Դարզի Թերզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Թերզյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Թերզյան
Ծնվել է1960 մայիսի 07
ԾննդավայրԻրաք Իրաք, Բաղդադ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Գիտական աստիճանպրոֆեսոր
Մասնագիտությունակադեմիկոս և վիրաբույժ

Սըր Արա Վարդկեսի Դարզին (Թերզյան) (մայիսի 7, 1960(1960-05-07)), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, պրոֆեսոր։

Ծնվել է 1960 թ. մայիսի 7-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Նրա հայրը՝ Վարդկես Դարզին, 1915 թ., ցեղասպանությունից մազապուրծ, հասել էր Իրաք։ Նա մասնագիտությամբ ինժեներ էր, կրթություն էր ստացել Բերկլիի համալսարանում։

Մանկության շրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկության մեծ մասը Արա Դարզին անց է կացրել Իռլանդիայում՝ Դուբլինում, որտեղ էլ հաստատվել էր Թերզյանների ընտանիքը։ Եվ հենց Դուբլինում էլ «Թերզյան» ազգանունը իռլանդացիների թեթև ձեռքով վերափոխվեց «Դարզիի»։ Վարդկես Դարզին իր հուշերում գրում է. «Մեր ընտանիքը իսկական հայկական ընտանիք է, շատ համերաշխ ու համախմբված, և ես իմ որդուն դաստիարակել եմ հայկական ոգով»։ Արա Դարզին նախնական կրթությունը Դուբլինում ստանալուց հետո հստակ որոշեց իր մասնագիտական ուղղությունը. դա բժշիագիտությունն էր։ Մինչդեռ հայրը շատ էր ուզում ու երազում, որ որդին գնա իր հետքերով։

Արա Դարզին ստացել է բժշկական փայլուն կրթություն։ Ստացել է Դուբլինի բժշկական համալսարանի վիրաբուժությանան ֆակուլտետի, Մեծ Բրիտանիայի վիրաբուժությանան արքայական համալսարանի, վիրաբուժությանան Ամերիկյան համալսարանի, Գլազգոյի վիրաբուժությանան և բժշկագիտության արքայական համալսարանի, Էդինբուրգի վիրաբուժությանան համալսարանի, Լոնդոնի բժշկագիտության ակադեմիայի, Արքայական տեխնոլոգիաների ակադեմիայի դիպլոմներ։

Բժշկական ռոբոտի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Դարզին փայլեց ոչ միայն բժշկագիտության, այլ նաև ինժեներիայի ոլորտում։ Դարզիի գլխավորությամբ բրիտանացի մասնագետները ստեղծեցին i-Sհոke[փա՞ստ] (ես-օձ եմ) սարքը։ Այդ ռոբոտ-գործիքը երկար խողովակ է, որի մեջ տեղակայված է միկրո-շարժիչ, տվիչ և տեսադիտման սարք։

Դարզիի և նրա գործընկերների հաջորդ հայտնագործությունը կոչվեց «Դա Վինչի». այն բժշկական ռոբոտ է, որն անհրաժեշտ է այնպիսի վիրահատությունների ժամանակ, ուր պահանջվում է սկալպելով (հերձադանակ) աշխատելու առավելագույն ճշգրտություն օրինակ, սրտի վիրահատության ժամանակ։ «Դա Վինչի»-ին վիճակված էր հայտնի դառնալ աշխարհով մեկ. դրա մասին տեղեկությունը ներառվեց անգամ Ջեյմս Բոնդի «Մեռնել, բայց ոչ այսօր» ֆիլմում։ Սցենարի համաձայն մեքենան սկանավորում է 007 գործակալի մարմինը և նմուշ վերցնում նրա արյունից։ Այդ առիթով Արա Դարզին իր հարցազրույցներից մեկում ասել է. «Թե՛ վիրաբույժի և թե՛ գործակալի համար կարևոր է սառնասրտությունը և ճշտությունը, դրանով է պայմանավորված, որ երկուսն էլ օգտագործում են լավագույն տեխնոլոգիաները…..Անկեղծ ասած, առաջ իմ մտքով իսկ չէր անցնի, որ բաժինը, որը ես գլխավորում եմ, կմասնակցի ֆիլմի նկարահանմանը»։

