Դավիթ Մարգարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Մարգարյան
Ծնվել է1915
ԾննդավայրԱրամուս, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1995
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1941)
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքային գերազանցության համար» մեդալ

Դավիթ Հովսեփի Մարգարյան (1915, Արամուս, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1995), հայ մանկավարժ։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Մարգարյանը ծնվել է 1915 թվականին Կոտայքի շրջանի Արամուս գյուղում։ 7-ամյակն ավարտելուց հետո միջնակարգ դպրոցն ավարտել է Ելղովանում։ 1936-1941 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը[1]։

1941 թվականին զորակոչվել է բանակ, ծառայությունն անցել է Լենինականում, 61-րդ հրաձգային դիվիզիայում։ 1942 թվականին մասնակցել է Մոզդոկի և Հյուսիսային Կովկասի մի շարք քաղաքների ազատագրման մարտերին, որոնցից մեկում վիրավորվել է և բուժվելուց հետո 1943 թվականին զորացրվել է բանակից[1]։

1943-1945 թվականներին Մարգարյանը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ 1943-1944 թվականներին եղել է Քանաքեռի միջնակարգ դպրոցի տնօրեն և հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ, 1945-1948 թվականներին՝ «Արշալույս» թերթի խմբագիր, կուսշրջկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, այնուհետև՝ Ձորաղբյուրի, ապա՝ Քանաքեռի միջնակարգ դպրոցների տնօրեն։ 1975 թվականին անցել է կենսաթոշակի, միաժամանակ շարունակել է դպրոցում դասավանդել հայոց լեզու և գրականություն։

Պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», «Աշխատանքային գերազանցության», «Աշխատանքի վետերան» և այլ մեդալներով[1]։

Դավիթ Մարգարյանը մահացել է 1995 թվականին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Աշխատանքային գերազանցության» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]