Jump to content

Իվան Կուլեբա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կուլեբա
Іван Кулеба
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 11, 1953(1953-07-11) (70 տարեկան)
ԾննդավայրՊոգարշչինա, Լոխովիցայի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՈւկրաինա
Մասնագիտությունդիվանագետ և դեսպան
ԵրեխաներԴմիտրի Կուլեբա

Իվան Դմիտրոյի Կուլեբա (հունիսի 11, 1953(1953-06-11), Պոգարշչինա, Լոխովիցայի շրջան, Պոլտավայի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի դիվանագետ, Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[1]։

Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան (2019 թվականի դեկտեմբերի 24-ից)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1953 թվականի հուլիսի 11-ին՝ Պոլտավայում։ 1992-ին ավարտել է Արտաքին առևտրի համամիութենական ակադեմիայի միջազգային տնտեսական կապերի բաժինը։ Օտար լեզուներից տիրապետում է ռուսերենին և անգլերենին։

06.2002-ից մինչև 07.2003 թվական ՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության պետքարտուղարի տեղակալ։

07.2003 թվականից մինչև 07.2004 թվական՝ Ուկրաինայի արտաքին գործերի փոխնախարար։

2004 թվականի օգոստոսի 26-ից մինչև 2009 թվականի հունիսի 22-ը ՝ Չեխիայում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[2]։

2018 թվականի մայիսի 17-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 24-ը ՝ Ղազախստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան[3]։

Աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիվանագիտական կոչում ՝ արտակարգ և լիազոր դեսպան[4]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովուրդների բարեկամության» շքանշան (Աֆղանստան)

III աստիճանի «Ծառայությունների համար» շքանշան

ԽՍՀՄ մեդալ «Աշխատանքի խիզախություն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Зеленський призначив нових послів у Хорватію та Вірменію». glavcom.ua (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  2. «Посол-письменник: що відомо про нового віце-прем'єр-міністра Дмитра Кулебу». politics.segodnya.ua (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
  3. «УКАЗ ПРЕЗИДЕНТА УКРАЇНИ №940/2019». Офіційне інтернет-представництво Президента України (ua). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Міністром закордонних справ став Дмитро Кулеба: що про нього відомо». 24 Канал (ուկրաիներեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.