Դարզիի հաջորդ գաղափարը, որը բժիշկների մոտ տարակարծություն առաջացրեց, «սև արկղն էր»։ Նա առաջարկում էր հիվանդանոցները համալրել այնպիսի սարքերով, որոնք հիշեցնում են ինքնաթիռներում ձայնագրող «սև արկղերը»։ Արա Դարզին նախագծեց այնպիսի «սև արկղ», որն արձանագրում է վիրահատարանում կատարվող յուրաքանչյուր գործողություն։ Էլեկտրամագնիսային և գերձայնային սենսորները հարմարեցված են վիրաբույժի ձեռքերին, որոնք հստակ արձանագրում են նրա յուրաքանչյուր գործողություն։ Դարզիի կարծիքով, նման սարքավորումը առավել անվտանգ կդարձնի վիրահատությունը։ Միևնույն ժամանակ, վիրահատության ընթացքում առաջացած բարդությունների դեպքում հնարավոր կլինի հեշտությամբ պարզել՝ դա եղել է բժշկի անփութության պատճառո՞վ, թե՞ մարդու օրգանիզմը ի վիճակի չի եղել դիմադրելու։ Իհարկե, Դարզիի նոր գաղափարը բժիշկներին բաժանեց երկու խմբի, ոմանք գտնում էին, որ բժիշկը վիրահատարանում առանց այն էլ բավական լարված վիճակում է, և «սև արկղի» գաղափարը հավելյալ լարվածություն կառաջացնի։ Այդ տեսակետը, բնականաբար, չի կիսում Դարզին՝ մատնանշելով այն փաստը, որ ավիացիայի «սև արկղերը» այդպես էլ հավելյալ սթրեսային գործոն չդարձան օդաչուների համար, թեև սկզբում նման վախեր ևս առկա էին։

Բժշկագիտության ոլորտում մեծ ներդրումների համար 2001 թ. փետրվարին Արա Դարզին արժանացավ Մեծ Բրիտանիայի թագուհու հոբելյանական պարգևին, իսկ 2003 թ. ստացավ Բրիտանիայի քաղաքացիություն։ Լոնդոնում Արա Դարզիի բժշկագիտական գործունեությունը հաջող էր ընթանում։ Դարզին Միդդպլեկս կոմսության Կենտրոնական հիվանդանոցի առաջատար վիրաբույժներից մեկն էր, միևնույն ժամանակ գլխավորում էր Լոնդոնի «Արքայական քոլեջի» բժշկագիտության ֆակուլտետի վիրաբուժությանան ուռուցքաբանություն (օնկոլոգիա) բաժինը։ Այնուհետև Արա Դարզին ստանձնեց Մեծ Բրիտանիայի կառավարությունում առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը։

2000 թուվականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թ. հունիսին Մեծ Բրիտանիայի վարչապետ Գորդոն Բրաունի հրամանով Միացյալ Թագավորության ամենահայտնի վիրաբույժ, 47-ամյա պրոֆեսոր Արա Դարզին (Թերզյանը) նշանակվեց առողջապահության նախարար։ Դարզին Մեծ Բրիտանիայի ողջ պատմության մեջ եղավ առաջին հայազգի։ Նախարար դառնալով՝ Արա Դարզին չդադարեցրեց վիրաբույժի իր գործունեությունը։ Որպես նախարար՝ նա աշխատում էր ընդամենը չորս օր՝ երկուշաբթիից մինչև հինգշաբթի, և վարձատրվում էր հենց այդ օրերի համար. ուրբաթ օրը վիրահատությունների օրն էր, որոնք նա անում էր հասարակական հիմունքներով՝ չվարձատրվելով դրանց համար։ Կիրակի օրը Դարզին այցելում էր իր հիվանդներին։ Միակ հանգստյան օրը շաբաթ օրն էր, որը նա անց էր կացնում ընտանիքի հետ, կնոջ՝ Վենդիի և երեխաների՝ Ֆրեդի ու Նինայի հետ։

