Դաֆնա Գրունևելդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դաֆնա Գրունևելդ
Daphne Groeneveld
Daphne Groeneveld.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24, 1994(1994-12-24) (25 տարեկան)
ԾննդավայրԼեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն
ՔաղաքացիությունFlag of the Netherlands.svg Նիդերլանդների Թագավորություն
Ազգությունհոլանդացի
Մասնագիտությունմոդել
ԱշխատավայրWomen Management (Միլան, Փարիզ), Supreme Management (Նյու Յորք), Women Paris (Փարիզ), Select Model Management (Լոնդոն), PhotoGenics (Լոս Անջելոս), Scoop Models (Կոպենհագեն)
Կայքmodels.com/models/daphne-groeneveld
Daphne Groeneveld Վիքիպահեստում
Դաֆնա Գրունևելդ

Դաֆնա Գրունևելդ (հոլ.՝ Daphne Groeneveld, դեկտեմբերի 24, 1994(1994-12-24), Լեյդերդորպ, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ, Նիդերլանդների Թագավորություն)[1], հոլանդացի մոդել։ Ավելի հայտնի դարձավ 2010 թվականին Vogue Paris ամսագրի դեկտեմբեր-հունվար համարի շապիկին հայտնվելիս՝ Թոմ Ֆորդի հետ հայտնվելուց հետո։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրունվելդը ծնվել է Լեյդերդորպում և առաջին անգամ բացահայտվել է այն ժամանակ, երբ մոդելային գործակալություններից մեկը նրան հարցրել է, թե նա կցանկանար դառնալ մոդել[2]: 2010 թվականին Միլանում մասնակցել է աշուն-ձմեռ հավաքածուների ցուցադրությանը։ 2011 թվականին ճանաչվել է լավագույն հոլանդացի մոդել՝ Marie Claire Netherlands Fashion Awards մրցանակաբաշխության ժամանակ։

Նկարահանվում է Միու Միու, Ժիվանշի, Վերսաչե, Louis Vuitton, Քելվին Քլայն Sheer Beauty Fragrance և Դիոր ապրանքանիշների գովազդների համար[3]:

Գրունևելդը հայտնվել է Vogue Paris[4], i-D, Numero, Vogue Japan, Vogue Russia, Vogue Korea, LOVE և V ամսագրերի շապիկին։

Նա քայլել է այնպիսի դիզայներների համար, ինչպիսիք են՝ Աննա Սուին, Chanel-ը, Դիորը, Դոնա Կարանը, Էմիլիո Պուչին, Etro-ն, Ֆենդին, Gucci-ն, Ջեյսոն Վուն, Ջոն Գալիանոն, Կարլ Լագերֆելդը, Lanvin-ը, Louis Vuitton-ը, Մարկ Ջակոբսը, Պրադան, Ռոբերտո Կավալին, Shiatzy Chen-ը և Վերսաչին:

2013 թվականի Models.com կայքի «Թոփ 50 մոդելներ» ցուցակում զբաղեցրել է 23րդ հորիզոնականը։

Նա H&M ապրանքանիշի աշուն/ձմեռ 2012 հավաքածուի դեմքն էր[5]:

Նա ժամանակակից արտիստ Ջան Լիսմանի հետ խաղացել է ART COUTURE կարճամետրաժ ֆիլմում՝ Met Ball-ի համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]