Դարել Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դարել Ուոքեր
Darrell Walker
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Խաղարկող/Հարձակվող պաշտպան
Ծննդյան ամսաթիվ մարտի 9, 1961 (63 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 1,93 մ
Քաշ 82 կգ
Դպրոց Կորլիս (Չիկագո, Իլինոյս)
համալսարան Արկանզաս (UAFS) (1979—1980) Արկանզաս (1980—1983)
Դրաֆթի տարի 1983 / ռաունդ` 1 / ընտր.` 13-րդ
Դրաֆթ ակումբ Նյու Յորք Նիքս
Կարիերա սկիզբ 1983 թվական
Կարիերա ավարտ 1993 թվական
Կարիերայի պատմություն
Որպես խաղացող

Որպես մարզիչ

Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 720
  • Միավորներ՝ 6389 (8,9 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 3134 (4,4 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 3276 (4,6 փ/խ)
  • Խլումներ՝ 1090 (1,5 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 225 (0,3 բ/խ)

Դարել Ուոքեր (անգլ.՝ Darrell Walker, մարտի 9, 1961(1961-03-09), Չիկագո), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ և մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղացել է խաղարկողի և հարձակվող պաշտպանի դիրքերում։ Սովորել է Արկանզասի համալսարանում։ 1983 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Նյու Յորք Նիքս» ակումբի կողմից՝ 12-րդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Դենվեր Նագեթս», «Վաշինգտոն Բուլեթս», «Դետրոյթ Փիստոնս» և «Չիկագո Բուլս» ակումբի կազմերում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 10 մրցաշրջան։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (19841992-1993 թվականների մրցաշրջանին Ուոքերը «Բուլս»-ի կազմում դարձել է NBA չեմպիոն։ 1983 թվականին ընդգրկվել է NCAA երկրորդ համաամերկյան հավաքականի կազմում։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 720 խաղ, որոնց ժամանակ հավաքել է 6389 միավոր (8,9 մ/խ), կատարել 3134 անդրադարձ, 3276 փոխանցում, 1090 խլում և 225 բլոկշոտ[1]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերայի ավարտից հետո մարզել է «Տորոնտո Ռեպտորս» (1995-1998), «Ռոկֆորդ Լայթինինգ» (CBA) (1999-2000), «Վաշինգտոն Վիզարդս» (2000), «Վաշինգտոն Միստիքս» (WNBA) (2000), «Նյու Օռլեանս Հորնեթս» (օգնական) (2004-2008) և «Դետրոյթ Փիստոնս» (օգնական) (2008-2011) ակումբները։ Այժմ աշխատում է «Նյու Յորք Նիքս» ակումբում՝ որպես գլխավոր մարզչի օգնական[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]