Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության օբյեկտները թվով 5-ն են, որը կազմում է ընդհանուր թվի 0,5 %-ը (2017 թվականին 1073-ից)։ Բոլոր օբյեկտներն էլ ընդգրկված են բնական չափանիշներով։ Բոլորն էլ գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության վտանգված օբյեկտների ցանկում։

ԿԴՀ վավերացրել է Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության կոնվենցիան 1974 թվականի սեպտեմբերի 23-ին[1]։ Առաջին օբյեկտը ցանկում ընդգրկվել է 1979 թվականին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 8-րդ նստաշրջանում[2]։

Բացի այդ, 2017 թվականի դրությամբ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության տարածքում 3 օբյեկտ գտնվում է համաշխարհային ժառանգության թեկնածու օբյեկտների ցանկում։

Ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբյեկտները դասավորված են համաշխարհային ժառանգության ցանկում դրանց ընդգրկվելու հերթականությամբ։

# Պատկեր Անվանում Տեղադրություն Ստեղծման ժամանակ Ցանկում ընդգրկվելու տարին Չափանիշներ
1 Վիրունգա ազգային պարկ
(ֆր.՝ Parc national des Virunga)
Նահանգ՝ Հյուսիսային Կիվու 1925 1979 № 63 vii, viii, x
2 Գարամբա ազգային պարկ
(ֆր.՝ Parc national de la Garamba)
Նահանգ՝ Վերին Ուելե 1938 1980 № 136 vii, x
3 Կահուզի-Բիեգա ազգային պարկ
(ֆր.՝ Parc national de Kahuzi-Biega)
Նահանգ՝ Հարավային Կիվու 1970 1980 № 137 x
4 Սալոնգա ազգային պարկ
(ֆր.՝ Parc national de la Salonga)
Նահանգ՝ Մանիեմա, Հարավային Կիվու 1970 1984 № 280 vii, x
5 Օկապի արգելոց
(ֆր.՝ Réserve de faune à okapis)
Նահանգ՝ Արևելյան Կոնգո 1992 1996 № 718 x

Օբյեկտների աշխարհագրական դասավորվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)##
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկ (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն)
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներ

Թեկնածու օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալ օբյեկտները ներառված են թեկնածուների ցանկում։

Վայր Նահանգ Տիպ Տարեթիվ Հղում Պատկեր
Dépression de l'Upemba իջվածք Կատանգա Խառը 1997 963
Դիմբա և Նգովո քարանձավներ Կենտրոնական Կոնգո Խառը 1997 961
Մատուպի քարանձավ Արևելյան նահանգ Խառը 1997 962

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Etats parties : Situation de la Ratification». UNESCO.
  2. «République démocratique du Congo». UNESCO.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]