Դելարա Դարաբի
Դելարա Դարաբի պարսկերեն՝ دلارا دارابى | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 29, 1986 |
Ծննդավայր | Ռաշթ, Իրան |
Վախճանվել է | մայիսի 1, 2009[1] (22 տարեկան) |
Մահվան վայր | Ռաշթ, Իրան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | նկարչուհի, բանաստեղծուհի և գրող |
Թեմաներ | պոեզիա |
Դելարա Դարաբի (պարսկերեն՝ دلارا دارابى, սեպտեմբերի 29, 1986, Ռաշթ, Իրան - մայիսի 1, 2009[1], Ռաշթ, Իրան), գիլանցի կին, ով 2003 թվականին հոր զարմուհու սպանության համար ենթարկվեց մահապատժի։ Չնայած այն բանին, որ Դելարան ընդունել էր իր դեմ մեղադրանքը, հետագայում պետք պարզվեր, որ նա իր վրա է վերցրել իր փեսացուի՝ Ամիր Հուսեյնի կողմից կատարված հանցագործությունը, ենթադրելով որ այդպիսով դատարանը կարող է անմեղսունակ համարել նրան՝ հաշվի առնելով անչափահասության փաստը[2]։ Դելարան տասնյոթ տարեկան էր, իսկ նրա փեսացուն՝ տասնիննը[3]։
Մինչ մահապատիժը Դելարան հինգ տարի անցկացրեց բանտում։ Այդ տարիների ընթացքում բացահայտվեց նրա սերը նկարչության հանդեպ։ Նա սկսեց և ավարտին հասցրեց մի քանի աշխատանքներ, որոնք արտահայտում էին նրա ազատատենչ ոգին։ Բանտարկության մեջ է լույս տեսել նաև նրա՝ "Բանտ" ("Prison") պոեմը, որը հոգեբանական և փոհափիլիսոփայական աշխատություն է՝ բանտում անցկացրած տարիների մասին[4]։ Նրա արվեստի հավաքածուն ցուցադրվել է Թեհրանում՝ Դելարայի ազատության համար պայքարողների կողմից։
Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Դուրաբին ծնվել է Գիլան գավառի հյուսիսային Ռաշթ քաղաքում։ Կախաղան է հանվել 2009 թվականի մայիսի 1-ի առավոտյան։ Այս մասին լուրը հայտնել է իրանա-ամերիկյան իրավաբան Լիլի Մազահերը, ով ինֆորմացիան տեղադրել էր Թվիթթերի իր էջում[5]։
Դատավարություն և մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատավարությունն անցկացվեց Ռաշթի դատարանում, որտեղ և նա մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց մահապատժի։ Նրա իրավապաշտպանը Աբդոլսամադ Խորամշահին էր։ Դատավճիռը կարդաց գերագույն դատարանը։ Դուրաբին չընդունեց դատարանի մեղադրանքը և հայտարարեց, որ կողոպուտի ժամանակ, որի ընթացքում տեղի էր ունեցել սպանությունը, նա եղել է դեղերի ազդեցության տակ։ Նրա փեսացուին մեղադրանք առաջադրվեց տասը տարի ազատազրկում՝ հանցագործությանը մասնակից լինելու համար[6]։
Amnesty International-ը հանդես եկավ մի քանի հրապարակային հայտարարություններով[7][8][9][10][11]։
Դուրաբին իր կարճատև կյանքի ընթացքում գրեց մի քանի ստեղծագործություններ։ Նա նկարների և ստեղծագործությունների միջոցով արտահայտում էր իր հոգեվիճակը։ 2008 թվականին Թեհրանում կայացավ նրա նկարիների ցուցահանդեսը, նմանատիպը կայացավ նաև 2007 թվականի ապրիլին Ստոկհոլմում[12][13][14][15][16]։
2007 թվականի հունվարի 20-ին Դուրաբին դիմեց ինքնասպանության՝ կտրելով իր դաստակները։ Նրան տեղափոխեցին հոսպիտալ, որտեղ ցոցաբերվեց առաջին օգնություն[17]։
Մեղմացուցիչ հանգամանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դելարայի պաշտպանների թիվը գնալով մեծանում էր։ Նրանք կոչով հանդես էին գալիս ամբողջ աշխարհում՝ դիմելով տարբեր միջազգային կազմակերպությունների սակայն՝ ապարդյուն[3]։ Amnesty International-ը Դելարային անմեղսունակ ճանաչելու կոչով դիմեց Իրանի կառավարությանը[18]։
Մանրամասներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի և Երեխայի իրավունքների կոնվենցիանյի անդամ երկիր Իրանը դիվանագիտական պարտավորություններ ուներ մահվան չդատապարտել 18 տարեկանից ցածր անձանց իրենց կատարած հանցագործությունների համար։
Այնուամենայնիվ, 1990 թվականից սկսած Իրանը մահապատժի է ենթարկել ավելի քան 18 երիտասարդների, ովքեր չէին բոլորել իրենց տասնութ տարին։ Դարաբիից առաջ վերջին անչափահաս իրավախախտը, ում նկատմամբ կիրառվել էր մահապատիժը 2005 թվականի դեկտեմբերի 10-ին Ռոստամ Տաջիկն էր[19]։
