Դմիտրի Նեպոգոդով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Նեպոգոդով
Քաղաքացիությունը  Ուկրաինա և  Ղազախստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 17, 1988(1988-02-17)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 199 սանտիմետր
Դիրք դարպասապահ

Դմիտրի Միխայլովիչ Նեպոգոդով (ուկրաիներեն՝ Дмитро́ Миха́йлович Непого́дов, փետրվարի 17, 1988(1988-02-17)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ծագմամբ ղազախստանցի ֆուտբոլիստ, դարպասապահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի մանկապատանեկան ֆուտբոլային լիգայում խաղացել է կիևյան թիմերում՝ «Դինամոյում», «Սմենա-Օբոլոնում», «Օտրադնիում»։ Առաջին մարզիչը եղել է Ալեքսանդր Լեոնիդովը[3]։ Նա «Դինամոյի» հետ մեկնել է արտասահմանյան մի քանի պատանեկան մրցաշարերի։ Մինչև դպրոցն ավարտելը Նեպոգոդովն աշխատել է «Օտրադնի» ակումբում և պարբերաբար հրավիրվել Ուկրաինայի երիտասարդական հավաքական։ 2006 թվականի հունվարին նա փորձաշրջան է անցել Դոնեցկի «Շախտյորում», որը մասնակցում էր Համագործակցության չեմպիոնների գավաթին․ այդ մրցաշարում նա խաղացել է ընդամենը մեկ հանդիպում՝ թուրքմենական ՄՏՏՈՒ-ի դեմ (5:1)[4]։ Նեպոգոդովն Ալեքսանդր Կուպալնիի փոխարեն խաղադաշտ է դուրս եկել 72-րդ րոպեին, իսկ 86-րդ րոպեին գնդակ է ընդունել Բերդի Շահմուրադովից։

Դրանից քիչ առաջ Նեպոգոդովը փորձարկվել էր նաև Սիմֆերոպոլի «Տավրիայում», Կիևի «Դինամոյում», «Արսենալում» և «Օբոլոնում»[5]։

2006 թվականի մայիսին նա փորձաշրջան է անցել Մարսելի «Օլիմպիկում», և շուտով Նեպոգոդովը սկսել է խաղալ այդ թիմի երիտասարդական կազմում[3]։ 2008 թվականի մայիսին նա պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել[6], թիմի երրորդ դարպասապահն էր, իսկ հիմնականը՝ Ստիվ Մանդանդան։ Նա նաև մարզումներ է անցկացրել «Օլիմպիկի» գլխավոր թիմի հետ։ 2009 թվականի ամռանը նա լքել է ակումբը, որովհետև չէր ցանկանում լինել թիմի երրորդ կամ չորրորդ դարպասապահը, որից հետո կարող էր աշխատանք գտնել «Կան», «Ռեյմս», «Ամիեն», «Տրուա», «Վալանսիեն», «Ֆեներբահչե» և «Օցելուլ» ակումբներում[6][7]։ 2009 թվականին փորձաշրջան է անցել Ռումինական թիմում[5]։

2009 թվականի սեպտեմբերին տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ»։ Նեպոգոդովը հիմնականում հանդես է եկել երիտասարդական առաջնությունում։ Նա իր նորամուտը Ուկրաինայի Պրեմիեր լիգայում նշել է 2010 թվականի ապրիլի 18-ին Օդեսայի «Չեռնոմորեցի» դեմ արտագնա խաղում (1:1)[8], որի 80-րդ րոպեին գոլ է ընդունել Գուստավո Պինեդոյից։ Հանդիպումից հետո «Մետալուրգի» դարպասապահների մարզիչ Վիբորգ Կոցեյիչը նշել է, որ առաջին անգամվա համար Նեպոգոդովի խաղը Պրեմիեր լիգայում լավն էր[9]։

Եվրոպա լիգայի մեկնարկային փուլի մեկնարկից առաջ նա տեղափոխվել է Երեւանի «Բանանց»։ Թիմի հիմնական դարպասապահ Ստեփան Ղազարյանի վնասվածքի պատճառով ակումբին դարպասապահի դիրքի համար խաղացող էր անհրաժեշտ։ Այսպիսով, թիմի համար առաջին խաղը կայացել է Եվրոպա լիգայի առաջին խաղում Ռուսթավի «Օլիմպիի» դեմ խաղում[10]։

2012 թվականի ամռանը նա տեղափոխվել է Պոլտավայի «Վորսկլա»։ Թիմում վերցրել է 12-րդ համարը։ Նա Պոլտավայի թիմում անցկացրել է 4,5 մրցաշրջան, որից հետո որոշել է հեռանալ ակումբից[11]։

