Կահուզի-Բիեգա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
WorldHeritageBlanc.svg
Կահուզի-Բիեգա ազգային պարկ
Kahuzi-Biéga National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

KahuziBiegaSign.jpg
Երկիր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Տիպ Բնական
Չափանիշներ X
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս**
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1980  (անհայտ նստաշրջան)
Համար 137
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo.svg ժառանգություն

Կահուզի-Բիեգա, բնատարածք Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում։ Գտնվում է Բուկավու քաղաքի մոտ, Կիվու լճի արևմուտքում և հարում է Ռուանդա պետության սահմանին։ Հիմնադրվել է 1970 թվականին բելգիացի լուսանկարիչ, պահպանողական Ադրիեր Դեշրիվերի կողմից։ Ազգային պարկը անվանակոչվել է տեղի երկու հրաբուխների՝ Կահուզի և Բիեգա լեռների անունով։ Ուի 6000 քառ․ կմ տարածք, ըստ այդմ Կահուզի-Բիեգան երկրի ամենամեծ ազգային պարկերից մեկն է։ Ե՛վ լեռները, և՛ հարթավայրերը հազվագյուտ՝ անհետացող գորիլաների ապաստանն են։ Վերջիններս ներառված են Կարմիր գրքում։ Ազգային պարկն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, 1980 թվականին՝ յուրօրինակ միջավայրի և արևելյան գորիլաների համար։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կահուզի-Բիեգան գտնվում է Բակավու քաղաքի արևմուտքում, Հարավային Կիվու պրովինցիայում[1] և զբաղեցնում է 6000 քառ․ կմ տարածք։ Ազգային պարկն ընդգրկում է Ալբերտին կիրճը՝ Միտումբա լեռնաշղթայով, և լայնածավալ դաշտավայրը[2]։ 7,4 կիլոմետր լայնությամբ միջանցքն իրարից բաժանում է լեռներն ու դաշտավայրային տարածությունները։ Ազգային պարկի արևելյան հատվածը լեռնային շրջանն է, ունի 600 քառ․կմ տարածք, իսկ մեծ մասը ցածրադիր դաշտավայր է, երկարությունը՝ 5400 քառ․ կմ է։ Այն ձգվում է Բուկավուից Կիսանգանի վարչական կենտրոններ։ Այստեղով հոսում են Լուկա և Լուգուլու գետերը, որոնք թափվում են Կոնգո գետը։ Կահուզի հրաբուխն ունի 3308 մ բարձրություն, իսկ Բիեգան 2790 մ։

Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է 1800 մմ։ Տարածքում գրանցված առավելագույն ջերմաստիճանը 18°C է, իսկ նվազագույնը ՝ 10․4 °C։

Բուսական և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկն ունի հարուստ բուսական և կենդանական աշխարհ։ Այստեղ պահպանվում են 1178 տեսակի բույսեր (լեռնային շրջանում), և մոտ 136 տեսակ կաթնասուններ ու 349 տեսակի թռչուններ ( ըստ 2003 թվականի տվյալների)։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկում շատ են ճահիճները, ճահճոտ տարածքներն ու անտառները։ Արևմտյան հատվածում գերակշռում են Գվինեա-Կոնգոլյան խոնավ հասարակածային և սովորական անտառները, որոնք ընդգրկում են 1200 մ-1500 մ։ Արևելյան լեռնային շրջանը ներառում է 600 մ-ից մինչև 2600 մ բարձրադիր անտառներ, որոնք Աֆրիկայի հազվագյուտ վայրերից են։ Դրանցում առկա են զանազան բուսականության տեսակներ, ճահիճներ և տորֆային հողեր, բարձր մերձարևադարձային և բամբուկե անտառներ[2]։ Լեռներն ու ճահճապատ անտառների աճում են 2000-2400 մ բարձրություններում, բամբուկե անտառները՝ 2350-2600 մ-ում։ Կահուզի և Բիեգա լեռնագագաթներում գերիշխում է չոր սավաննա և խոտածածկ տարածքներ, ինչպես նաև Senecio kahuzicus էնդեմիկ բուսատեսակը[2][3]։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոտ 136 տեսակի կաթնասունների մեջ ամենատարածվածը արևելյան գորիլան է։ Համաձայն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության 2008 թվականի իրավական զեկույցի, պարկը ունեցել է 125 գորիլա։ 1990-ականների նախապատերազմական շրջանում գորիլաների թիվը կրճատվեց, և հետևաբար այն հայտնվեց վտանգվածների ցուցակում։ Այգին այս հազվագյուտ տեսակների վերջին հանգրվանն է[4]։ Ըստ Վայրի բնության պահպանության ընկերության ուսումնասիրությունների, 2011 թվականի ապրիլին ազգային պարկում հաշվառվել է շուրջ 181 գորիլաներ[5]։

Այլ տեսակներից են արևելյան շիմպազեներ և մի քանի՝ Cercopithecinae, Colobinae, Hamlyn's կապիկներ։ Կաթնասուններից են փղերը, ամերիկյան վայրի ցուլը, հսկա անտառային խոզը, բոնգոն, ջրային կզաքիսը, արևելյան գալագոն, Մակլաուի չղջիկը, ջրասամույրը և սկյուռը[2]։

Կարմիր գրքում կենդանական աշխարհից ընդգրկվել են՝[2]

  • Անտառային փիղը
  • Ալբերտին բվիկը
  • Արևելյան շիմպանզեն
  • Կահուզյան մուկը
  • Մակլաուի չղջիկը

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Barume 2000, p. 68-.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Kahuzi-Biega National Park»։ UNESCO։ Վերցված է 27 October 2013 
  3. Forests For the Future: Local Strategies for Forest Protection, Economic Welfare and Social Justice, by Paul Wolvekamp, page 154, Zed Books (January 1, 2000), 1856497577.
  4. «Kahuzi-Biega National Park»։ World Heritage Site Organization։ Վերցված է 28 October 2013 
  5. «Gorillas surviving against the odds in Kahuzi-Biega»։ Gorilla Organization։ 21 April 2011։ Վերցված է 28 October 2013 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]