Համաձայն Իրանի Իսլամական Հանրապետության քրեական օրենսգրքի ՝ երեխաներն իրենց կատարած հանցագործությունների համար քրեական պատասխանատվության են ենթարկվում չափահաս տարիքում։ 1210-րդ հոդվածի 1-ին հավելվածի համաձայն, տղաներն իրավաբանորեն պատասխանատվություն չեն կրում մինչև 15 տարեկան հասակը կատարած սպանության համար[20]։
Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատավճիռը հայտարարելուց հետո սահմանվեց դրա կայացման երկամսյա ժամկետը, որի պատասխանատուն Ռաշթի դատարանն էր[21]։ Դելարա Դարաբին մահապատժի ենթարկվեց 2009 թվականի մայիսի 1-ի առավոտյան ժամը 5:00-ին՝ առանց նրա հարազատների և իրավապաշտպանի նախապես ծանուցմամբ[22]։ Կախաղան հանվելուց ընդամենը մեկ րոպե առաջ նրան հնարավորություն ընձեռվեց օգտվելու ծնողների հետ վերջին անգամ հեռախոսակապ հաստատելու հնարավորությունից և նա խնդրեց, որ փրկեն իրեն, որին հաջորդեց բանտապահի ձայնը `տեղեկացնելով ծնողներին, որ նա պետք է անմիջապես մահապատժի ենթարկվի իր կատարած հանցագործության համար[23][24]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 http://www.payvand.com/news/09/may/1007.html
- ↑ «Human Rights in Iran»։ Voice of America։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 22, 2014-ին։ Վերցված է մայիսի 22, 2014
- ↑ 3,0 3,1 King, Tim (հուլիսի 4, 2007)։ «Teenage Artist on Death Row in Iran Asks World for Help»։ Վերցված է մայիսի 30, 2014
- ↑ «Delara's Father: "Painters do not destroy. They love to create beauty instead. Delara could in no way destroy life. She could not murder anyone."»։ sarafrazan։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 22, 2014-ին։ Վերցված է մայիսի 22, 2014
- ↑ Mazahery Lily։ «DelaraDarabi was hanged to death by the terrorist government of Iran today»։ QuoteURL։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 5, 2011-ին։ Վերցված է մայիսի 22, 2014
- ↑ «Child offender at risk of execution»։ The Wire 37 (2) (London: Amnesty International)։ 2007-03-01։ էջ 4։ ISSN 1472-443X։ Վերցված է 2009-05-03
- ↑ Iran: Death penalty/ legal concern: Delara Darabi (f), Amnesty International, 6 January 2006, https://www.amnesty.org/en/documents/mde13/001/2006/en/, վերցված է 2009-05-03
- ↑ Teen Gets Death Sentence for Resisting Rape, February 2006, արխիվացված օրիգինալից 2012-07-17-ին, https://archive.is/20120717222908/http://www.amnestyusa.org/youth/nazanin.html, վերցված է 2009-05-03
- ↑ Iran: Further information on death penalty / legal concern: Delara Darabi, Amnesty International, 31 July 2006, https://www.amnesty.org/en/documents/mde13/084/2006/en/
- ↑ Iran: Quashing of child offender's death sentence highlights need for urgent legal reform, Amnesty International, 15 January 2007, https://www.amnesty.org/en/documents/mde13/002/2007/en/, վերցված է 2009-05-03
- ↑ Iran: Further information on death penalty / legal concern: Delara Darabi (f), Amnesty International, 27 April 2007, https://www.amnesty.org/en/documents/mde13/047/2007/en/, վերցված է 2009-05-03
- ↑ Delara Darabi paintings presentation, արխիվացված օրիգինալից July 7, 2007-ին, https://web.archive.org/web/20070707231634/http://www.womeniniran.net/EG/delara/delarasiteEn.html, վերցված է 2009-05-03
- ↑ STOP Child Executions in Iran, արխիվացված օրիգինալից October 23, 2007-ին, https://web.archive.org/web/20071023232425/http://www.stopchildexecutions.com/Delara_Photo_Gallery.aspx, վերցված է 2009-05-03
