Դիդիե Ռաուլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Դիդիե Ռաուլ
Didier Raoult.png
Ծնվել էմարտի 13, 1952(1952-03-13)[1][2][3] (68 տարեկան)
ԾննդավայրԴակար, Սենեգալ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Մասնագիտությունմանրէաբան
ԱշխատավայրԷքս Մարսել համալսարան
Պաշտոնprésident d'université?, գործադիր տնօրեն և տնօրեն
ԱնդամակցությունQ87920134?
ՊարգևներInserm Grand Prix?, «Մատուցած ծառայությունների համար» շքանշանի կոմանդոր, «Վաստակի համար» շքանշանի ասպետ, Պատվավոր լեգիոնի շքանշանի սպա և Grand Prix scientifique de la Fondation Louis D.?
Կայքdidierraoult.com(ֆր.)
Didier Raoult Վիքիպահեստում

Դիդե Ռաուլ (ֆր.՝ Didier Raoult, մարտի 13, 1952(1952-03-13)[1][2][3], Դակար, Սենեգալ, ֆրանսիացի բժիշկ-վարակաբան, մանրէաբան։ Նա և իր անձնախումբը հայտնաբերել են ավելի քան վաթսուն նոր տեսակի վիրուսներ, այդ թվում՝ միմիվիրուսը։ Աշխարհի 99 հայտնի մանրէաբաններից և 73 ամենաբարձր վարձատրվող ֆրանսիացի գիտնականներից մեկն է, Կու տենդ և Վիպլայի հիվանդության աշխարհի առաջատար մասնագետներից է։

Նրա անունը տեղ է գտել աշխարհի 400 ամենամեջբերված բժիշկների ցանկում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1952 թվականին Դակարում՝ զինվորական բժշկի և բուժքրոջ ընտանիքում։ 1961 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մարսել։ 1970 թվականին ծառայության է անցել նավատորմում։ Սկզբից նա ցանկանում էր դառնալ մանկաբարձ, սակայն ընտրեց իր պապի մասնագիտությունը՝ վարակաբան[4]։ 1982 թվականին ամուսնացել է մասնագիտությամբ հոգեբան Նատաշա Քայի հետ, երեք երեխայի հայր է[5]։ Սովորել է բժշկական դպրոցում, օրդինատուրան ավարտելուց հետո ստացել է բժշկի կոչում։ Որոշ ժամանակ իր մասնագիտությամբ աշխատել է Տահիտի կղզում, որտեղ էլ մասնագիտացել է վարակիչ հիվանդությունների ոլորտում: Այնուհետև աշխատել է ԱՄՆ-ում:

1983 թվականին Մարսելի Hôpital de la Timone հիվանդանոցում հիմնել է ինֆեկցիոն լաբորատորիա։ Այդ լաբորատորիայում աշխատում էին մոտ 200 մարդ, որոնց մեջ կային 86 գիտնական և բժիշկ, որոնք տարեկան միջին հաշվով տպագրում էին 325 բժշկական հոդված և ներկայացնում էին ավելի քան 50 արտոնագիր:

73 միլիոն եվրո դրամաշնորհ է ստացել և 2017 թվականին Մարսելում բացել «Institut Hospitalo Universitaire Méditerranée» ինֆեկցիոն ինստիտուտը, որտեղ զբաղվում է վարակիչ հիվանդությունների ուսումնասիրությամբ, ախտորոշմամբ, հետազոտական և ուսուցողական գործունեությամբ:

Հիմնական հայտնագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Ռաուլի թիմն առաջինն էր, որը հայտնաբերեց հսկա չափսերի վիրուսներ, 2003 թվականին հանդիսացել է միմիվիրուս տեսակի վիրուսի բացահայտման համահեղինակ։ Ռաուլի հայտնաբերած հսկա վիրուսների շարքին են պատկանում նաև «Marseillevirus» և «Faustoviruses» վիրուսները։

