Դերենիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դերենիկ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Դերենիկ Աբրահամյան
Ծնվել էմայիսի 8, 1946(1946-05-08)[1]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունիսի 2, 2001(2001-06-02) (55 տարեկան)
Մոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունհոգեբան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանհոգեբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր

Դերենիկ Նշանի Աբրահամյան (մայիսի 8, 1946(1946-05-08)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 2, 2001(2001-06-02), Մոսկվա, Ռուսաստան), հայ գիտնական։ Հոգեբանական գիտությունների դոկտոր (1994), պրոֆեսոր (1996)։ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր (1989-1991)։ 1998 թվականի ՀՀ նախագահական ընտրությունների գիտական խորհրդատու, նույն կարգավիճակով մասնակցել է նաև Քլինթոնի (ԱՄՆ), Կուչմայի (Ուկրաինա), Ելցինի (ՌԴ) ընտրարշավներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1984-1989 թվականներին եղել է ՀՀ ԳԱԱ հիմնախնդիրների հոգեբանության լաբորատորիայի տնօրեն, 1991-1993 թվականներին՝ ՌԴ սահմանադրական հանձնաժողովի գլխավոր մասնագետ, 1993-1997 թվականներին՝ ՌԴ ԿԸՀ նախագահի տեղակալ, միաժամանակ՝ ՌԴ ընտրական համակարգի լավարկման պետական ծրագրի նախաձեռնող և պատասխանատու քարտուղար, 1997 թվականից՝ ՌԴ սոցիալական ծառայությունների պետական ակադեմիային կից իմիջմեյքերության կենտրոնի տնօրեն, 1998 թվականին ՀՀ նախագահ, ընտրությունների գիտական խորհրդատու (նույն կարգավիճակով մասնակցել է նաև Քլինթոնի (ԱՄՆ), Կուչմայի (Ուկրաինա), Ելցինի (ՌԴ) ընտրարշավներին։ 1989-1991 թվականներին եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր[2]։

Աշխատությունները վերաբերում են քաղաքական հոգեբանությանը, ընտրական տեխնոլոգիաներին, մշակույթի ու սոցիալական ոլորտին և այլն[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի սթրեսի կանխարգելման միջազգային կենտրոնի խորհրդի անդամ։
  • Կ. Ս. Ստանիսլավսկու անվան բարեգործական հիմնադրամի խորհրդի անդամ։
  • Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Об особенностях художественного творчества: Научно-методологическое пособие для преподавателей и аспирантов, Ер., 1979.
  • Специфика художественного воображения и проблемы психологии личности, М., 1985.
  • Художественная культура и духовный рост личности, Ереван, Издат. "Знание" АрмССР 19 с., 1988.
  • Գեղարվեստական մշակույթը և անձի հոգևոր զարգացումը, 1988։
  • Общепсихологические основы художественного творчества: (Теорет.-методол. аспекты пробл.), М. Б. и., 321,[1] с. 22 см, 1994.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=51
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. «158». www.voppsy.ru. Վերցված է 2017 թ․ հունվարի 27-ին.