Դևիդ Թենանթ
Դևիդ Թենանթ | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | ապրիլի 18, 1971[1][2][3] (52 տարեկան) |
Ծննդավայր՝ | Bathgate, Շոտլանդիա |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | հեռուստատեսային դերասան, բնավորության դերասան, թատրոնի դերասան, կինոդերասան և պոդքաստեր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0855039 |
david-tennant.com |
Դևիդ Ջոն Թենանթ (անգլ.՝ David Tennant, իրական անունն է Դևիդ Ջոն Մակդոնալդ (անգլ.՝ David John McDonald), ապրիլի 18, 1971[1][2][3], Bathgate, Շոտլանդիա), շոտլանդացի դերասան։ Առավել հայտնի է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում Բարթի Քրաուչ կրտսերի դերով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիդը ծնվել է 1971 թվականի ապրիլի 18-ին Շոտլանդիայի Բաթգեյթ քաղաքում (Արևմտյան Լոթիան, Շոտլանդիա)։ Մեծացել է Ռալստոնում, որտեղ նրա հայրը եղել է տեսական եկեղեցու քահանան։ Մեծացել է եղբոր՝ Բլերի հետ, որը իրենից մեծ է 6 տարով և քրոջ՝ Կարենի հետ, որը մեծ է 8 տարով։
Դպրոցն ավարտելուց հետո Դևիդը ընդունվել է Շոտլանդիայի երաժշտության և դրամայի թագավորական ակադեմիա։ Ակադեմիան ավարտելուց հետո խաղացել է թատրոնում (մասնավորապես՝ Շեքսպիրյան Թագավորական ընկերության բեմադրություններում) և նկարահանվել հեռուստատեսությունում։ Որպեսզի նրան չշփոթեին Դևիդ Մակդոնալդ անունով մեկ այլ դերասանի հետ, որոշել է փոխել ազգանունը։ Դևիդն իր համար կեղծանուն է ընտրել՝ վերցնելով Pet Shop Boys փոփ խմբի Նիլ Թենանթի ազգանունը[4]։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դևիդի կարիերան սկսվել է 1994 թվականից, սակայն հայտնիություն չի բերել նրան, Միկի Կաուրիսմյակի «Լոս Անջելեսը առանց քարտի» (1998) ֆիլմից առաջ, որտեղ նա խաղացել է համեստ և միամիտ շոտլանդացի երիտասարդի, որը ժամանել է Լոս Անջելես։ 2004 թվականից սկսել է նկարահանվել BBC-ի հեռուստաֆիլմերում և սերիալներում։ «Բլեքփուլ» երաժշտական սերիալի հաջողությունից հետո (Թենանթը խաղացել է ոստիկանության տեսուչի դեր, որը հետաքննում է սպանությունը կազինոյում) Դևիդը նկարահանվել է «Կասանովա» հեռուստաֆիլմում, որտեղ խաղացել է գլխավոր դերը։
2005 թվականին Թենանթը «Դոկտոր Ով» սերիալում ստացել է տասներորդ դոկտոր դառնալու առաջարկ։ Ամենանշանավոր դերը, որը նա ստացել է դա Բարթի Քրաուչ կրտսերի դերն է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005-2007 թվականներին հանդիպել է դերասանուհի Սոֆյա Մայլսի հետ, որի հետ նկարահանվել է «Ֆոյլի պատերազմը» և «Դոկտոր Ով» սերիալներում։ 2008 թվականին սկսել է հանդիպել Ջորջ Մոֆեթի հետ, երբ ծանոթացել են «Դոկտոր Ով» սերիալի նկարահանումներին։ Զույգը ունի 5 երեխա[5][6][7]։
2019 թվականի մայիսին զույգը հայտարարել է, որ սպասում է հինգերորդ երեխային։ 2019 թվականի հոկտեմբերի 13-ին Ջորջիան իր ինստագրամյան էջում պաշտոնապես հայտարարել է հինգերորդ երեխայի ծննդյան մասին[8]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Discogs — 2000.
- ↑ 3,0 3,1 GeneaStar
- ↑ Sarah Shannon (2005-12-07)։ «David Tennant: His days of blissful anonymity are numbered» (անգլերեն)։ UK: The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2009-01-01-ին
- ↑ «Baby joy for star David» (անգլերեն)։ Վերցված է 2011-07-21
- ↑ Presenter: Jonathan Ross (5 January 2013). «The Jonathan Ross Show». ITV1.
- ↑ Vicki Power (հոկտեմբերի 26, 2013)։ «Actor David Tennant: It's one of those roles you don't want anyone else to have»։ Entertainment - TV & Radio (անգլերեն)։ Daily Express։ Վերցված է 2014-04-18
- ↑ «Публикация Georgia Tennant в Instagram • 13 Окт 2019 в 3:33 UTC» (ռուսերեն)։ Instagram։ Վերցված է 2019-10-16
|