Դմիտրի Կուլեբա
| Դմիտրի Կուլեբա Дмитро Кулеба | |
| Կուսակցություն՝ | Ժողովրդի ծառա |
|---|---|
| Կրթություն՝ | Կիևի Տարաս Շևչենկոյի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտ |
| Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու |
| Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ, արտաքին գործերի նախարար և բլոգեր |
| Դավանանք | Ukrainian Orthodox Church (Moscow Patriarchate)? |
| Ծննդյան օր | ապրիլի 19, 1981[1] (45 տարեկան) |
| Ծննդավայր | Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1] |
| Քաղաքացիություն | |
| Հայր | Իվան Կուլեբա |
| Ամուսին | Yevheniia Kuleba? |
| Պարգևներ | |
Դմիտրի Կուլեբա (ուկրաիներեն՝ Дмитро Іванович Кулеба, ապրիլի 19, 1981[1], Սումի, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2][1]), ուկրաինացի պետական գործիչ։ 2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Շևչենկոյի անվան համալսարան Կիևի ազգային համալսարանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը, «միջազգային իրավունք» մասնագիտությամբ (2003 թվական)։ Իրավաբանական գիտությունների թեկնածու[4]։ Տիրապետում է անգլերեն լեզվին[5]։
2003 թվականից` Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության գլխավոր իրավաբանական խորհրդականի ծառայության կցորդ Кулеба Дмитро Іванович:
2004-2005 թվականներին Տարաս Շևչենկոյի անվան ՄՊՀ միջազգային հարաբերությունների ինստիտուտի միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ[6]։
2005 թվականին՝ Ուկրաինայի ԱԳՆ իրավաբանական ապահովման վարչության երրորդ քարտուղար[6]։
2005-2009 թվականներին Վիեննայում միջազգային կազմակերպություններին առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցչության երրորդ, երկրորդ քարտուղար (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հարցերով)[6]։
2010-2012 թվականներին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի քարտուղարության բաժնի առաջին քարտուղար, խորհրդական, բաժնի պետ[7]։
2013 թվականին՝ Ուկրաինայի փոխվարչապետ Կոնստանտին Գրիշչենկոյի հումանիտար հարցերով խորհրդական[7]։
2013 թվականից ղեկավարում է UART մշակութային դիվանագիտության հիմնադրամը[7]։
2014 թվականի հունիսին աշխատանքի է վերադարձել արտաքին գործերի նախարարություն՝ նախարար Պավել Կլիմկինի հրավերով՝ ռազմավարական հաղորդակցությունների հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնում։ Նա զբաղվել է Ուկրաինայի ԱԳՆ-ի ռազմավարական կոմունիկացիաների ստեղծմամբ, նախարարության աշխատանքում հաղորդակցության ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ և Ուկրաինայի հանրային դիվանագիտության ձևավորմամբ[7]։
2016 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Եվրոպայի խորհրդում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ[8]։ 2017 թվականի դեկտեմբերին համաշխարհային քաղաքականության ինստիտուտի հարցման արդյունքներով ճանաչվել է արտասահմանում Ուկրաինայի լավագույն դեսպան, որին մասնակցել են շուրջ 70 փորձագետներ[9]։
2019 թվականի մարտի 1-ին գեղարվեստական զինանոցում ներկայացրեց իր «Պատերազմ հանուն իրականության.ինչպես հաղթել ֆեյքերի, ճշմարտության և համայնքների աշխարհում» գիրքը, որտեղ կիսվեց այն մտքերով, թե ինչպես պահել տեղեկատվական պաշտպանությունը և հաղթել կոմունիկատիվ պատերազմում[10]։
2019 թվականի օգոստոսի 29-ից Ուկրաինայի փոխվարչապետ, Գոնչարուկի կառավարությունում եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով։
Եվրատլանտյան ինտեգրման համակարգման հարցերով հանձնաժողովի նախագահ[11]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայրը` Իվան Դմիտրիի Կուլեբա, ուկրաինացի դիվանագետ[6]։
- Կինը` Եվգենյա Անատոլի Կուլեբան, «Քաղաք-այգի» հասարակական կազմակերպության հիմնադիրն ու ղեկավարը, հայտնի նախագծեր` Կիևի Միխայլովսկի փողոցում գտնվող երկնային հարյուրյակի պուրակը և Սլովյանսկում Շելկովիչի այգին[6]։
- Երեխաները` Եգոր (2006 թվական), Լյուբովը (2011 թվական)[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 https://lb.ua/file/person/3191
- 1 2 https://web.archive.org/web/20240904131007/https://www.kmu.gov.ua/en/profile/dmitro-kuleba
- ↑ Рада утвердила состав нового Кабмина (список) РБК-Украина (29.08.2019)
- ↑ Науковці України irbis-nbuv.gov.ua(ուկր.)
- ↑ Енциклопедія Київського національного університету імені Тараса Шевченка Արխիվացված 2019-09-02 Wayback Machine(ուկր.)
- 1 2 3 4 5 6 Кулеба Дмитрий Иванович LB.ua
- 1 2 3 4 Кулеба Дмитрий : Вице-премьер-министр по вопросам европейской и евроатлантической интеграции : [арх. 29.08.2019] // LIGA.net. — Київ : ИА ЛIГАБiзнесIнформ, 2019. — 29 августа. — Дата обращения: 30.08.2019.
- ↑ Указ президента Украины от 9 квітня 2016 года № 134/2016 «Про призначення Д. Кулеби Постійним представником України при Раді Європи»
- ↑ Інститут світової політики назвав топ-послів 2017 року Главком (21 грудня 2017)(ուկր.)
- ↑ Дмитрий Кулеба презентовал книгу об информационной войне и рассказал, как распознать фейковую новость ТСН (4 марта 2019)
- ↑ Указ президента Украины от 30 жовтня 2019 года № 784/2019 «Питання Комісії з питань координації євроатлантичної інтеграції України»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Дмитрия Кулебы Ֆեյսբուքում
- Բլոգ Українська правда(ուկր.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Կուլեբա» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- «Ժողովրդի ծառա» կուսակցության անդամներ
- Ապրիլի 19 ծնունդներ
- 1981 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Իրավաբանական գիտությունների թեկնածուներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ուկրաինացի դիվանագետներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ
- 21-րդ դարի իրավաբաններ
- Ուկրաինայի քաղաքական գործիչներ