Դետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դետյան
Ban Gioc - Detian Falls2.jpg
Տեսակջրվեժ
ԵրկիրFlag of Vietnam.svg Վիետնամ
Վարչատարածքային միավորCao Bằng?
Մասն էQuây Sơn River?
Կոորդինատներ: 22°51′23.000000100402″ հս․ լ. 106°43′19.000000083994″ ավ. ե. / 22.85638888891677922° հս․. լ. 106.72194444446778050° ավ. ե. / 22.85638888891677922; 106.72194444446778050

Դետյան ջրվեժ (չինարեն ավանդ. 板約瀑布, 德天瀑布 , Վիետնամում հայտնի է որպես Բանզյոկ ջրվեժ), չորրորդ ամենամեծ ջրվեժն աշխարհում։ Գտնվում է երկու պետությունների՝ Չինաստանի և Վիետնամի սահմանում։ Ջրհեղեղի ժամանակ երկու կողմերի ջրվեժները միահոսում են[1]։

Սահմանազատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանապարհը, որն անցնում է ջրվեժի վերևով, տանում է մի քարի մոտ, որտեղ չինարենով ու ֆրանսերենով ամրագրված է Վիետնամի և Չինաստանի միջև սահմանը։ Ենթադրաբար դրված է ֆրանսիական գաղութային տերության սահմանի և ցիննական հողերի միջև[2]։ 1979 թվականին, չին–վիետնամական պատերազմի ժամանակ, վիետնամական սահմանին մոտ լինելու պատճառով, ջրվեժի մերձակայքը դարձել է չինական զորքերի տեղակայման հիմնական վայրերից մեկը։ Երկարատև վեճերի արդյունքում, 1999 թվականին այս վայրը սահմանազատվել է Չինաստանի և Վիետնամի միջև, իսկ առավել փոքր հարցերի շուրջ բանակցությունները տարվել են ընդհուպ մինչև 2009 թվականը։ Հին ժամանակներից ի վեր Հիունգի կիրճը բաժանում էր Չինաստանն ու Վիետնամը[3]։

Վիետնամում ջրվեժը բաղկացած է երկու՝ գլխավոր (thác chính) և կողմնակի (thác phụ) մասերից։

Աշխարհագրություն և տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ban Gioc waterfalls 2.jpg

Դետյան ջրվեժը տեղակայված է չին–վիետնամական սահմանին, չինական կողմից՝ Գուանսի-Չժոունի ինքնավար շրջանում Չունցզո քաղաքի կարստային բլուրների մեջ, իսկ վիետնամական կողմից՝ Կաոբանգ պրովինցիայում, Հանոյից 272 կմ հյուսիս։ Ջրվեժն սնում է Կուայշոն գետը (Quây Sơn), և երեք մակարդակներում ընդհանուր լայնությունը հասնում է 200 մետրի։ Ջրվեժի խորությունը ավելի քան 120 մետր է։

Դետյանն ամենախոշոր բնական ջրվեժն է Հարավարևելյան Ասիայում։ Հայտնի զբոսաշրջային վայր է։ Ջրվեժի ստորին հատվածներում կա մի մեծ լիճ, որի շուրջը տեղակայված են զբոսաշրջային ենթակառուցվածքով օբյեկտներ՝ դիտման հարթակներ, սրճարան և ռեստորաններ, հուշանվերների խանութներ և հյուրանոցներ, որոնց պատուհաններից երևում է ջրվեժը։ Զբոսաշրջիկներին առաջարկվում է բամբուկե լաստով նավարկել ջրվեժի ստորին հատվածներում։ Ջրվեժ այցելության համար առավել հաջող ժամանակը համարվում է նոյեմբերից ապրիլ ընկած ժամանակահատվածը, երբ ջրի մակարդակը առավելագույն է։

Ջրվեժի կողքին է գտնվում դժվարամատչելի Տունլին (չին. 通灵峡) կիրճը, ուր կարելի է հասնել միայն հարևան կիրճից՝ քարայրի միջով։ Այն վերջերս է հայտնաբերել ժամանակակից հետազոտողների կողմից, ինչի շնորհիվ դրանում պահպանվել են վայրին բնորոշ բազմաթիվ էնդեմիկ կենդանիներ և բույսեր։ Նախկինում կիրճը ծառայել է որպես թաքստոց տեղական ավազակների համար։ Երբեմն ժայռերում հայտնաբերվում են դրանց թաքստոցները։

Ջրվեժի շուրջը գտնվում են բազմաթիվ այլ գրավիչ վայրեր՝ կանաչ անտառ, ծածկող լեռներ, Լեյպին քարե անտառը, ջրային քարերի անտառն ու կարստային քարայրներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 韩欣 中国名水 (Han Xin, Famous Waters of China) 2005 Volume 2 «德天瀑布位于广西南宁地区边陲大新县,在中越边境交界处.归春河上游,瀑布气势磅薄、银瀑飞泻.三级跌落,蔚为 … 夏季,德天瀑布和板约瀑布会连在一起,应该是整个德天风景区一道最为奇特的景观。它们浩浩荡荡地飞奔而下,像是凭空而降的一支巨大的 …»
  2. Vietnamese Embassy: On the settlement of Vietnam-China border issue vietnamembassy-usa.org
  3. In Westminster, an Internet Bid to Restore Viet Land — Los Angeles Times

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]