Դեղին տենդի պատվաստանյութ
Դեղին տենդի պատվաստանյութ, պատվաստանյութ, որը կանխարգելում է դեղին տենդը[1]։ Դեղին տենդը վիրուսային բնույթի սուր վարակիչ հիվանդություն է, առավելապես հանդիպում է Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում[1]։ Պատվաստումից հետո մարդկանց մեծամասնության օրգանիզմում 10 օրվա ընթացքում ձևավորվում է արհեստական ակտիվ իմունիտետ, մինչև մեկ ամսվա ընթացքում՝ 99% արդյունավետությամբ պաշտպանվածություն վարակվելուց, այն պահպանվում է մինչև կյանքի վերջ[1]։ Պատվաստանյութը կարող է կարգավորել հիվանդության բռնկելիությունը[1]։ Պատվաստվում է 2 եղանակով՝ և միջմկանային, և ենթամաշկային[1]։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս ռուտինային բնույթի իմունիզացիա (պատվաստումների միջոցով այս կամ այն հիվանդության նկատմամբ օրգանիզմը վարակամերժ դարձնելը) իրականացնել այն շրջաններում, որտեղ հիվանդությունը բավականին տարածված է[1]:Նմանատիպ իմունիզացիա կատարվում է 9-12 ամսական հասակում[1]։ Այն մարդիկ, ովքեր ճանապարհորդում են նշված հիվանդության բարձր վարակելիությամբ աչքի ընկնող շրջաններում, նպատակահարմար է, որ մինչ մեկնելը պատվաստվեն[1]։ Հիմնական, առաջին պատվաստումից հետո լրացուցիչ խթանող պատվաստման կարիք սովորաբար չի լինում[2]։
Դեղին տենդի պատվաստանյութը հիմնականում անվտանգ է[1]։ Սա ներառում է նաև ՄԻԱՎ վարակակիրներին, որոնց մոտ դեռևս ախտանշաններ չկան[1]։ Կողմնակի ազդեցությունները հիմնականում թեթև բնույթ ունեն։ Դրանք կարող են լինել գլխացավեր, մկանային ցավեր, ներարկման հատվածում առաջացող ցավեր, տենդ, ցանավորում[1]։ Ծանր ալերգիաներ կարող են դիտվել, մեկ միլիոնից ութ դեպքում, իսկ լուրջ նյարդային և օրգանային խնդիրներ՝ 3 դեպքում[1]։ Այն մեծ հավանականությամբ անվտանգ է հղիության ժամանակ, հետևաբար խորհուրդ է տրվում նրանց, ովքեր վարակի թիրախային խմբում են[1]։ Պատվաստումը թույլատրելի չէ այն մարդկանց, ովքեր ունեն ճնշված իմունիտետ[3]։
Դեղին տենդի պատվաստանյութը օգտագործման մեջ է մտել 1938 թվականից սկսած[4]։ Պատվաստանյութը գրանցված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղանյութերի ցանկում։ Ցանկում ներառված են առողջության պահպանման համար ամենաարդյունավետ և անվնաս դեղամիջոցները[5]։ Ապրանքանիշի շուկայական գինը 4.30-21.30 դոլարի սահմանում է յուրաքանչյուր դոզայի համար[6]։ ԱՄՆ-ում արժեքը տատանվում է 50-ից 100 դոլարի սահմաներում[7]։ Պատվաստանյութը պատրաստվում է դեղին տենդի թուլացած հարուցիչներից[1]։ Որոշ երկրներ պահանջում են դեղին տենդի պատվաստման վկայագիրը այն երկրից մուտք գործելուց առաջ, որտեղ հիվանդությունը խիստ տարածված է[1]։
Բժշկական կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիրուսով վարակվելու բարձր ռիսկայնություն ունեցող անձինք պետք է պատվաստվեն։ Պարտադիր պատվաստման կարիք ունեն նաև արևադարձային շրջաններում աշխատող անտառահատները։ Միջատասպանների, պաշտպանիչ համազգեստների կիրառումը օգտակար է, սակայն լիարժեք չի կարող պաշտպանել հիվանդության հարուցիչները տարածող մոծակներից։ Մարդիկ մշտապես պետք է միջատասպան սփրեյներ օգտագործեն, որը բավականին արդյունավետ է[8]։
