավարը[1]։

2008 թվականից «Ազատություն» ռադիոկայանի հատուկ թղթակիցն է Ղրիմում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սանկտ-Պետերբուրգի տնտեսագիտության և ֆինանսնարի պետական համալսարան (1982 թվական)։
  • ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների և ռեժիսորների Բարձրագույն դասընթացներ - ոչխաղարկային կինոյի բեմադրիչ (1986 թվական)։
  • ԽՍՀՄ Պետկինոյի սցենարիստների և ռեժիսորների Բարձրագույն դասընթացներ - ոչխաղարկային կինոյի ռեժիսոր (1989 թվական։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1986 թվական - Կիևի «Երիտասարդություն» փառատոնի գլխավոր մրցանակ՝ «Երկիր և ջուր» ֆիլմի համար։
  • 1987 թվական - Կրակովի ФИПРЕССИ մրցանակ՝ «Երկիր և ջուր» ֆիլմի համար։
  • 1990 թվական - Եկատերինբուրգի ոչխաղարկային կինոյի բաց փառատոնի մրցանակ՝ «Չինական Ատլանտիդա» ֆիլմի համար։
  • 1991 թվական - «Անցած վարպետների հիշատակի» «Ռոսիա» (Եկատերինբուրգ) հատուկ մրցանակ՝ «Գծիկ նշանը» ֆիլմի համար։
  • 2006 թվական - Եկատերինբուրգի «Ռոսիա» բաց փառատոնի Գրան-Պրի մրցանակ՝ «Ալեքսանդր Ասկոլդով։ Կոմիսարի ճակատագիրը» ֆիլմի համար։
  • 2006 թվական - «Գրականություն և կինո» փառատոնի հանձնաժողովի հատուկ մրցանակ «Ռեժիսորի և ֆիլմի ողբերգական ճակատագիրը միավորող ֆիլմի համար»՝ «Ալեքսանդր Ասկոլդով։ Կոմիսարի ճակատագիրը» ֆիլմի համար։
  • 2006 թվական - ՌԴ-ի կինոգետների և կինոքննադատների Գիլդիայի «փոշոտ սաղավարտներով կոմիսարների» գաղափարների հավատարմության մրցանակ՝ «Ալեքսանդր Ասկոլդով։ Կոմիսարի ճակատագիրը» ֆիլմի համար։
  • 2006 թվական - «Մշակույթ» թերթի մրցանակ «ամբողջ սերունդի ճակատագրի մասին մեկ ողբերգական կյանքի օրինակով այնքան շատ ասված ֆիլմի համար»՝ «Ալեքսանդր Ասկոլդով։ Կոմիսարի ճակատագիրը» ֆիլմի համար[3]։
  • 2011 թվական - Պրահայի One World փառատոնի հանձնաժողովի հատուկ մրցանակ՝ «Սիրեցեք ինձ, խնդրում եմ» ֆիլմի համար[4]։
  • 2011 թվական - Սանկտ-Պետերբուրգի «Ուղերձ մարդուն» միջազգային փառատոնի Պավել Կոգանի անվան հատուկ մրցանակ՝ «Հայրենաբաղձություն պատուհանի ապակուն» ֆիլմի համար։
  • 2011 թվական - «Երկիր» Ազգային հեռուստահեսային մրցանակի մրցույթի երկրորդ հորիզոնական՝ «Նադիրա Վալերիս» ֆիլմի համար[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալայանը ավելի քան 40 վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակն է, այդ թվում[1]։

  • «Երկիր և ջուր» - 20 րոպե, ռեժիսոր՝ Նիկոլայ Մակարով Կինեմատոգրաֆիայի Համառուսական Պետական Ինստիտուտի կինոստուդիա,
  • «Դիմանկարի որոնումներում» - 20 րոպե, ռեժիսոր՝ Նիկոլայ Օբուխովիչ, ЛСДФ 1987 թվական,
  • «Սահմանով կյանքը» (Վ. Սուվորովի հետ), ЛСДФ, 1987 թվական, ռեժիսոր՝ Նիկոլայ Օբուխովիչ,
  • «Ձեռագրի օրինակ» - 20 րոպե, ռեժիսոր՝ Սաուլյուս Բերժինիս, Սվերլովյան կինոստուդիա, 1987 թվական,
  • «Ծովը լայն է բացվել» (Վ. Սուվորովի հետ) 30 րոպե, ռեժիսոր՝ ՆԻկոլայ Մակարով, «Լեննաուչֆիլմ» 1988 թվական,
  • «Աննա Անդրեևնայի չորրորդ երազը» 30 րոպե, ռեժիսոր՝ Նիկոլայ Օբուխովիչ, ЛСДФ 1988 թվական,
  • «Ռուսաստանում օդային թռիչքի մասին» (Վ. Սուվորովի հետ), «Կիևնաուչֆիլմ» հեռուստաստուդիա, 1989 թվական, ռեժիսոր՝ Ալեքսեյ Բալաբանով,
  • «Մնեմոզինայի որոնումներում» - 20 րոպե Լեննաուչֆիլմ 1989 թվական, ռեժիսոր՝ Ալբերտ Մարտինով,
  • «Գծիկ նշանը» (Վ. Բոնդարի հետ) - 50 րոպե, Ուկրկինոխրոնիկա, 1991 թվական, ռեժիսոր՝ Սերգեյ Բուկովսկի,
