Դեմքի մազեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիարժեք մորուքով մարդ

Դեմքի մազեր, դեմքի վրա աճեցված մազեր, սովորաբար՝ կզակի, այտերի և շրթունքների վերին շրջանում։ Այն սովորաբար բնորոշ է արական սեռին՝ տղամարդկանց։ Տղամարդկանց մոտ, սովորաբար, սկսում են դեմքի մազերը սկսում են ձևավորվել սեռական հասունության կամ պատանեկության վերջին շրջանում՝ մոտ տասնհինգ տարեկան հասակում։ Մեծամասամբ, մինչև մոտ տասնութ տարեկանը կամ ավելի ուշ դեռ չի ավարտվում հասուն մորուքի լիարժեք ձևավորումը։ Այնուամենայնիվ, կարող են լինել նաև բացառություններ։ Հայտնի է, որ տասնմեկ տարեկան տղաների մոտ նույնպես կարող են առաջանալ դեմքի մազեր են[1]։ Իսկ լինում են նաև դեպքեր, երբ որոշ տղամարդկանց դեմքին, ընդհանրապես, մազածածկույթ չի առաջանում։

Տղամարդիկ կարող են իրենց դեմքի մազերը հարդարել՝ դրանց վերծելով մորուքների, բեղերի, այծամորուքի կամ կողային բակերի։ Շատ այլ տղամարդիկ նախընտրում են ամբողջովին սափրել իրենց դեմքի մազերը՝ մաքուր սափրված դեմք ունենալու համար։ Բեղ տերմինը, երբ օգտագործվում է մարդու դեմքի մազերի համար, ցույց է տալիս կզակի և այտերի մազերը։ Տղամարդու դեմքի մազերի համար օգտագործվող բեղ տերմինը, վերաբերում է կզակի և այտերի մազերին[2]։

Կանայք, թեև զգալիորեն ավելի քիչ քանակությամբ, քան տղամարդկանց դեպքում է, ևս կարող են դեմքի մազեր ունենալ, հատկապես դաշտանադադարից հետո։ Դեմքի շատ մազեր ունեցող՝ ծայրահեղ մորուքավոր կանայք կանայք, հասարակության կողմից համարվել են հրեշներ, երբեմն նաև ծաղրի առարկա։ Տրանստղամարդկանց մոտ սովորաբար դեմքի մազերը ավելի են շատանում՝ առնականացնող հորմոնային թերապիայի ընթացքում, սեռային ավելի ընդլայնված անցմամբ[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տասնիններորդ դարի Արևմուտքի տղամարդկանց մեծամասնությունը մազեր էր պահում դեմքի որոշ մասերի վրա։ Համաձայն՝ 1976 թվականի Վաշինգտոնի համալսարանի տնտեսագետ Դուայթ Ռոբինսոնի ուսումնասիրության, ով վերանայել է Իլուսթրեյթիդ Լոնդոն Նյուզի նկարազարդումները, դեմքի մազածածկույթը գագաթնակետին է հասել 1880-ականներին /90%/: Մորուք պահելու ցուցանիշը զգալիորեն նվազել է, մինչդեռ բեղեր պահելը արդիական էր մինչև 1940-ական թվականները[4]։

Արական պատանեկության շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռահաս տղամարդկանց մոտ բեղերը ձևավորում են դեմքի մազերի զարգացման փուլերի արդյունքում[5]։ Տղամարդկանց դեմքի մազերը միշտ չէ, որ սեռական հասունացման ընթացքում հատուկ փուլերի հերթականությամբ են հայտնվում, այն շատերի մոտ տարբերվում է, բայց հիմնական փուլերը հետևյալն են.

  • Հասունացման ընթացքում դեմքի վրա առաջին երևացող մազերը սովորաբար աճում են վերին շրթունքի անկյուններում (11-15 տարեկան)։
  • Այնուհետև բեղերի տեսքով այն տարածվում է ամբողջ վերին շրթունքի վրա (16-17 տարեկան)։
  • Դրան հաջորդում են այտերի՝ վերին և ստորին շրթունքի տակ գտնվող հատվածների մազածածկույթը (16-18 տարեկան)։
  • Դրան հաջորդում է այտերի վերին հատվածում և ստորին շրթունքի տակ գտնվող հատվածում ամբողջութամբ գոյացող մազածածկույթը (16-18 տարեկան)[6]։

Թեև այս փուլերը սովորաբար նորմալ են, երբեմն կարող է գործընթացը տարբերվել՝ սկսած կզակից, դեպի կողային հատվածների դեմքի մազերի աճով։ Քանի որ տեղի է ունենում մարդկային կենսաբանական գործընթացներ՝ մարդկանց մեծ մասի դեպքում, այս հատուկ կարգը կարող է տարբեր լինել՝ կախված մարդու գենետիկական ժառանգությունից կամ շրջակա միջավայրից։