1990-ական թվականներին Ռաուլի թիմը հայտնաբերել և ներկայացրել է մոտ 96 տեսակի նոր պաթոգեն բակտերիաներ ու ուսումնասիրել դրանց ազդեցությունը մարդու վրա: Բակտերիաններից երկուսը՝ «Raoultella planticola»-ը և «Rickettsia raoultii»-ը կրում են իր անունը։

Մեծ ավանդ է ներդրել ռիկետսիաների ուսումնասիրության գործում։ Սովորել է ռիկետսիաներ բուծել։ Հայտնաբերել է, որ նրանք փոխանցվում են ոջիլների, լվերի, տզերի, իսկ որոշ տեսակներ՝ մոծակների միջոցով։ Նրա խումբն առաջինն էր, որոշել է «Bartonella» բակտերիաների ծագումը էնդոկարդիտի զարգացման ժամանակ։ Մշակել է ԿՈՒ տենդի ախտորոշման և բուժման գործուն միջոցներ։ Աշխարհում առաջին անգամ նրա լաբորատորիայում են բուծել «Tropheryma whipplei» բակտերիան, որը հանդիսանում է Ուիպլի հիվանդության հարուցիչը։ Անց է կացրել հետազոտություններ, որոնք թույլ են տվել ստեղծել Ուիպլի հիվանդության բուժման նոր արդյունավետ մեթոդներ։

Նրա լաբորատորիան աշխատում է պալեոմիկրոմիկրոբիոլոգիայի ոլորտում։ Նրա թիմը մշակել է ԴՆԹ-ի լուծազատման յուրօրինակ մեթոդ՝ վաղուց մահացած մարդու ատամի պուլպիտից, որով որոշել են, որ 18-րդ դարի Մարսելի ժանտախտի համաճարակի պատճառ է հանդիսացել նաև «Yersinia pestis» բակտերիան, ինչը նաև 14-րդ դարի համաճարակի պատճառն է եղել։ Դիդիե Ռաուլի թիմը ցույց է տվել նաև, որ Հուստինյանոսի ժանտախտը նույնպես կապված է եղել «Yersinia pestis» բակտերիայի հետ։ Այս մեթոդները հնարավորություն են տվել բացահայտել Նապոլեոնի բանակի զինվորների մահվան պատճառները՝ Ռուսաստանից նահանջելու ժամանակ, երբ հետազոտվել են Վիլնյուսում հայտնաբերված զանգվածային գերեզմանոցները։

