Սթոնտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սթոնտոն
Դրոշ

ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հիմնադրված է1747 թ.
Մակերես51,85861 կմ², 51,890711 կմ²
ԲԾՄ432±1 մետր
Բնակչություն25 750 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Ժամային գոտիEDT?
Հեռախոսային կոդ540
Փոստային դասիչ24401–24402 և 24402
Պաշտոնական կայքstaunton.va.us(անգլ.)
Սթոնտոն (ԱՄՆ)##
Սթոնտոն (ԱՄՆ)

Սթոնտոն (անգլ.՝ Staunton), անկախ քաղաք Ամերիկայի Միացյալ Նահանգների Վիրջինիա նահանգում, Շենանդոա գետի հովտում, որտեղ տեղի է ունեցել ԱՄՆ քաղաքացիական պատերազմի նշանավոր ճակատամարտերից մեկը։ Վիրջինիայում անկախ քաղաքներն առանձնացված են այն շրջանների վարչական մարմիններից, որոնց տարածքում գտնվում են։ Այդ պատճառով էլ Օգաստայի շրջանի ղեկավար հիմնարկությունները Սթոնտոնի հարևանությամբ գտնվող Վերոնա քաղաքում են[2]։ Սթոնտոնն ինքը համարվում է իր շուրջը ձևավորված մետրոպոլիսային տարածքի՝ Սթոնտոն-Ուեյնսբորո վիճակագրական գոտու գլխավոր բնակավայրը։ 2010 թվականի մարդահամարի[3] տվյալներով բուն քաղաքի բնակչության թվաքանակը եղել է 23.746, իսկ մետրոպոլիսային տարածքինը՝ 118 502[4]:

Սթոնտոնը Միացյալ Նահանգների քաղաքների շարքում առաջինն է, որ ամբողջությամբ անցել է կառավարման որոշակիացված համակարգի։ Քաղաքը հայտնի է նաև նրանով, որ այստեղ են գտնվում Մերի Բոլդուին համալսարանը՝ պատմական ուշագրավ անցյալ ունեցող իգական քոլեջով, Ստյուարտ Հոլլը, որ ինտեգրված ուսուցում ապահովող նախապատրաստական մասնավոր դպրոց է, ինչպես նաև՝ Վիրջինիայի կույրերի ու խուլերի դպրոցը։ Սակայն, թերևս, քաղաքն առաջին հերթին հայտնի է նրանով, որ հանդիսանում է ԱՄՆ-ի մեծահամբավ նախագահներից մեկի՝ Վուդրո Վիլսոնի ծննդավայրը։ Սթոնտոնում պահպանվել է նրա հայրական տունը, որը վերածվել է թանգարանի[5]։ Վերջինիս առընթեր գործում է նախագահական գրադարանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը հիմնադրվել է 1747 թվականին, անվանակոչվել Վիրջինիայի գաղութի լեյտենանտ-նահանգապետ սըր Վիլյամ Գուչի տիկնոջ՝ Ռեբեկա Սթոնտոնի պատվին։ 1761-ին Վիրջինիայի գլխավոր ասամբլեան բնակավայրին շնորհել է «town»-ի կարգավիճակ; Անկախության պատերազմի ընթացքում՝ 1781-ի հունիսին կարճ ժամանակով դարձել է Վիրջինիայի նահանգի վարչական կենտրոնը (այն բանից հետո, երբ նահանգի օրենսդիր ասամբլեան գրոհող բրիտանացիների ձեռքը չընկնելու նպատակով լքել է Ռիչմոնդը, ապա նաև Շառլոթսվիլլը)։ Իսկ ԱՄՆ քաղաքացիական պատերազմի շրջանում Սթոնտոնը որոշ ժամանակ եղել է կոնֆեդերատների մատակարար կարևոր կենտրոններից մեկը, մի քանի անգամ ձեռքից ձեռք անցել։ 1871-ին ստացել է «city»-ի, 1902-ին՝ անկախ քաղաքի կարգավիճակ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոնտոնի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °F (°C) 79
(26)
82
(28)
89
(32)
94
(34)
95
(35)
102
(39)
106
(41)
103
(39)
100
(38)
97
(36)
88
(31)
79
(26)
106
(41)
Միջին բարձր °F (°C) 42.4
(5.8)
45.8
(7.7)
53.8
(12.1)
64.7
(18.2)
72.7
(22.6)
80.3
(26.8)
84.1
(28.9)
82.7
(28.2)
76.7
(24.8)
66.4
(19.1)
55.2
(12.9)
45.8
(7.7)
64.2
(17.9)
Միջին օրական °F (°C) 33.6
(0.9)
36.2
(2.3)
43.3
(6.3)
53.6
(12)
62.1
(16.7)
70.1
(21.2)
73.9
(23.3)
72.4
(22.4)
66.2
(19)
55.3
(12.9)
45.3
(7.4)
37.1
(2.8)
54.1
(12.3)
Միջին ցածր °F (°C) 24.7
(−4.1)
26.6
(−3)
32.8
(0.4)
42.5
(5.8)
51.6
(10.9)
59.9
(15.5)
63.8
(17.7)
62.2
(16.8)
55.7
(13.2)
44.2
(6.8)
35.5
(1.9)
28.4
(−2)
44.0
(6.7)
Ռեկորդային ցածր °F (°C) −16
(−27)
−12
(−24)
−3
(−19)
12
(−11)
26
(−3)
34
(1)
41
(5)
37
(3)
22
(−6)
18
(−8)
2
(−17)
−13
(−25)
−16
(−27)
Տեղումներ դյույմ (մմ) 2.88
(73.2)
2.38
(60.5)
3.43
(87.1)
3.26
(82.8)
4.06
(103.1)
4.11
(104.4)
4.15
(105.4)
3.97
(100.8)
4.21
(106.9)
2.61
(66.3)
2.62
(66.5)
2.96
(75.2)
40,64
(1032,3)
Ձյան տեղումներ դյույմ (սմ) 5.4
(13.7)
6.8
(17.3)
4.1
(10.4)
0.1
(0.3)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.4
(1)
4.8
(12.2)
21.6
(54.9)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.01 in) 8.6 7.4 9.4 10.7 13.3 11.3 11.5 11.8 9.5 8.4 7.5 9.1 118.5
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.1 in) 2.2 2.6 1.6 0.1 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.2 2.0 8.7
աղբյուր: NOAA[6][7]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանի սթոնտոնցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկեր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. Administration. Augusta County, Virginia. Läst 13 september 2017.
  3. «Population and Housing Unit Estimates». Վերցված է 19 липня 2019-ին.
  4. «Virginia Trend Report 2: State and Complete Places». Արխիվացված է օրիգինալից 11. 07. 2012-ին. Վերցված է 7. 1. 2013.-ին.
  5. Wilson, Woodrow, Birthplace. National Historic Landmarks. Läst 3 april 2012.
  6. «NowData – NOAA Online Weather Data». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
  7. «Station: Staunton WTP, VA». U.S. Climate Normals 2020: U.S. Monthly Climate Normals (1991-2020). National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]