Դեբորա Կոմպանիոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեբորա Կոմպանիոնի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝իտալ.՝ Deborah Compagnoni
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Իտալիա
Ծննդյան ամսաթիվ՝հունիսի 4, 1970(1970-06-04) (53 տարեկան)
Ծննդավայր՝Բորմիո, Սոնդրիո, Լոմբարդիա, Իտալիա

Դեբորա Կոմպանիոնի (իտալ.՝ Deborah Compagnoni, հունիսի 4, 1970(1970-06-04), Բորմիո, Սոնդրիո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի լեռնադահուկորդուհի, Օլիմպիական խաղերի և աշխարհի առաջնության եռակի չեմպիոն։ Առավել հաջող ներկայացել է հսկա սլալոմում։

Մարզական կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբորա Կոմպանիոնին աշխարհի պատանեկան առաջնության հսկա սլալոմի չեմպիոն է (1987 թվական) և աշխարհի պատանեկան առաջնության արագընթաց վայրէջքի կրկնակի բրոնզե մեդալակիր (1986 և 1987 թվականներ)։

Աշխարհի գավաթի խաղարկությունում նորամուտը կատարել է 1987 թվականի նոյեմբերի 28-ին իտալական Սեստրիերեի սուպերհսկա մրցուղում[1]։ Առաջին անգամ աշխարհի առաջնության փուլում հաղթել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ին, երբ հսկա սլալոմ մարզաձևում մրցուղի էր դուրս էր եկել Սանտա Կատերինայում[1]։

Կարիերայի ընթացքում 113 անգամ մասնակցել է աշխարհի առաջնության փուլերին և 44 անգամ բարձրացել պատվո հարթակին՝ 16 հաղթանակ, 15 անգամ երկրորդ տեղ և 13 անգամ երրորդ տեղЗ[2]:

1992 թվականի Օլիմպիական խաղերում օլիմպիական սուպերհսկա մրցուղում հաղթելու պահին 21-ամյա Դեբորայի հաշվին կար ընդամենը 1 հաղթանակ աշխարհի առաջնության փուլերում։

Արբերվիլի հսկա սլալոմի մրցուղում Դեբորան լուրջ վնասել է ծունկը, ինչի պատճառով հետագայում ստիպված է եղել հրաժարվել արագընթաց ձևերից՝ արագընթաց վայրէջքից ու սուպերհսկայից և ուշադրությունը կենտրոնացնել հսկա սլալոմ ու սլալոմ ձևերի վրա։

Այն պատճառով, որ Դեբորան գործնականում չէր մասնակցում արագընթաց ձևերին, նրան այդպես էլ չի հաջողվել որևէ անգամ լինել աշխարհի առաջնության լավագույն եռյակում. նա 1997 1998 թվականներին եղել է չորրորդը։ Բյուրեղապակե միակ փոքրիկ գլոբուսը նվաճել է 1997 թվականին հսկա սլալոմից։

1994 թվականի Լիլեհամերի Օլիմպիադայում Կոմպանիոնին Իտալիայի հավաքականի դրոշակակիրն էր և հաղթել է հսկա սլալոմում։

1998 թվականի Նագանոյի Օլիմպիադայում Կոմպանիոնին երկրորդ անգամ անընդմեջ հաղթել է օլիմպիական հսկա սլալոմ ձևում։ Պատմության մեջ ևս երկու լեռնադահուկորդուհիների է հաջողվել 2 օլիմպիադաներում անընդմեջ հաղթել նույն ձևում (գերմանացի Կատյա Զայցինգերը 1994 և 1998 թվականներին հաղթել է արագընթաց վայրէջքում, իսկ խորվաթ Յանիցա Կոստելիչը 2002 և 2006 թվականներին հաղթել է զուգակցված ձևում։ Բացի այդ, Նագանոյում Կոմպանիոնին դարձել է պատմության մեջ առաջին լեռնադահուկորդուհին, որ կարողացել է նվաճել ոսկե մեդալներ 3 օլիմպիադաներում։

Աշխարհի առաջնության փուլերում Դեբորան վերջին հաղթանակը տոնել է 1998 թվականի հունվարի 6-ին հարազատ Բորմիոյի հսկա սլալոմի մրցուղում։

Մարզական կարիերան ավարտել է 1999 թվականի մարտին՝ 28 տարեկանում։

Նվաճած Աշխարհի գավաթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հսկա սլալոմ – 1997

Հաղթանակներ աշխարհի առաջնության փուլերում (16)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հսկա սլալոմ – 13
  • սուպերհսկա – 2
  • Սլալոմ – 1

Կարիերայի ավարտից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոմպանիոնիի ամուսինը՝ Ալեսանդրո Բեննետոն (ծնված 1964 թվականին), United Colors of Benetton ընկերության սեփականատիրոջ որդին է[3]։ 2000 թվականի օգոստոսին ծնվել է նրանց դուստրը, որին անվանել են Ագնես։ Այնուհետև ունեցել են ևս երկու երեխա՝ Տոբիասն ու Լուչեն։

2006 թվականի փետրվարին Դեբորան մասնակցել է Թուրինի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը։ Օլիմպիական կրակի փոխանցումավազքի ամենավերջում Կոմպանիոնին ջահն ստացել է 1976 թվականի սլալոմի օլիմպիական չեմպիոն Պիերո Գրոսից, այնուհետև այն հանձնել Ստեֆանիա Բելմոնդոյին, որը մի քանի վայրկյան անց վառել է Օլիմպիական խաղերի կրակը։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեբորա Կոմպանիոնիի ծնողների է պատկանում[4] Սանտա Կատերինայի լեռնադահուկային ալպյան հանգստավայրի "Baita Fiorita" 4-աստղանի հյուրանոցը։ Այդտեղ է Դեբորան կարիերայի ընթացքում առաջին անգամ բարձրացել աշխարհի առաջնության պատվո հարթակին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեբորա Կոմպանիոնի» հոդվածին։