- ↑ Delara's painting exhibition: April 28, 2007 Amsterdam, 3 April 2007, արխիվացված օրիգինալից March 12, 2009-ին, https://web.archive.org/web/20090312011942/http://scenews.blog.com/1662278/, վերցված է 2009-05-03
- ↑ Darabi, Delara (30 April 2007), Prison by Delara Darabiدلارا دارابى.... زندان, արխիվացված օրիգինալից March 14, 2009-ին, https://web.archive.org/web/20090314075123/http://scenews.blog.com/1728547/, վերցված է 2009-05-03
- ↑ Darabi, Delara (2 May 2007), While Free: by Delara Derabi, արխիվացված օրիգինալից March 12, 2009-ին, https://web.archive.org/web/20090312011948/http://scenews.blog.com/1734550/, վերցված է 2009-05-03
- ↑ پدر دل آرا در گفت وگو با "اعتماد"؛ براي اثبات بي گناهي دخترم تلاش مي کنم [Delara's father in an interview with "Etemaad"; I'm trying to prove my innocence]։ Etemaad (Persian)։ փետրվարի 14, 2007։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 18, 2007-ին։ Վերցված է 2009-05-03
- ↑ Stop child executions: Delara Darabi, Amnesty International, 1 May 2009, արխիվացված օրիգինալից 22 April 2009-ին, https://web.archive.org/web/20090422155714/http://www.amnesty.org.uk/actions_details.asp?ActionID=9, վերցված է 2009-05-03
- ↑ UA 306/05, MDE 13/075/2005, 6 December 2005
- ↑ Islamic Republic of Iran and Penal Codes
- ↑ Delara Darabi executed in Iran, Amnesty International, 1 May 2009, https://www.amnesty.org/en/news-and-updates/news/delara-darabi-executed-iran-20090501, վերցված է 2009-05-03
- ↑ Soares Claire (մայիսի 4, 2009)։ «Delara Darabi: 'Oh mother, I can see the noose'»։ The Independent։ Վերցված է մայիսի 22, 2014
- ↑ Tait Robert (մայիսի 2, 2009)։ «Outcry as Iran executes artist over juvenile conviction»։ London: The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2009-05-03-ին։ Վերցված է 2009-05-03
- ↑ Tait Robert (2009-05-02)։ «Outcry as Iran executes artist over juvenile conviction»։ The Guardian (London)։ Վերցված է 2010-05-01
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (persian) Who makes decision in Iranian Judiciary system?, 5 March 2009, արխիվացված օրիգինալից May 7, 2009-ին, https://web.archive.org/web/20090507055352/http://www.aftab-yazd.com/textdetalis.asp?dt=5%2F3%2F2009&aftab=8&TextID=87591, վերցված է 2009-05-03
- SaveDelara!, արխիվացված օրիգինալից 2009-03-10-ին, https://web.archive.org/web/20090310025338/http://www.savedelara.com/, վերցված է 2009-05-03
- (Video) A Prisoner of Colors story of Delara Darabi facing execution in Iran, http://video.google.com/videoplay?docid=533103998986446192&q=delara+darabi, վերցված է 2009-05-03 A documentary about Delara Darabi
- Iran: Amnesty International calls for end to death penalty for child offenders, Amnesty International, 16 January 2006, https://www.amnesty.org/en/documents/mde13/005/2006/en/, վերցված է 2009-03-05
- Stop Child Executions in Iran, http://video.google.com/videoplay?docid=-326154263842459700&hl=en, վերցված է 2009-05-03 A video collage about Delara Darabi and other minors on death row
- (polish) Delara Darabi, May 2009, արխիվացված օրիգինալից 2009-05-04-ին, http://delara_darabi.w.interia.pl, վերցված է 2009-04-05 Polish campaign for Delara Darabi
- (persian) Iranian Criminal Laws for Minors, արխիվացված օրիգինալից 2011-07-13-ին, https://web.archive.org/web/20110713054317/http://www.iranstreetchildren.com/maghalat/childrennews040919.htm, վերցված է 2009-05-09