Դավիթ Յազիջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դավիթ Յազիջյան
Ծնվել էմայիսի 15, 1915(1915-05-15)
ԾննդավայրBlack Sea Governorate, Ռուսական կայսրություն
Մահացել էհուլիսի 23, 1988(1988-07-23) (73 տարեկանում)
Մահվան վայրՍոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան Լենինի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Խորհրդային Միության հերոս և Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան

Դավիթ Միսակի Յազիջյան (մայիսի 15, 1915(1915-05-15), Black Sea Governorate, Ռուսական կայսրություն - հուլիսի 23, 1988(1988-07-23), Սոչի, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային Միության հերոս (մայիսի 31, 1945), կրտսեր լեյտենանտ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1939-1940 թվականների ձմռանը մասնակցել է Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը։
  • 1942 թվականին ավարտել է Ստալինգրադի (Վոլգոգրադ) տանկային ուսումնարանի դասընթացները։
  • 1942 թվականի սեպտեմբերից, որպես տանկի, դասակի, ապա վաշտի հրամանատար, մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Աչքի է ընկել 1944 թվականի գարնանը՝ Նարևի գետանցման, թշնամու թիկունքում տանկային դեսանտ հանելու և նույն թվականի ձմռանը ականադաշտ էր վնասազերծելու ժամանակ։

Հերոսի կոչմանն արժանացել է 1945մարտին Կյուրստին (այժմ՝ Կոստշին) քաղաքի գրավման մարտերում ցուցաբերած սխրագործությունների համար։ 1946 թվականին զորացրվել է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 104 CC-BY-SA-icon-80x15.png