  • «Չինական Ատլանտիդա» - 50 րոպե, Սվերդլովսկի կինոստուդիա 1990 թվական, ռեժիսոր՝ Բորից Ուրիցկի։

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի քան 60 ֆիլմ, որտեղ ռեժիսորը Բալայանն է[1]։

  • «Անգլետեր» - 30 րոպե, գունավոր, ֆիլմ, ЛСДФ, 1989 թվական,
  • «Քաղցր երազ» - ШАР ստուդիա, կինոժապավեն 1 մաս, Մոսկվա 1991 թվական,
  • «Անհայտ Կրեմլը» - 52 րոպե, տեսահոլովակ, ФФ ստուդիա՝ ОРТ հեռուստաալիքի համար, 1994 թվական,
  • «Կրեմլ։ Պատկերներ» - 52 րոպե, տեսահոլովակ, ФФ ստուդիա՝ ОРТ հեռուստաալիքի համար, 1995 թվական,
  • «Երկրի ու Երկնքի միջև» - 30 րոպե, տեսահոլվակ
  • «Վլադիմիր Նաբոկով։ Գաղտնի կիրք» - 26 րոպե, ФФ ստուդիա՝ «Մշակույթ» հեռուստաալիքի համար, 1996 թվական,
  • «Սեփականաշնորհում. ինչպես է դա եղել իրականում» - 52 րոպե, ФФ ստուդիա՝ ОРТ հեռուստաալիքի համար, 1996 թվական,
  • «Հասարակական կարծիք» - 20 րոպե, «Ինդենփենդենտ Իմիջ» (Մեծ Բրիտանիա) 1996 թվական,
  • «Այ ասպիսի թատրոն» - 2 մաս, յուրաքանչյուրը 13 րոպե, BBC, Լոնդոն, 1997 թվական,
  • «Մյուս ափին» − 2 մաս, յուրաքանչյուրը 13 րոպե,BBC, Լոնդոն, 1997 թվական,
  • «Աննա և Ամեդեո» - 26 րոպե, տեսահոլովակ, ФФ ստուդիա՝ «Մշակույթ» հեռուստաալիքի համար, 1997 թվական,
  • «Ռուսաստանի գաղտնի հասարակությունները» - 40 րոպե, հոլովակ, ВРТ, 1997 թվական,
  • «Էլեկտրականության հայրենիքը» - 39 րոպե, Рен-ТВ, 2000 թվական,
  • «Ռուսաստան։ Սկիզբը» - 26 րոպե, «Վերտով» ստուդիա, 2001 թվական,
  • «Կալաշնիկովի անհայտ թոռները» - 52 րոպե, «Մաստեր ֆիլմ»՝ РТР-ի համար, 2001 թվական,
  • «Անդրեևյան դրոշի ներքո» - 44 րոպե, «Մաստեր ֆիլմ»՝ РТР-ի համար, 2002 թվական,
  • «Իսահակ Շվարց» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2002 թվական,
  • «Դեղին աստղեր հավերժական երկնակամարում» - 1 մաս, կինոժապավեն, РЦСДФ, 2002 թվական,
  • «Մենահամերգ հրթիռի համար» 44 րոպե, «Մաստեր ֆիլմ»՝ РТР-ի համար, 2002 թվական,
  • «Գեորգի Գաչև» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2003 թվական,
  • «Դոնաթաս Բանիոնիս» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2003 թվական,
  • «Գրիգորի Պոմերանց» - 26 րոպե, «СВС ստուդիա», 2003 թվական
  • «Նատալյա Բեխտերևա» - 26 րոպե, «СВС ստուդիա», 2003 թվական,
  • «Օթար Իոսելիանի» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2004 թվական,
  • «Իգոր Պոմերանցև» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2004 թվական,
  • «Սոս Սարգսյան» - 26 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2004 թվական,
  • «Վադիմ Սկուրատովսկի» - 26 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2004 թվական,
  • «Արևելյան երգ կամ հեռուստատեսություն գաղութում» - 26 րոպե, РЦСДФ, 2004 թվական,
  • «Այն նույն Վանյա Սոլնցևը» - 39 րոպե, «Մաստեր ֆիլմ», 2004 թվական,
  • «Նամակ գնդակահարված հորը» - 52 րոպե, «Մաստեր-Տեյպ», 2004 թվական,
  • «Ալեքսանդր Պյատիգորսկի։ Քո ազատության մաքուր օդը» - 26 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2004 թվական,
  • «Չինգիզ-Խանի երկրի առաջին տիկինը» - 52 րոպե, «Լավ Պրոդակշն»՝ ОРТ-ի համար, 2005 թվական,
  • «Երկրորդ ճակատի գաղտնիությունը» - 52 րոպե, «Մարաթոն Արտ» ստուդիա, 2005 թվական,
  • «Մեհրաբ Մամարդաշվիլի» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2005 թվական,
