Դմիտրի Արապով
Ծնվել է | նոյեմբերի 21, 1897 |
---|---|
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 14, 1984 (86 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն |
![]() |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան |
Մասնագիտություն | վիրաբույժ |
Կոչում | բժշկական գիտությունների դոկտոր |
Ուսուցիչ | Sergey Sergeyevich Yudin |
Պարգևներ | Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Կարմիր Աստղի շքանշան, «Պատվո նշան» շքանշան, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Խորհրդային Անդրբևեռային պաշտպանության մեդալ, Ստալինյան մրցանակ, ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ, «ԽՍՀՄ զինված ուժերի վետերան» մեդալ և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ |
Դմիտրի Արապով (ռուս.՝ Дми́трий Алексе́евич Ара́пов, նոյեմբերի 21, 1897, Մոսկվա, Ռուսական կայսրություն - հուլիսի 14, 1984, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային վիրաբույժ, ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից-անդամ, բժշկական ծառայության գեներալ-լեյտենանտ (1961):
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դմիտրի Արապովը ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 7-ին (21 ) Մոսկվայում ծառայողի ընտանիքում: 1916 թվականին, ավարտելով գիմնազիան և բժշկական դասընթացները, Արապովը ընդունվում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ: Նույն թվականից աշխատում է որպես գթության եղբայր մոսկովյան զինվորական հոսպիտալներից մեկում: Տիֆի համաճարակի դեմ պայքարի նպատակով 1919-1920 թվականներին որպես բուժակ ուղարկվում է Բոլշևո (Մոսկվայի նահանգ) ավանում գտնվող «Ռաբենեկ» գործարանին կից հիվանդանոց[1]:
1920 թվականին Արապովը ծառայության է զորակոչվում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակ և հաշվառվում 4-րդ բանակի 22-րդ դաշտային հոսպիտալի կազմում: 1921 թվականին գործուղվում է Լենինգրադ լրացուցիչ ուսումնառության: 1921-1922 թվականներին Արապովը սովորում է Պետրոգրադի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Ֆակուլտետի փակվելուց հետո 1922 թվականին փոխադրվում է Մոսկվա, որտեղ մինչև 1925 թվականը սովորում է 2-րդ ՄՊՀ-ի բժշկական ֆակուլտետում: Ուսման ընթացքում աշխատում էր որպես բուժակ, իսկ համալսարանն ավարտելուց հետո` «Կրասնիյ Բոգատիր» գործարանին և 2-րդ ՄՊՀ-ի օպերատիվ վիրաբուժության ամբիոնին կից հիվանդանոցի վիրաբուժական բաժամունքի օրդինատոր: 1929 թվականի դեկտեմբերից Արապովն աշխատել է Ն. Վ. Սկլիֆասովսկու անվան Շտապ օգնության Մոսկվայի քաղաքային հետազոտությունների ինստիտուտում: Հաջորդ տարի նա դառնում է վիրաբուժական բաժանմունքի օրդինատոր, այնուհետև` օպերացիոն կորպուսի վարիչ: 1931-1941 թվականներին համատեղությամբ զբաղեցնում է Էքսպերիմենտալ էնդոկրինոլոգիայի ինստիտուտի վիրաբույժ-խորհրդատուի պաշտոնը: 1935 թվականին Արապովը Ս. Ս. Յուդինի ղեկավարությամբ աշխատել է Բժիշկների կատարելգործման Կենտրոնական ինստիտուտում, որպես վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: 1936 թվականից եղել է բժշկական գիտությունների թեկնածու: Նա ռազմաճակատ է վերադառնում Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) ընթացքում, որտեղ կատարում էր Կոլայի թերակղզու առաջին գծի դաշտային շարժական հոսպիտալի ավագ վիրաբույժի պարտականությունները: Մասնակցել է Արևմտյան Ուկրաինայում և Արևմտյան Բելառուսիայում Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի ազատագրմանը: 1941 թվականի ամռանը նշանակվում է Ռուսաստանի ԶՈւ հյուսիսային նավատորմի վիրաբուժական ծառայության ղեկավար: Աշխատել է Մուրմանսկի № 74 ռազմա-ծովային հոսպիտալում[2]:
1945 թվականից վիրաբույժ-խորհրդատու էր, 1950 թվականից` ԽՍՀՄ ՌԾՆ-ի գլխավոր վիրաբույժ: 1943 թվականին պաշտպանել է դոկտորական դիսերտացիա, բայց բժշկական գիտությունների դոկտորի աստիճան ստացել է միայն 1949 թվականին, ԽՍՀՄ ԲԳԱ-ի թղթակից-անդամ (1953):
Մահացել է 1984 թվականի հուլիսի 14-ին, թաղված է Մոսկվայում, Կունցևյան գերեզմանատանը:
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պոլյարնի քաղաքի ռազմա-ծովային հոսպիտալի 126-րդ շենքի վրա տեղադրված է Դմիտրի Արապովի հուշատախտակը (2005)[3][4], իսկ հոսպիտալը ներկայումս կոչվում է նրա անունով[5]:
- Արապովը շուրջ 200 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում 7 մենագրության, ներառյալ «Գազային վարակ» աշխատանքը (1940), որն արժանացել է Պիրոգովի անվան մրցանակի (1972): Եղել է 11 դոկտորական և 26 թեկնածուական դիսերտացիաների ղեկավար, Վիրաբույժների Համամիութենական ընկերության նախագահության անդամ, Մոսկվայի և այլ վիրաբուժական ընկերությունների պատվավոր անդամ[3]:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սոցիալիստական աշխատանքի հերոս (1977 թվականի դեկտեմբերի 5)
- Լենինի երկու շքանշան (1973, 1977 թթ.)
- Կարմիր դրոշի շքանշան (5.11.1944 թ.)
- Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան (24.7.1943 թ.)
- Աշխատանքային Կարմիր դրոշի երկու շքանշան (1952, 1968 թթ.)
- Կարմիր Աստղի շքանշան (25.4.1942 թ.)
- «Պատվո նշան» շքանշան
- մեդալներ
- ՌԾՆ գլխավոր հրամանատարի անվանական զենք (1957, 1967 թթ.)
- Մոսխորհրդի Պատվոգիր (1972)
- Երկրորդ կարգի Ստալինյան մրցանակ (1949 թ.) - բուժական պրակտիկայում նոր տեսակի բուժաշիճուկի մշակման և ներդրման համար:
- ՌՍՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1959 թ.)
- ԽՍՀՄ ԲԳԱ-ի Պիրոգովի անվան մրցանակ (1975 թ.) «Անաէրոբային գազային վարակ» (1972 թ.) մենագրության համար
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Арапов Дмитрий Алексеевич»։ www.warheroes.ru։ Վերցված է 2017-06-04
- ↑ История школы № 1
- ↑ 3,0 3,1 Арапов Дмитрий Алексеевич // Кольская энциклопедия. В 5-и т. Т. 1. А — Д / Гл. ред. А. А. Киселёв. — Санкт-Петербург : ИС ; Апатиты : КНЦ РАН, 2008. — С. 247.
- ↑ Их имена в истории Полярного
- ↑ Город воинской славы