2017 թվականի ձմռանը պայմանագիր է կնքել ղազախական «Տոբոլ (Կոստանայ)» ֆուտբոլային ակումբի հետ[12]։ Իր վստահ և կայուն խաղի շնորհիվ ուկրաինացի ֆուտբոլիստը հրավիրվել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքական և Ղազախստանի Պրեմիեր լիգայի անցկացրած մրցաշրջաների արդյունքներով բազմիցս ընդգրկվել է տարբեր վարկանշային աղյուսակներում և խորհրդանշական հավաքականերում։ 2019 թվականի հունվարին նա վարձավճարով տեղափոխվել է մեկ այլ ղազախական ակումբ՝ «Օրդաբասի» ՖԱ, որտեղ 2019 թվականի ֆուտբոլային մրցաշրջանի արդյունքներով դարձել է ակումբի հիմնական դարպասապահը և Ղազախստանի առաջնության էլիտար դիվիզիոնի լավագույն դարպասապահը[13]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի ձմռանը հրավիրվել է Ուկրաինայի մինչև 17 տարեկանների երիտասարդական հավաքական և անցկացրել երկու հանդիպում՝ Թուրքիայի և Գերմանիայի դեմ։ 2006 թվականի ձմռանը Նեպոգոդովը խաղացել է Վալենտին Գրանատկինի հուշամրցաշարում, որտեղ երկու հանդիպում է անցկացրել (Լիտվայի դեմ խաղում նա ճանաչվեց խաղի լավագույն խաղացող)։ Ուկրայինան այդ մրցաշրջանում զբաղեցրել է 5-րդ տեղը[14]։ Ընդհանուր առմամբ, նա 7 հանդիպում է անցկացրել Ուկրաինայի մինչև 19 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում և բաց թողել ընդամենը 3 գնդակ։

Ուկրաինայի մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականում նա խաղացել է միայն մեկ անգամ՝ 2008 թվականի փետրվարի 5-ին Շվեդիայի դեմ ընկերական խաղում (1:0)[15]․ այդ խաղում Նեպոգոդովն անցկացրել է առաջին խաղակեսը։

2018 թվականին ստացել է Ղազաստանի քաղաքացիություն[16]։ 2018 թվականի նոյեմբերի 19-ին Վրաստանի հավաքականի հետ խաղում նա առաջին խաղն է անցկացրել Ղազախստանի հավաքականի կազմում[17]։

Ղազախստանի հավաքականում նա անցկացրել է 12 հանդիպում, բաց թողել 20 գնդակ[18].

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Տոբոլ»
«Աստանա»
  • Ղազախստանի սուպերգավաթի հաղթող - 2020
  • Ղազախստանի բրոնզե մեդալակիր - 2019

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 «Украинец пошёл по стопам Бартеза» (ռուսերեն). UA-Футбол. 2006 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Кубок чемпионов Содружества. МТТУ (Туркмения) — «Шахтёр» (1:5). Забили пять. Могли — все десять!» (ռուսերեն). UA-Футбол. 2006 թ․ հունվարի 17. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  5. 5,0 5,1 «Дмитрий Непогодов: „Выбирал между «Марселем» и «Шахтером»"» (ռուսերեն). UA-Футбол. 2010 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  6. 6,0 6,1 «Дмитрий Непогодов покинул «Марсель»» (ռուսերեն). UA-Футбол. 2009 թ․ հուլիսի 21. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  7. «Непогодов возвращается в Украину» (ռուսերեն). UA-Футбол. 2009 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  8. ««Черноморец» - «Металлург» (Д) 1:1. «Чудесное воскрешение» одесситов во втором тайме» (ռուսերեն). UA-Футбол. 2010 թ․ ապրիլի 18. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  9. «Дмитрий Непогодов: «Все зависит от моей работы»» (ռուսերեն). UA-Футбол. 2010 թ․ ապրիլի 19. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  10. «Дмитрий Непогодов: Соперник ничего особенного не показал» (ռուսերեն). Armsport.am. 2011 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
  11. ««Непогодов покидает Ворсклу»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  12. «"Дмитрий Непогодов переходит в «Тобол»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. ««Лучшие из лучших»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  14. «Непогода» (ռուսերեն). Журнал футбол. 2006-10. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  15. «Товариський матч. Швеція U-21 — Україна U-21 (1:0)» (ուկրաիներեն). UA-Футбол. 2008 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 24-ին.
  16. «Украинский вратарь сменил гражданство и будет выступать за сборную Казахстана». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  17. «Экс-украинец Непогодов дебютировал за сборную Казахстана». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  18. «Профиль Дмитрия Непогодова на сайте «Soccerway.com»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  19. ««Сборная КПЛ 2019»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Նեպոգոդով» հոդվածին։