Դեմնա Շենգելայա
Դեմնա Շենգելայա
վրաց.՝ დემნა შენგელაია
| |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 9 (21), 1896 կամ մայիսի 21, 1896[1] |
| Ծննդավայր | Պիրվելի Մաիսի (Աբաշայի շրջան), Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | դեկտեմբերի 7, 1980[1] (84 տարեկան) |
| Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Մասնագիտություն | գրող |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Թբիլիսիի պետական համալսարան |
| Պարգևներ | |
| Ամուսին | Ketevan Gogodze? |
Դեմնա Կոնստանտինի Շենգելայա (վրաց.՝ დემნა კონსტანტინეს ძე შენგელაია , 9 (21) մայիսի, 1896, Սաչիլաո, Քութայիսի նահանգ - 7 դեկտեմբերի, 1980, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող, Վրացական ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1969)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեմնա Շենգելայան ծնվել է 1896 թվականի մայիսի 9-ին (21-ին) Քութայիսի նահանգի Սաչիլաո գյուղում, բանվոր-երկաթուղագործի ընտանիքում[2]։
Սովորել է Թբիլիսիի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա Թբիլիսիի ճարտարագիտական ինստիտուտի երկրաբանական ֆակուլտետում[2]։
Իր առաջին ստեղծագործությունները Դեմնա Շենգելայան հրատարակել է 1915—1916 թվականներին[2]։
Հեղինակել է մի շարք վեպեր՝ «Սանովարդո» (1926), «Բատա Կեկիա» (1933, 1978 թվականին վեպի հիման վրա նկարահանվել է «Ողջ կյանքը» ֆիլմը, ռեժիսոր՝ Լեյլա Գորդելաձե), «Արշալույս» (հրատարակվել է 1940 թվականին), «Ալվան ծաղիկ», ինչպես նաև «Գանձ» (1958)[2], «Եղնիկի արահետ» վիպակները։
Դեմնա Շենգելայան պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով[2]։
Դեմնա Շենգելայան մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 7-ին Թբիլիսիում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ზ. ბაბუნაშვილი, თ. ნოზაძე, „მამულიშვილთა სავანე“, თბ., 1994.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- დემნა შენგელაია (վրաց.)
| ||||||||||||
- Մայիսի 21 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 7 մահեր
- 1980 մահեր
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Դիդուբեի պանթեոնում թաղվածներ
- Թբիլիսիի պետական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Վրացի գրողներ
- Խորհրդային գրողներ