Դերինեիա կամ Դերինիա (հուն․՝ Δερύνεια, թուրքերեն՝ Derinya), մեծ գյուղ և համայնք Կիպրոսի ՀանրապետությանՖամագուստայի շրջանում։ Տեղակայված է կղզու արևելյան ծայրում՝ Ֆամագուստա քաղաքից 2 կմ դեպի հարավ։ 1994 թվականից հարակից գյուղերի հետ կազմում է համանուն համայնքը։ Այժմյան համայնքապետը Անդրոս Կարայիանիսն է, ով կկառավարի մինչ 2016 թվականը։ Նրանից առաջ համայնքապետը եղել է Անդրեաս Շիապանիսը, իսկ նրանից առաջ լորա Իոաննուն։ Գյուղի տարածքը կազմում է 3.144 հեկտար, որից մոտ 75%-ը (1.241) օկուպացրել են թուրքական բանակը 1974 թվականից սկսած, այն նաև օկուպացրել է Ֆամագուստայի շրջանի 85%-ից ավելին։ Գյուղը հայտնի առողջարան Այիա Նապա քաղաքից հեռո է մոտ 12 կմ։ Համայնքի հողերը շատ նպաստավոր և բերրի են, այդ պատճառվ ել գյուղը նաև կոչվում է Կարմիր։ Մշակաբույսերից տարածված է կարտոֆիլը, լայնորեն տարածված է ելակի մշակումը։ Համայնքում ամեն տարի անցնակցվում է փառատոն, որը կոչվում է Ելակի փառատոն։ Գյուղը հանդիսանում է Անայենիսի Դերինեիա ֆուտբոլային ակումբի հայրենիքն է։ Այն նաև տարաքով Կիպրոսի մեծությամբ 16-րդ համայնքն է, իսկ բնակչությամբ 24-րդ բնակավայրը։
Գյուղն ունի ավելի քան 700 տարվա պատմություն։ Մինչ այժմ չի հայտնաբերվել գյուղի անվան ծագումը։ Սիմոս Մենարդոսը և Ջ. Գուդվինը իրենց գրքում պնդում են, որ առաջին բնակիչները հաստատվել են այստեղ Տրոյական պատերազմից հետո։
Ըստ 2011 թվականի հոկտեմբեր ամսի տվյալների գյուղի բնակչությունը կազմել է 5,758 մարդ[4], մեծամասնությունը թուրք կիպրացիներ են, սակայն հունական տարածքում բացառապես բնակվում են հույն կիպրացիներ։