Դավիթ Գեղամեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթ Գեղամեցի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրՁորագյուղ
Վախճանվել էանհայտ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուհայերեն
Ժանրերողբ

Դավիթ Գեղամեցի (ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են, Ձորագյուղ, XVI-XVII դարերի հայ միջնադարյան բանաստեղծ և եկեղեցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթ Գեղամեցին ծնվել է Գեղամա լեռների արևելյան փեշերին գտնվող Ձորագյուղ գյուղում, որտեղից էլ ստացել է Գեղամեցի մականունը։ Եղել է եկեղեցական գործիչ, հայտնի է եղել իր բանաստեղծություններով։ Այդ մասին գրված է իր մոր գերեզմանի վրա տեղադրված խաչքարի վրա, որը գտնվում է Պոլիտեխնիկի բակում[1][2]։

Առավել հայտնի է իր «Ողբք ի Ջուղա» աշխատությամբ, որը գրվել է 1610 թվականին։ Հեղինակը քննադատվում է Շահ Աբասի քաղաքականությունը և պատմում Արևելյան Հայաստանից հայերի տեղահանումների մասին[3][4][5]։ Դավիթը հիմնականում պատմում է Ջուղայի մասին, բայց կան նաև պատմական հետաքրքիր տվյալներ Երևանի, Եղեգնաձորի, Նախիջևանի, Կաղզվանի, Շիրակավանի հայաթափման վերաբերյալ[6][7]։

Պահպանվել է Հայսմավուրքի այն օրինակը, որը արտագրված է եղել անձամբ Դավիթ Գեղամեցու կողմից (Մատենադարան, ձեռագիր N 3812)[8]: Հրատարկվել է 1901 թվականին Ղևոնդ Ալիշանի կողմից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сагумян С. Шифр в армянской эпиграфике // Вестник общественных наук Национальная академия наук Республики Армения. — 1980. — № 3. — С. 73—91.
  2. Бархударян С. Свод армянских надписей // Выпуск IV. Гехаркуник. — изд-во АН АрмССР, 1973. — С. 250.
  3. Бахчинян Г. Армянская национально-патриотическая поэзия XVII века // Историко-филологический журнал Национальная академия наук Республики Армения. — 1990. — № 3. — С. 29—42.
  4. История всемирной литературы. — М.: «Наука», 1987. — Т. 4. — С. 423.
  5. Хачатрян П. Средневековые армянские исторические плачи (XIV—XVII вв.) // Историко-филологический журнал Национальная академия наук Республики Армения. — 1970. — № 3. — С. 270—273.
  6. Акопян Т. История Еревана (1500—1800 гг.). — изд-во ЕГУ, 1971. — С. 36—37.
  7. Айвазян А. Джуга. — «Советакан грох», 1984. — С. 15—16.
  8. Памятные записи армянских рукописей XVII века. Часть первая (1600—1620 гг.) / сост. В. Акопян, А. Иоаннисян. — изд-во АН АрмССР, 1974. — С. 362—368.
  9. Алишан, Гевонд Հայապատում. — Венеция: изд-во АН АрмССР, 1901. — С. 614—616.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]