1999 թվականից նրա լաբորատորիան բացահայտել է բակտերիա 24-ի գենոմը։

2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի ընթացքում պաշտպանել է կորոնավիրուսի դեմ հիդրօքսիքլորոքինի կիրառումը[6]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Kazar J, Raoult D. Rickettsiae and Rickettsial diseases. Slovak Academy of Sciences ed. Publishing House of the Slovak Academy of Sciences, 1991.
  • Argenson JN, Aubaniac JM, Curvale G, Groulier P, Drancourt M, Raoult D. L'infection ostéoarticulaire sur prothèse – Prévention, Diagnostic, Traitement. 1992.
  • Raoult D. Antimicrobial Agents and Intracellular Parasites. Boca Raton: CRC Press Book, 1993
  • Mege JL, Revillard JP, Raoult D. Immunité et Infection – Concepts immunologiques et perspectives thérapeutiques. Arnette, 1997.
  • Raoult D. Maîtrise de la prescription des antibiotiques dans les hôpitaux. Elsevier ed. Paris: Elsevier, 1998.
  • Raoult D. Dictionnaire de maladies infectieuses. Paris: Elsevier, 1998.
  • Yu VL, Merigan TC, Barriere SL, et al. Antimicrobial Therapy and Vaccines. Williams & Wilkins, 1998.
  • Raoult D, Nigoghossian JP, Cartapanis A. L'Université de la Méditerranée face aux défis du troisième millénaire. 1999.
  • Raoult D, Tilton R. Dictionnary of Infectious Diseases. Elsevier ed. Paris: Elsevier, 1999.
  • Raoult D. Les nouvelles maladies infectieuses. Que sais-je? ed. Paris: Presse Universitaires de France, 1999.
  • Raoult D, Brouqui P. Rickettsiae and Rickettsial Diseases at the Turn of the Third Millennium. Paris: Elsevier, 1999.
  • Yu VL, Weber R, Raoult D. Antimicrobial Therapy and Vaccine. 2d ed. New York: Apple Trees Production, LLC, 2002.
  • Hechemy KE, Avsic-Zupanc T, Childs JE, Raoult DA. Rickettsiology – present and Future Directions. Annals of the New York Academy of Sciences ed. United States of America: K-M Research/PCP, 2003.
  • Hechemy KE, Oteo JA, Raoult DA, Silverman DJ, Blanco JR. Rickettsioses – From Genome to proteome, Pathobiology, and Rickettsiae as an International Threat. Annals of the New York Academy of Sciences ed. New York: GYAT/PCP, 2005.
  • Raoult D. Les nouveaux risques infectieux, grippe aviaire, SRAS et après ? Paris: Lignes de Repères, 2005.
  • Hechemy KE, Oteo JA, Raoult DA, Silverman DJ, Blanco JR. Century of Rickettsiology – Emerging, reemerging Rickettsioses, Molecular Diagnostics, and Emerging Veterinary Rickettsioses. Annals of the New York Academy of Sciences ed. Boston,USA: Blackwell Publishing, 2006.
  • Raoult D, Parola P. Rickettsial Diseases. New York: Informa Healthcare USA, Inc, 2007.
  • Raoult D, Drancourt M. Paleomicrobiology – Past Human Infection, Springer, 2008.
  • Raoult D. Dépasser Darwin, Plon, 2010.
  • Didier Raoult, Eugene V Koonin, "Microbial genomics challenge Darwin", Frontiers in Cellular and Infection Microbiology, octubre de 2012 (DOI 10.3389/fcimb.2012.00127)
  • Raoult D. Grippe aviaire, SRAS : vivre avec les nouveaux risques infectieux, 2012
  • Raoult D. De l'ignorance et de l'aveuglement : pour une science postmoderne. Ebook Kindle, Amazon, 2012.
  • Raoult D. (en) Of Ignorance and Blindness, 2013, Ebook Kindle, Amazon.
  • Raoult D. Votre santé : Tous les mensonges qu'on vous raconte et comment la science vous aide à y voir clair (en collaboration avec Sabine Casalonga), Michel Lafon, 2015.
  • Raoult D. Arrêtons d'avoir peur !, Paris, Michel Lafon, 2016 (9782749930039).
  • Raoult D. Mieux vaut guérir que prédire, Paris, Michel Lafon, 2017 (9782749932378).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Who's Who in France (фр.)Paris: 1953. — ISSN 0083-9531
  2. 2,0 2,1 https://www.geneastar.org/genealogie/?refcelebrite=raoultd
  3. 3,0 3,1 https://wikidata-externalid-url.toolforge.org/?p=7929&url_prefix=http://roglo.eu/roglo?&id=p=didier;n=raoult — 1997. — ed. size: 8261991
  4. Match Paris։ «Didier Raoult, urgence oblige»։ parismatch.com (ֆրանսերեն)։ Վերցված է 2020-04-10 
  5. Dédicace Կաղապար:P. "To my wife Natacha, my children Magali, Sacha and Lola (...) » du livre de 2017 : « Rickettsial Diseases (Infectious Disease and Therapy Book 43) » de Didier Raoult et Philippe Parola cf. option « Feuilleter! » https://www.amazon.fr/Rickettsial-Diseases-Didier-Raoult-ebook/dp/B00UV9IA66 nb: les sources des articles (Le Point 2009 et Le Monde 2010) sont donc obsolètes sur ce point !
  6. «France's Macron meets biologist campaigning for chloroquine treatment against coronavirus» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]