Դեյվիդ Հեդիսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Հեդիսոն
10.17.09DavidHedisonByLuigiNovi.jpg
Ծնվել էմայիսի 20, 1927(1927-05-20)[1][2]
ԾննդավայրՓրովիդենս (Ռոդ Այլենդ), ԱՄՆ
Մահացել էհուլիսի 18, 2019(2019-07-18)[3] (92 տարեկանում)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունNeighborhood Playhouse թատերական դպրոց և Բրաունի համալսարան
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունամերիկահայ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան1949-2014
Ամուսին(ներ)Բրիջիթ Հեդիսոն (1968 թվականից)
Երեխա(ներ)Ալեքսանդրա Հեդիսոն
Սերենա Հեդիսոն
Պարգևներ և մրցանակներԹատերական համաշխարհային մրցանակ
IMDbID 0373314
davidhedison.net/hedison/

Դեյվիդ Հեդիսոն (անգլ.՝ David Hedison, մայիսի 20, 1927, Փրովիդենս (Ռոդ Այլենդ)), հայկական ծագումով ամերիկացի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1929 թվականի մայիսի 20-ին, Փրովիդենսում։ Մանկուց զբաղվել է սպորտով։ Ծնյալ Ալբերտ Դեյվիդ Հեդիսոն, պապը, մինչև ծնվելը, ձևափոխել է այդ անունը Հեդիցյան ազգանունից։ Նրա մեծ հայրը՝ Հարություն Հեդիցյանը, Ամերիկա էր գաղթել Շապին-Գարահիսարից։ Նրա երեք զավակները ծառայել են ամերիկյան բանակում։ Ծնողները՝ Արա (Ալբերտ) Հեդիսոնի (1895-1977) և Ռոզ Պողոսյանի ընտանիքում։ Դեռ հինգ տարեկանում որոշում է դառնալ դերասան և հետագայում նշել, որ իր դերասանական տաղանդը ժառանգել է տատից՝ պոլսեցի Սերմա Բոյաջյան Հեդիցյանից, որը խուսափելով թուրք պաշտոնիայի լպրիշ սիրահետումներից մեկնել է Փարիզ, այնտեղ աչքի ընկել հայկական թատերական ներկայացումներից։

Բրաուն համալսարանում սովորելուց հետո 16 տարեկանում Դեյվիդը տեղափոխվել է Նյու-Յորք և ուսանել թատերարվեստ տեղի «Նեյբրհուդ» թատրոնում՝ աշակերտելով դերասանուհի Յութա Հագենին[4][5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թշնամին ներքևում է»
  • «Ռոբին Հուդի որդին», Ջեյմիի դերով
  • «Ծովայիններ, առաջ», Ջեթֆիլդի դերով
  • «Կորուսյալ աշխարհ», Էդ Մալոունի դերով
  • «Երբևէ պատմված ամենամեծ պատմությունը», Փիլիպոսի դերով

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիդ Հեդիսոնը զբաղվել է նաև տարբեր մարզաձևերով (ձիարշավ, լող, դահուկ, թենիս), սիրել է հավաքել հին ձեռագրեր։ Եղել է ՀԲԸՄ անդամ, 1980 թվականին մասնակցել է «Լու Գրանտ» հեռուստածրագրին «Ուշադրության կենտրոնում հայերն են» մասում։ Բարձահասակ, կաղնեգույն աչքերով, աթլետիկ կազմվածքով գեղադեմ Դեյվիդ Հեդիսոնը կինո է մուտք գործել 1957 թվականին։ Նա նկարահանվել է նաև Ջեյմս Բոնդի մասին պատմող կինոֆիլմերում։ Դերասանի ավագ դուստրը՝ Ալեքսանդրա Մերի Հեդիսոնը գնացել է հոր ճանապարհով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]