Դինգլի
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Մակերես | 5,7 կմ² | ||||
ԲԾՄ | 250±1 մետր, 231 մետր | ||||
Բնակչություն | 3608 մարդ (մարտի 31, 2014)[1] | ||||
Փոստային ինդեքսներ | DGL | ||||
Պաշտոնական կայք | localgovernment.gov.mt/en/lc/Dingli/ | ||||
| |||||
Դինգլի (մալթ.՝ Ħad-Dingli), գյուղ Մալթայի Հանրապետությունում՝ Մալթա կղզու հյուսիսային շրջանում, երկրի մայրաքաղաք Վալետայից 13 կիլոմետր, մերձակա խոշոր բնակավայրից՝ Ռաբաթ քաղաքից՝ երկու կիլոմետր հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից բարձրությունը 250 մետր է, որը ամենաբարձր կետերից մեկն է Մալթայում։ Մերձակա ծովեզրյա ժայռերից ոչ միայն ծովային հոյակապ տեսարաններ են բացվում, և երևում է ոչ միայն հարևանությամբ գտնվող Ֆիլֆլա կղզին, այլ նաև՝ Բուսկետի պարտեզ-այգիները, Վերդալա պալատը... 2014 թվականի մարտի 31-ի տվյալներով Դինգլիի բնակչության թվաքանակը եղել է 3.608[2]:
Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուսումնասիրողների կարծիքով բնակավայրը անվանակոչվել է Սուրբ Հովհաննեսի ուխտի (օրդենի) անգլիացի ասպետ սըր Թոմաս Դինգլիի պատվին, ով այդ վայրերում ընդարձակ կալվածքներ է ունեցել[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դինգլիի ներկայիս տարածքում ու նրա շրջակայքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են փյունիկյան, կարթագենյան և հինհռոմեական ժամանակների ժայռափոր գերեզմաններ, ինչպես նաև հինհռոմեական բաղնիքների ու այլ շինությունների մնացորդներ։
Ներկայիս Դինգլիի ու Բուսկետ Գարդենսի միջակայքում մինչև 16-րդ դարի սկիզբը գոյություն է ունեցել մի փոքրիկ գյուղակ՝ Ħal Tartarni անվանումով[4], որը դեռ 1436 թվականին ստացել է առանձին եկեղեցական ծխի կարգավիճակ՝ դառնալով Մալթայում այդպիսի կարգավիճակ ստացած առաջին տասը բնակավայրերից մեկը։ Այդ ժամանակներում այստեղ գործել է Սուրբ Դոմենիկա հին եկեղեցին, որը ներկայումս ավերակ է[5], բայց դեռ կանգուն է այդ նույն սրբին նվիրված մատուռը, որը կառուցվել է 1669 թվականին[6]։
Ժամանակի ընթացքում գյուղն աստիճանաբար տեղափոխվել է ներկայիս վայրը, իսկ նախկին գյուղատեղին միացվել է մշակվող գյուղատնտեսական տարածքներին[7]։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դինգլիի ժայռերը
- Ta’ Dmejrek - Մալթայի ամենաբարձր կետը
- Ավետման ծխական եկեղեցին, XIX դար[8]
- Սբ. Մարիամ Մագդաղենացու մատուռ, 1646 թ.[9]
- Սբ. Դոմենիկի մատուռ, 1669 թ.[10]
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.webcitation.org/6ZSEwl5UZ
- ↑ «Estimated Population by Locality 31st March, 2014»։ Government of Malta։ 16 May 2014։ Արխիվացված է օրիգինալից 21 June 2015-ին
- ↑ «Rabat, Dingli, Siggiewi»։ malteseislands.com։ Արխիվացված է օրիգինալից 23 June 2006-ին
- ↑ Ross Victor (26 August 2003)։ «Hamlets in the 16th century»։ Times of Malta։ Վերցված է 16 May 2015
- ↑ Arena Jessica (5 October 2020)։ «Medieval church threatened by planned Dingli road»։ Times of Malta։ Արխիվացված է օրիգինալից 6 October 2020-ին
- ↑ https://www.um.edu.mt/library/oar/bitstream/123456789/51549/1/Hal_Tartarni_ir_rahal_li_kien_qed_imut_2017.pdf
- ↑ Hahs David Gene (2010)։ «Medieval Malta: Abandoned Villages, Chapels and Farmhouses»։ Electronic Theses, Treatises and Dissertations.։ Paper 4334։ էջեր 62–65։ Արխիվացված է օրիգինալից 18 May 2015-ին։ Վերցված է 16 May 2015
- ↑ Parish Church of the Assumption - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
- ↑ Chapel of Mary Magdalene - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
- ↑ Chapel of Sta. Domenica - National Inventory of the Cultural Property of the Maltese Islands
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Դինգլի Վիքիպահեստում |
---|
- Dingli Local Council Archived 2020-03-19 at the Wayback Machine.
- Dingli Youth Local Council
- The official website of the Parish of Dingli
|