Դիանա Գալոյան
Դիանա Գալոյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 4, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Աշխատանք | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր |
Աշխատավայր | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և ՀՀ ԳԱԱ Միքայել Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ |
![]() |
Դիանա Ռոբերտի Գալոյան (հունվարի 4, 1980, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դիանա Գալոյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 4-ին, Երևանում։
1996-2001 թվականներին սովորել է Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտի ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետի «Համաշխարհային տնտեսագիտություն» բաժնում, որն ավարտել է գերազանցությամբ։ 2002 թվականին ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեռակա ուսուցմամբ ասպիրանտուրա։ 2005 թվականից աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնում, սկզբում՝ որպես ասիստենտ, իսկ 2006 թվականից՝ որպես դոցենտ։
2008-2012 թվականներին համատեղությամբ աշխատել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում՝ որպես ավագ գիտաշխատող։ 2013-2016 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում։ 2014-2017 թվականներին դասավանդել է Բրիտանական բիզնես դպրոցում (Հայաստան)։ 2017 թվականին ՀՊՏՀ գիտական խորհրդի որոշմամբ ընտրվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչի պաշտոնում։
2019 թվականի մայիսի 13-ին նշանակվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր[1]։ 2019 թվականի օգոստոսի 22-ից 2020 թվականի հուլիսի 1-ը եղել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար։ 2020 թվականի հուլիսի 17-ին ՀՊՏՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում ընտրվել է ՀՊՏՀ ռեկտոր, իսկ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին Հայաստանի Կառավարության որոշմամբ[2] հաստատվել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում։
Մասնակցել է բազմաթիվ միջազգային հետազոտական ծրագրերի, մասնագիտական վերապատրաստումներ է անցել ԱՊՀ և ԵՄ երկրներում, Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Համագործակցության և խաղաղության տարածաշրջանային գրասենյակի միջազգային փորձագետ է (Ավստրիա)։
Ազատ տիրապետում է ռուսերենին և անգլերենին[3]։
Գիտական աստիճաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
2004 թվականին հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան։ 2014 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան։ 2018 թվականին ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեի որոշմամբ արժանացել է պրոֆեսորի գիտական կոչման։
Հեղինակ է շուրջ 60 գիտական հրապարակումների։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ունի մեկ որդի։