Արա Դարզին իր առանձնահատուկ տեղն ունի համաշխարհային առողջապահության ոլորտում. նա առողջապահական նորագույն տեխնոլոգիաների յուրացման կենտրոնի նախագահն է, առողջապահության արդյունաբերության նպատակային խմբի, Եվրոպայի միացյալ առողջապահական խորհրդի հանձնաժողովի, Միջազգային վիրաբուժական խմբի, Բժշկագիտության ակադեմիայի, 2006 թ.-ից՝ Արքայական ինժեներական ակադեմիայի պատվավոր անդամ։ Նրա վաստակը ըստ արժանվույն է գնահատվել Մեծ Բրիտանիայում։ Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, որոնցից պետք է նշել հետևյալները.

  • 2002 թ. դեկտեմբերին՝ Բարձր ասպետական մրցանակ Մեծ Բրիտանիային մատուցած ծառայությունների համար
  • 2004 թ.՝ Համդանի մրցանակ
  • 2006 թ.՝ Ավստրիայում տեղի ունեցած համաշխարհային մրցույթում Արտադրանքի գաղափարի հաղթող

Նա բժշկագիտության ոլորտին նվիրված տասնյակ հոդվածների և ութ գրքի համահեղինակ է։ Հատկանշական է, որ Արա Դարզին չի ուզում մոռանալ իր արմատների մասին. նա Մեծ Բրիտանիայի կառավարության միակ նախարարն էր, ով համարձակորեն խոսում էր Ցեղասպանության մասին։ Տարիներ առաջ հարցազրույցներից մեկում Արա Դարզին նշել էր. «Ես կցանկանայի այցելել Հայաստան։ Եվ չնայած ես դեռ այդ հնարավորությունը չեմ ունեցել, ես հույս ունեմ, որ մոտ ապագայում ինձ դա կհաջողվի անել։ Ես ցանկանում եմ վերադառնալ արմատներիս։ Ես աշխատել եմ շատ երկրներում, իսկ ինչո՞ւ չաշխատեմ նաև Հայաստանում։ Ես կարող եմ գնալ այնտեղ որպես կամավոր և կիսվել իմ փորձով տեղի բժիշկների հետ։ Ինձ պարզապես անհրաժեշտ է իրական հնարավորություն»,- հայտարարել է Արա Դարզին։ Այդպիսի հնարավորություն շուտով ընձեռնվեց։ 2004 թ. հոկտեմբերին նա առաջին անգամ այցելեց իր պատմական հայրենիք։ «Մալաթիա» բժշկական կենտրոնում հայ բժիշկների համար նա լապարասկոպիական վիրաբուժության վերաբերյալ դասախոսություն ունեցավ։ Արա Դարզին մի քանի ուսուցողական վիրահատություններ էլ կատարեց, որոնց միջոցով ամբողջապես կարողացավ հաղորդել իր փորձը։ Այցի ժամանակ որոշվեց «Մալաթիա» բժշկական կենտրոնում ստեղծել արդիականացված լապարասկոպիական վիրաբուժության կենտրոն։

Այժմյա գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր էլ նա ակտիվորեն համագործակցում է Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացման և նոր տեխնոլոգիաների ներդրման գործում։ Հայաստանի Հանրապետության Գիտություն-ն բարձր գնահատելով Արա Դարզիի գիտական վաստակը, ինչպես նաև Հայաստանի հետ համագործակցությունը, 2008 թ. նրան ընտրեց Հայաստանի Հանրապետության Գիտություն արտասահմանյան անդամ։ 2009 թ. սեպտեմբերի 19-ին Հայաստանի Հանրապետության Գիտություն-ում հյուրընկալվեց Հայաստանի Հանրապետության Գիտություն արտասահմանյան անդամ Արա Դարզին, սա նրա երրորդ այցն էր հայրենիք։ Նրան շնորհվեց արտասահմանյան անդամի դիպլոմ և հուշամեդալ։ Արա Դարզին իր շնորհակալական ելույթում նշեց, որ ամեն ինչ անելու է՝ շարունակելու իր համագործակցությունը Հայաստանի բժիշկների հետ։