Դեհլորան
| Քաղաք | ||
|---|---|---|
| Դեհլորան | ||
| պարս.՝ دهلران | ||
| 32°41′39″N 47°16′4″E / 32.69417°N 47.26778°E | ||
| Երկիր | ||
| Օսթան | Իլամ | |
| Շահրեստան | Դեհլորան | |
| Համայնք | Central District? | |
| ԲԾՄ | 224 մետր | |
| Խոսվող լեզուներ | Քրդերեն, լոռերեն | |
| Բնակչություն | 32 941 մարդ (2016)[1] | |
| Պաշտոնական կայք | dehloran.ir(պարս.) | |
|
| ||
Դեհլորան (պարս.՝ دهلران), քաղաք Իրանի արևմուտքում՝ Իլամ օսթանում (նահանգում)։ Ըստ վերջին մարդահամարի տվյալների քաղաքի բնակչությունը կազմում է 32 941 մարդ (2016)[1]։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 32 941 մարդ, որոնք կազմում էին 9 204 տնտեսություն[2]։ Դեհլորանը Իլամ օսթանի բնակչությամբ երկրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Իլամից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
| Տարի | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
|---|---|---|---|---|---|
| Բնակիչ | 13 546[4] | 23 492[4] | 28 320[5] | 30 989[6] | 32 941[2] |
Քաղաքում բնակվում են քրդեր և լոռեր[7].
| Բնակչության բաժանումն ըստ լեզվի | ||||
|---|---|---|---|---|
| Լեզու | Տոկոս | |||
| Լոռերեն | 50 % | |||
| Քրդերեն | 40 % | |||
| Պարսկերեն | 5 % | |||
| Այլ | 5 % | |||
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Իլամի հարավ-արևմուտքում՝ Իրաքի հետ սահմանից 25 կմ հեռավորության վրա, Զագրոսի լեռնային համակարգի հարավ-արևմտյան ճյուղավորման նախալեռնային հատվածում` ծովի մակարդակից 178 մ բարձրության վրա։ Դեհլորանը տեղակայված է Իլամից 125 կմ հարավ-արևմուտք, իսկ Թեհրանից՝ 490 կմ հեռու։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
- 1 2 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2020 թ. նոյեմբերի 1-ին. Վերցված է դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Ilam» (անգլերեն).
- 1 2 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006) language = fa». Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}: Missing pipe in:|title=(օգնություն) - ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «Լեզվական բաժանում. Իլամ օսթան». Iran Atlas (անգլերեն). Վերցված է 2024 թ. հունվարի 1-ին.
- ↑ Dehloran Tar Spring (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեհլորան» հոդվածին։ |
| ||||||
