Դեղձենու ցողունային լվիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեղձենու ցողունային լվիճ (լատին․՝ Pterochloroides persicae Chol), դեղձենու վնասատու։ Հավասարաթևավորների (Homoptera) կարգի Aphididae ընտանիքի միջատ։ Վնասում է ճյուղերը և ծառաբունը։ Անթև կուսածինը տանձաձև է, մոխրագորշավուն։ Մարմնի երկարությունը՝ մինչև 5 մմ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Փոքր Ասիայում, Պաղեստինում, Իրանում, Հնդկաստանում, Եգիպտոսում, Այսրկովկասում, Ղրիմի հարավային ափերին, Միջին Ասիայում։ Հայաստանի Հանրապետությունում տարածված է դեղձենու մշակության բոլոր շրջաններում, երբեմն հանդիպում է նաև ծիրանենու, նշենու, սալորենու և շլորենու վրա։ Ձմեռում է ձուն` ծառաբնի և կմախքային ճյուղերի վրա։ Գարնանը՝ ծառերի հյութաշարժությունն սկսվելուն զուգընթաց, ձվերից դուրս են գալիս թրթուրները ծծում ճյուղերի ու բնի հյութը։ Կուսածին ճանապարհով մինչև 10 սերունդ տալուց հետո սեպտեմբերին լվիճների գաղութներում ի հայտ են գալիս արուներն ու էգերը, որոնք զուգավորվելուց հետո դնում են մինչև 16 ձմեռող ձու։ Բուռն վարակի դեպքում ծառերի բունը և ճյուղերն արտաքինից ծածկվում են լվիճներով, որոնց արտաթորանքը կաթում է գետնին և ծառերի սաղարթի տակ առաջացնում մուգ, խոնավ շերտեր։ Այդպիսի նշաններով ծառի ճյուղերի վրա կարելի է հեշտությամբ հայտնաբերել լվիճների գաղութները։ Նման զարրգացումն ընթանում է գարնանից մինչև ուշ աշուն միայն ծառի վրա։

Պայքարի միջոցառումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեգետացիայի ընթացքում սրսկել Բի 58, վալսոատ, կոնդոր, դուրսբան, նուրել-Դ և այլ միջատասպաններով:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։