Դենիել Գիլբերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դենիել Գիլբերտ
անգլ.՝ Daniel Todd Gilbert
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1957(1957-11-05)[1] (66 տարեկան)
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓրինսթոնի համալսարան և University of Colorado Denver?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
ԵրկերStumbling on Happiness?
Մասնագիտությունհոգեբան, համալսարանի դասախոս և գրող
ԱշխատավայրՀարվարդի համալսարան[2] և Օսթինի տեխասյան համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Կայքdanielgilbert.com

Դենիել Գիլբերտ (անգլ.՝ Daniel Gilbert, նոյեմբերի 5, 1957(1957-11-05)[1], ԱՄՆ ), Հարվարդի համալսարանի պրոֆեսոր։ Աշխատում է սոցիալական հոգեբանության ոլորտում։ Ճանաչում է ձեռք բերել որպես Թիմոտի Վիլսոնի (անգլ.՝ Timothy Wilson) հետ համատեղ Վիրջինիայի համալսարանում իրականացված արդյունավետ կանխատեսման ուսումնասիրության հեղինակ։ Գիլբերտը միջազգային «Stumbling on Happiness» բեսթսելլերի հեղինակն է[7], որը թարգմանվել է 25 լեզուներով և 2007 թվականին Բրիտանիայի գիտությունների ակադեմիայի Թագավորական ընկերության կողմից ճանաչվել է տարվա լավագույն գիրք[8]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19 տարեկանում Դենիել Գիլբերտը լքել է դպրոցը և ֆանտաստ գրող դառնալու համար փորձել է ընդունվել տեղի քոլեջի գրողական վարպետության դասընթացներին, սակայն դասընթացը արդեն համալրված էր և Գիլբերտը գրանցվել է այդ պահին միակ հասանելի դասընթացի՝ «հոգեբանության ներածության» համար[9]։ Դենիել Գիլբերտը հոգեբանության բնագավառում արվեստի բակալարվի աստիճան ստացել է 1981 թվականին Դենվերի Կոլորադոյի համալսարանում, իսկ սոցիալական հոգեբանության դոկտորի աստիճան՝ 1985 թվականին Փրինսթոնի համալսարանում։

  • 1985-1990՝ Տեխասի համալսարանի պրոֆեսորի ընթերակա, Օսթին
  • 1990-1995՝ Տեխասի համալսարանի դոցենտ, Օսթին
  • 1995-1996՝ Տեխասի համալսարանի պրոֆեսոր, Օսթին
  • 1996-2005՝ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր
  • 2005-2010՝ Հարվարդի քոլեջի պրոֆեսոր, Հարվարդի համալսարան

2013 թվականից մինչ օրս՝ Հարվարդի համալսարանի հոգեբանության պրոֆեսոր[10]։ 2008 թվականին Գիլբերտը ընտրվել է Ամերիկայի գիտության և արվեստի ակադեմիայի անդամ։

Դևիդ Գիլբերտը «This Emotional Life» վեցժամյա հեռուստասերիալի համահեղինակն է և վարողը, որը ցուցադրվել է 2010 թվականին PBS ալիքով և ստացել է մի քանի մրցանակ[11]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Գիլբերտը արժանացել է Ֆի Բետա Կապի ակադեմիական համայնքի դասախոսական մրցանակի, Գուգենհայմի կրթաթոշակի և Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի գիտության մեջ ներդրման համար հատուկ մրցանակի[12]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Գիլբերտը հայտնի է նաև որպես ֆանտաստիկ պատմությունների հեղինակ, իսկ իր ամենանշանակալի նվաճումը համարում է իր տեղը «Ամենահայտնի մարդկանց ցուցակում, որոնք ժամանակին դուրս են եկել միջնակարգ դպրոցից»․ նրա անունը Դիզի Գիլեսփիի անունից առաջ է։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Գիլբերտը կնոջ՝ Մերլին Օլիֆանտի հետ ապրում է Քեմբրիջում՝ Մասաչուսեթսում։

TED (համաժողով)[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենիել Գիլբերտը ելույթ է ունեցել TED կոնֆերանսներում[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]