Ռազմական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված տարբեր ժամանակաշրջաններից և երկրներից՝ դեմքի մազերն արգելվել են բանակներում, իսկ որոշ երկրներում էլ, զինվորական համազգեստի անբաժանելի մասն են կազմել։

Կրոնական միջավայրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարելի արձանագրել, որ շատ կրոնական արական կերպարներ դեմքի մազեր են ունեցել. Օրինակ, Աբրահամյան կրոններում /Հուդայականություն, Քրիստոնեություն և Իսլամ/ հիշատակված բազմաթիվ մարգարեներ հայտնի էին իրենց երկար մորուքներով։ Սիկհականությունը պարտադրում է աճեցնել մորուքը։ Շիա իսլամում մորուքը կտրելը թույլատրված է, բայց սափրվելն արգելված է։ Ամիշ տղամարդիկ ամուսնությունից հետո են մորուք աճեցնում, բայց շարունակում են սափրել իրենց բեղերը՝ խաղաղասիրական համոզմունքների պատճառով, զինվորականների դեմքի մազերի հետ՝ պատմական ասոցիացիաներից խուսափելու համար։

Կանանց շրջանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանայք սովորաբար դեմքի վրա այդքան էլ շատ մազեր չունեն՝ բացառությամբ հոնքերի և թավշյա մազերի, որոնք ծածկում են մարմնի մեծ մասը։ Այնուամենայնիվ, կանանց մոտ դեմքի մազածածկույթը նկատելի է, առավել հաճախ՝ դաշտանադադարից հետո։ Ավելորդ մազակալումը /հատկապես դեմքի հատվածում/ հայտնի է որպես հիրսուտիզմ, այն, սովորաբար, վկայում է անկանոն հորմոնալ փոփոխության մասին։ Շատ կանայք մազազերծում են դեմքի երևացող մազերը, քանի որ զգալի սոցիալական խարանը կապված է հենց կանանց դեմքի մազերի հետ։ Պատմականորեն, ծաղրվել և հրեշացվել է հենց բեղավոր կնոջ կերպարը։ Աշխարհում բոլոր կանայք նախընտրում են դեմքի մազերի՝ գրեթե ամբողջական հեռացումը էլեկտրոլիզի /մշտական/ կամ լազերային մազահեռացման /կիսով չափ մշտական/ միջոցներով։

Դեմքի մազերի ոճերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդանման մեծ կապիկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հասուն օրանգուտաններն ունեն դեմքի մազածածկույթի տարբեր աստիճաններ։ Շիմպանզեների և գորիլաների մոտ դեմքի և մարմնի մազերն ավելի են նոսրանում հասուն տարիքում՝ ծերացման պատճառով, իսկ մարդկանց մոտ՝ այդ փուլում, ընդհակառակը, դեմքի և մարմնի մազերն ավելի են ամրանում։ Քանի որ նորածին մեծ կապիկներն ունեն ավելի խիտ «դեմքի» /ինչպես նաև մարմնի/ մազեր, քան իրենց ավագ նմանակները՝ մարդիկ, դրանք անդրոգեն չեն, այլ մորթու համալրման մի մասն է։ Համեմատաբար վերջերս, թվում է, թե մարդկանց կողմից անդրոգենների նկատմամբ զգայունությունը ձեռք է բերվել՝ կերատին 37 գենի հիման վրա։

Պրիմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիմատները, որոնցից հայտնի է մորուքավոր կայսր թամարինը, դեմքին ունեն՝ բեղերի նմանվող մազեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Massa, Guy; Gillis, Philippe; Schwartz, Marianne (2011). «Premature Moustache As Presenting Symptom of Nonclassic Congenital Adrenal Hyperplasia due to 2 Uncommon Mutations of the CYP21A2 Gene». Case Reports in Genetics (անգլերեն). 2011: 913020. doi:10.1155/2011/913020. PMC 3447225. PMID 23074682.
  2. «whiskers». Վերցված է 2017 թ․ մարտի 11-ին.
  3. Motosko, Catherine C.; Tosti, Antonella (2021 թ․ հուլիսի 7). «Dermatologic Care of Hair in Transgender Patients: A Systematic Review of Literature». Dermatology and Therapy. 11 (5): 1457–1468. doi:10.1007/s13555-021-00574-0. ISSN 2193-8210. PMC 8484383. PMID 34235628.
  4. «The Decline of Facial Hair Popularity». Business Insider. 2014 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  5. «Adolescent Reproductive Health» (PDF). UNESCO Regional Training Seminar on Guidance and Counselling. 2002 թ․ հունիսի 1.
  6. «Puberty – Changes for Males». pamf.org. Վերցված է 2009 թ․ փետրվարի 20-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jack Passion, The Facial Hair Handbook, Jack Passion, LLC; First edition (2009). 978-0-87975-551-5.