Դիանա Ադամս
Դիանա Ադամս | |
---|---|
Ծնվել է | մարտի 29, 1926 |
Ծննդավայր | Ստոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ |
Մահացել է | հունվարի 10, 1993 (66 տարեկան) |
Մահվան վայր | San Andreas, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բալետի պարող և բալետի ուսուցիչ |
Աշխատավայր | School of American Ballet? և Նյու Յորք Սիթի բալետ |
Ամուսին | Hugh Laing? և Ռոնալդ Բեյթս |
Դիանա Ադամս (անգլ.՝ Diana Adams, մարտի 29, 1926, Ստոնտոն, Վիրջինիա, ԱՄՆ - հունվարի 10, 1993, San Andreas, Կալիֆոռնիա, ԱՄՆ), Նյու Յորք Սիթի բալետի 1950-1963 թվականների առաջատար պարող և Ջորջ Բալանչինի սիրելին, ավելի ուշ դարձել է Ամերիկյան բալետի դպրոցի ուսուցչուհի և դեկան։
Ադամսը ծնվել է Վիրջինիա նահանգի Սթոնտոն քաղաքում և մահացել է Կալիֆոռնիայի Սան Անդրեաս քաղաքում[1], սակայն ապրել է Կալիֆոռնիայի Արնոլդ քաղաքում։ Ադամսը ամուսնացել է Հուգ Լաինգի հետ 1947 թվականին. նրանք ամուսնացած են եղել մինչև 1953 թվականը[2]։ Ավելի ուշ ամուսնացել է Ռոլանդ Բեթսի հետ[2]։ Ադամսն ունեցել է մեկ երեխա` Ջորջինա Բեյթսը[3]։
Դիանա Ադամսը Ջորջ Բալանչինի` Նյու Յորք Սիթի բալետի «մուսաներից» էր, և Բալանչինը դերեր է ստեղծել նրա համար իր բալետային շարքերում, որոնցից են «Արևմտյան սիմֆոնիա», «Իվեսիանա», «Դիվերտիսմենտ #15», «Ագոն», «Աստղեր և գծեր», «Դրվագներ», «Պրոֆեսոր Գեսուալդոյի հուշարձանը» և «Liebeslieder Walzer» բալետները։ Ըստ Ժակ Դ'Ամբեսի հուշագրությունների, Բալանչինը նրա համար դերեր է ստեղծելնաև Չայկովսկու Պա-դե-դե, Կերպարը գորգի վրա, Ամառվա գիշերային երազ և Շարժումներ դաշնամուրի և նվագախմբի համար գործերում, սակայն հիվանդության կամ վնասվածքների պատճառով նա պրեմիերաներում չի պարել։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Adams, Diana (1927–1993)»։ Women in World History: A Biographical Encyclopedia։ Gale Research Inc.։ Արխիվացված է օրիգինալից 20 December 2016-ին։ Վերցված է 8 January 2013
- ↑ 2,0 2,1 Diana Adams, Leading Ballerina And Dance Educator, Dies at 66 - NYTimes.com Retrieved 2016-11-19.
- ↑ «Diana Adams; Ballerina Starred for Balanchine, De Mille»։ Los Angeles Times (en-US)։ 1993-01-15։ Վերցված է 2020-02-19
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դիանա Ադամս Internet Movie Database կայքում
- A scene from Invitation to Dance at YouTube, Adams dancing with Irving Davies
|