2013 թվականի մայիսի 17-ին, ԱՀԿ-ի իմունիզացման փորձագետների ռազմավարական խորհրդատվական խումբը հաղորդեց, որ դեղին տենդի պատվաստումից 10 տարի անց խթանիչ ներարկման կարիք այլևս չկա։
Դեղին տենդի պատվաստումը սկսվել է իրականացվել 1930-ական թվականներից, հայտնի են դեղամիջոցի հետպատվաստումային միայն 12 ձախողված դեպք։ Հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք պատվաստումից 5 տարի հետո են առաջացել, ասպիսով կարելի է եզրակացնել, որ իմունիտետը պահպանվում է բավականին երկար ժամանակ[9]։
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]ԱՀկ-ն խորհուրդ է տալիս բարձր վարակելիության շրջաններում ապրողներին պատվաստել իրենց փոքրիներին 9-12ամսական հասակում[1]։ Այն անձինք, ովքեր մանակական հասակում նախապես չեն պատվաստվել, և ապրում են բարձր վարակելիությամբ տարածքներում կամ դեպի այդ տարածքներ են ճանապարհորդում, ևս պետք է պարտադիր պատվաստվեն[1]։
Արտադրություն և համաշխարհային պաշարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարին Անգոլայում դեղին տենդի բռնկումը մտահոգություն առաջացրեց այն մասին, թե արդյոք պատվաստանյութի համաշխարհային պաշարները կբավականցնեն հիվանդության էպիդեմիկ և համավարակային բռնկումների ժամանակ[10]։ Մանկական հասակում ռուտինային բնույթի իմունիզացիան աֆրիկական մնացած երկրներում ժամանակավորապես դադարեցվեց, որպեսզի Անգոլայում ապահովվի բռնկումը դադարեցնելու համար համապատասխան կոմպենսացիա[11]։ Պատվաստանյութի օժանդակ պաշարները, որոնք ուղղվեցին Անգոլա կազմում էին 10 միլիոն դեղաչափ և սպառվեցին 2016 թվականի մարտի վերջին, բայց նորից լրացվեցին[12][13], որը բավականացրեց մինչև 2016 թվականի մայիս[14]։ Սայկայն, օգոստոսին պարզ դարձավ, որ փետրվարին ուղղարկված 6 միլիոն դեղաչափից 1 միլիոնը այլ վայր է տարվել կամ բավականաչափ չի սառեցվել որպեսզի ապաահովի նորմալ էֆֆեկտիվություն, հիվանդության դեմ պայքարի թուլացման արդյունքում էպիդեմիան տարածվեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում[15]։ Որպես շտապ միջոց , փորձագետները խորհուրդ տվեցին օգտագործել կոտորակային դեղաչափեր (1/5 կամ 1/10 յուրանքանչյուր դեղաչափին) պատվաստանյութի պաշարների ընդլայնման նպատակով[16][17]։ Մյուսները նշում էին, որ ատադրական գործընթացի փոխարինումը ժամանակակից բջջային կուլտուրաների տեխնոլոգիաներով կարող է կարգավորել պաշարների արագ սպառումը[18]։ Պատվաստանյութի գործարանային արտադրությունը բավականին դանդաղ և աշխատատար պրոցես է:Հետազոտման ընթացքում պատվաստանյութը ստացման տարբեր եղանակներ կան[19]։ Հունիսի 17ին արդեն, ԱՀԿ-ն համաձայնեց օգտագործման մտցնել 1/5 սովորական դեղաչափը, Անգոլայում և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում շարունակվող բռնկման ժամանակ արագ օգնություն ցույց տալու նպատակով[20]։ Կոտորակային դեղաչափը բավարար որակավորում չունի, որպեսզի համապատասխանի դեղին տենդի՝ զբոսաշրջիկների համար նախատեսված՝ պատվաստանյութի վկայականին։ 1980 թվականին Աֆրիկայի և Հարավային Ամերիկայի էնդեմիկ շրջաններում դեղին տենդի դեպքերի ավելացումը վերցվեց ԱՀԿ-ի դեղին տենդի նախաձեռնության (WHO Yellow Fever Initiative) դիտարկման շրջանակներում։ Կազմակերպությունը հիմնադրվել է 2000 թվականի կեսերին[21]։ Նախաձեռնությանը աջակցություն է ցուցաբերել Գավի