  • «Ալեքսանդր Ասկոլդով։ Կոմիսարի ճակատագիրը» - 52 րոպե, «Կոմիսար» ընկերություն (Մոսֆիլմ), 2005 թվական,
  • «Երկրորդ Ալիք» - 26 րոպե, «Մաստեր ֆիլմ», 2006 թվական,
  • «Վիկտոր Նեկրասով» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2006 թվական,
  • «Համաշխարհային վերաբաժանում» - 70 րոպե, «Կղզի» ստուդիա, 2006 թվական,
  • «Նադիրի Վալերիս» - 18 րոպե, սեփական արտադրանք, 2006 թվական։ Փառատոնի պաշտոնական մրցույթ Մադրիդում (Իսպանիա) և մի շարք այլ փառատոններ Ուկրաինայում, Իտալիայում, Ֆրանսիայում։
  • «Ուրգա 1912 թվական։ Հիշողություններ չանցածի մասին» - 39 րոպե, «Մաստեր ֆիլմ», 2007 թվական,
  • «Լև Կոպելև» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2007 թվական,
  • «Քարեր, որոնք փակում են մուտքը» - 39 րոպե, СВС ստուդիա, 2007 թվական։ Իրավապաշտպան կինոֆիլմերի պաշտոնական փառատոն Վարշավայում (WatchDoс), Մոսկվայում (СТАЛКЕР), Կիևում, Եկատերինբուրգում և Ռիգայում (2007 թվական)։
  • «Երկրորդ Օրորոցային» - 44 րոպե, «Ուղղափառ հանրագիտարան»՝ ВГТРК-ի պատվերով, 2007 թվական,
  • «Հույսի աղոթք» - 44 րոպե, «Ուղղափառ հանրագիտարան»՝ ВГТРК-ի պատվերով, 2008 թվական,
  • «Երկու ճակատագիր» - 44 րոպե, «Ուղղափառ հանրագիտարան»՝ ВГТРК-ի պատվերով, 2008 թվական,
  • «Ողղափառ Աֆրիկա» - 44 րոպե, «Ուղղափառ հանրագիտարան»՝ ВГТРК-ի պատվերով, 2008 թվական,
  • «Հնադարյան Արևելյան եկեղեցիներ» - 52 րոպե, «Ուղղափառ հանրագիտարան», 2009 թվական,
  • «Քաղաքակրթության հոգևոր հիմքերը» - 3 մաս, 52 րոպե, «Ուղղափառ հանրագիտարան», 2009 թվական,
  • «Սիրեցեք ինձ, խնդրում եմ» - 75 րոպե, սեփական արտադրություն, 2010 թվական,
  • «Հայրենաբաղձություն պատուհանի ապակուն» - 24 րոպե, սեփական արտադրություն, 2011 թվական,
  • «Աճյուն և մոխիր» - 39 րոպե, «Մշակույթ», 2011 թվական,
  • «Պատմություն առանց վաղեմության ժամկետի» - 60 րոպե, հեռուստաալիք RTVC (Կանադա), 2011 թվական,
  • «Մտածել պեիք չէ։ Լացել չի կարելի» - 39 րոպե, «Մշակույթ», 2011 թվական,
  • «Եվրոպայի Հայկական ժառանգությունը» - 90 րոպե, «Ռենեսսանս Ֆոնդ», 2011 թվական[6],
  • «Կայսրության վախճանը» - 70 րոպե, «Մոսֆիլմ»-ին կից «Միրաբել» հեռուստաստուդիա, 2012 թվական,
  • «Մեծագույն ձայների արձագանքը» - 39 րոպե, «СВС» ստուդիա՝ «Մշակույթ» հեռուստաալիքի համար, 2012 թվական,
  • «Վլադիմիր Վոյնովիչ։ Մնալ ինքնին» - 39 րոպե, «Մոսֆիլմ»-ին կից «Միրաբել» հեռուստաստուդիա, 2012 թվական, 2012 թվականի հոկտեմբերի 29-ի «Անձրև» հեռուստաալիքի եթեր։
  • «Կազակներ։ Թիրոլյան քայլերգի ձայների ներքո» - 39 րոպե, «Մշակույթ» հեռուստաալիք, 2013 թվական[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Валерий Балаян, CV
  2. Ольга Клименко (18.10.2011). «Валерий Балаян: Из грузчиков в ռեժիսոր`ы» (ռուսերեն). ИД «„Комсомольская правда“ в Украине». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. «Askol'dov Alexander. Fate of commissar». Фестиваль документального кино о правах человека (անգլերեն). Docudays UA. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  4. Фильм «Любите меня, пожалуйста» на сайте МИД Чехии Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  5. Национальная премия «Страна» 2011 года(չաշխատող հղում)
  6. «В Киеве показали документальный фильм о жизни армян за пределами родины». PanARMENIAN.Net/. 2011 թ․ նոյեմբերի 27. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]