Ալլիանսը , ԱՀԿ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, պատավաստանյութ արտադրող կազմակերպությունների և Bill & Melinda Gates Foundation մարդասիրական կազմակերպության հետ համագործակցության պայմաններում։ Գավիի կողմից աջակցություն ստացող պատվաստանյութերի ընկերությունները 2011 թվականից սկսած 14 երկրներից մոտավորապես 88 միլիոն մարդու համարեց հիվանդացության բարձր ռիսկի գոտում գտնվողներ, իսկ Անգոլան միջին ռիսկայնության գոտում էր[22]։ Արդեն 2013 թվականից սկեցին շատանալ դեղին տենդի վերաբերյալ տարբեր հետազոտություններ իրականացնող կազմակերպություններն ու արտադրական ընկերություններ[23][24]։ Դեղին տենդի նկատմամբ պոլիկլինիկաների պահանջարկը սկսած 2014 թվականից տարեկան 5 միլիոն դեղաչափից աճելով հասավ 62 միլիոնի[25]։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը 2013 թվականին հաղորդեց, որ պատավստանյութի մատակարարումները բավարար չեն։ Գործարանային արտադրանքը անհրաժեշտ 64 միլիոն դոզայի փոխարեն կազմում է մոտավորապես 35 միլիոն[26]։ Պատվաստանյութի պահանջարկը շարունակեց աճել, պայմանավորված նրանով, որ մեծանում էր դեղին տենդի պատվաստանյութը որպես հիմնական ռուտինային իմունիզացիայի ծրագրի մեջ ներառած երկրների ցանկը[27]։ Անգոլայում (2015), Կոնգոյի Հանրապետությունում (2016), Ուգանդայում (2016), Նիգերիայում և Բրազիլիայում (2017), դեղին տենդի գրանցված բռնկումները էլ ավելի մեծացրեցին խատվաստանյութի պահանջարկը, մինչդեռ պատվաստանյութի համաշխարհային պաշարները սահմանափակ են[27][28]։ Հետևաբար, հիվանդության բռնկումների ժամանակ իրականացվող զանգվածային պատվաստման ժամանակ կիրառվող կոտորակային դեղաչափը կրում է խթանող բնույթ, պատաստանյութի հնարավոր սպառումից խուսափելու համար[27]։ Կոտորակային դեղաչափի կիրառումը միտված է պատվաստանյութի սպառվող պաշարների վերահսկմանը, վերաբաշխելով այն տարբեր արտադրական ընկերությունների մեջ[27][29]։ Գործնականում այդ դեղաչափը առաջին անգամ կիրառվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում 2016 թվականի բռնկման ժամանակ[27]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 «Vaccines and vaccination against yellow fever. WHO position paper -- June 2013» (PDF). Releve Epidemiologique Hebdomadaire / Section d'Hygiene du Secretariat de la Societe des Nations = Weekly Epidemiological Record / Health Section of the Secretariat of the League of Nations. 88 (27): 269–83. 2013 թ․ հուլիսի 5. PMID 23909008. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Staples, JE; Bocchini JA, Jr; Rubin, L; Fischer, M; Centers for Disease Control (CDC) (2015 թ․ հունիսի 19). «Yellow Fever Vaccine Booster Doses: Recommendations of the Advisory Committee on Immunization Practices, 2015». MMWR. Morbidity and Mortality Weekly Report. 64 (23): 647–50. PMC 4584737. PMID 26086636.
- ↑ «Yellow Fever Vaccine». CDC. 2011 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Norrby E (November 2007). «Yellow fever and Max Theiler: the only Nobel Prize for a virus vaccine». J. Exp. Med. 204 (12): 2779–84. doi:10.1084/jem.20072290. PMC 2118520. PMID 18039952.
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «Vaccine, Yellow Fever». International Drug Price Indicator Guide. Արխիվացված է օրիգինալից 2018-12-24-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 6-ին.
- ↑ Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 318. ISBN 9781284057560.
- ↑ «Joint Statement on Mosquito Control in the United States from the U.S. Environmental Protection Agency (EPA) and the U.S. Centers for Disease Control and Prevention (CDC)» (PDF). Environmental Protection Agency. 2000 թ․ մայիսի 3. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2006 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Vaccines». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Yellow Fever Deaths Reach 250 in Angola | HealthMap». www.healthmap.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ Monath Thomas P, Woodall Jack P, Gubler Duane J, Yuill Thomas M, Mackenzie John S, Martins Reinaldo M, Reiter Paul, Heymann David L (2016). «Yellow fever vaccine supply: a possible solution». The Lancet. 387 (10028): 1599–1600. doi:10.1016/S0140-6736(16)30195-7. PMID 27116054. Վերցված է 2016 թ․ ապրիլի 21-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Kupferschmidt, Kai (2016 թ․ ապրիլի 4). «Angolan yellow fever outbreak highlights dangerous vaccine shortage». Science. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Angola extends yellow fever vaccination campaign to Huambo and Benguela provinces». www.afro.who.int. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ «Yellow fever threat is 'serious' but not an 'emergency,' WHO says». Science | AAAS. 2016 թ․ մայիսի 19. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 20-ին.
- ↑ «UN bungles response to Africa's yellow fever outbreak». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ World Health Organization (2017 թ․ հունիսի 23). «Yellow fever vaccine: WHO position on the use of fractional doses – June 2017 Addendum to Vaccines and vaccination against yellow fever WHO: Position Paper – June 2013» (PDF). Weekly Epidemiological Record. No 25, 2017, 92: 345–356. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Monath Thomas P, Woodall Jack P, Gubler Duane J, Yuill Thomas M, Mackenzie John S, Martins Reinaldo M, Reiter Paul, Heymann David L (2016). «Yellow fever vaccine supply: a possible solution». The Lancet. 387 (10028): 1599–1600. doi:10.1016/S0140-6736(16)30195-7. Վերցված է 2016 թ․ ապրիլի 17-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Barrett, Alan D.T. (2016 թ․ հունիսի 8). «Yellow Fever in Angola and Beyond — The Problem of Vaccine Supply and Demand». New England Journal of Medicine. 375 (4): 301–303. doi:10.1056/NEJMp1606997. ISSN 0028-4793. PMID 27276108.
- ↑ «NIH launches early-stage yellow fever vaccine trial». 2016 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ «Lower doses of yellow fever vaccine could be used in emergencies». World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 19-ին.
- ↑ «The Yellow fever initiative: an introduction». World Health Organization. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Yellow fever vaccine: a global partnership». World Health Organization (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 31-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Yellow Fever Vaccine: Current Outlook» (PDF). Unicef. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ Berkley, Seth (2017 թ․ մայիսի 15). «The Looming Threat of Yellow Fever». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 17-ին.
- ↑ «Fever Vaccine: Current Outlook November 2013» (PDF). UNICEF. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Complacency Led to Resurgence of Yellow Fever». www.globalhealthnow.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 27,4 «Fractional Dose Yellow Fever Vaccine as a Dose-sparing Option for Outbreak Response. WHO Secretariat Information Paper. Department of Immunization, Vaccines and Biologicals. WHO reference number: WHO/YF/SAGE/16.1». World Health Organization. 2016 թ․ հուլիսի 20. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «WHO supports the immunization of 874 000 people against yellow fever in Nigeria. News Release». World Health Organization. 2017 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ World Health Organization (WHO). WHO position on the use of fractional doses - June 2017, addendum to vaccines and vaccination against yellow fever WHO: Position paper - June 2013. Vaccine 2017;35(43):5751-52. doi: 10.1016/j.vaccine.2017.06.087 [published Online First: 2017/07/12]