Դավիթխանյանների առանձնատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դավիթխանյանների առանձնատուն
Տեսակշենք
Երկիր Իրան
ՏեղագրությունՂազվին
ՍեփականատերՄարտիրոս խան Դավիթխանյան, Ալեքսանդր խան Սեթխանյան և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարություն

Դավիթխանյանների առանձնատուն, պատմական կալվածք Իրանի Ղազվին քաղաքում։ Դավիթխանյանների ընտանիքի կալվածքներից էր։ Այժմ այն պատկանում է Իրանի կառավարությանը[1]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը տեղակայված է Իրանի ամենահին՝ Սեպահ փողոցում։ Կալվածքի տարածքում գտնվող գլխավոր շենքն ունեցել է հիսուն սենյակ։ Գույքում կային նաև բազմաթիվ առանձին շենքեր ընտանիքի անդամների համար, ինչպես նաև շուշանների լճակ, թենիսի չորս կորտեր, ձիերի ախոռներ և վարդերի այգի։

Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիթխանյանների ընտանիքի նշանավոր անդամ գեներալ Մարտիրոս խան Դավիթխանյանը 19-րդ դարի մեծ մասը տան սեփականատերն էր, երբ ծառայում էր որպես պարսկական կազակական բրիգադի գեներալ և շտաբի պետ, ինչպես նաև լինելով պրոֆեսոր՝ ֆրանսերեն ու ռուսերեն էր դասավանդում Իրանի առաջին ժամանակակից բարձրագույն համալսարանում՝ Դար ուլ-Ֆունուն դպրոցում։ Սարգիս խան Դավիթխանյանը և Էսկանդար խան Դավիթխանյանը նույնպես հայտնի էին և հաճախ լինում էին այս առանձնատանը։

1894 թվականին, երբ Մարտիրոսի դուստրը՝ Մարիամ Դավիթխանյանը, ամուսնացավ պարսկական բանակի մեկ այլ բարձրաստիճան գեներալի՝ Ալեքսանդր խան Սեթխանյանի հետ, Մարտիրոսն իր օժիտին ավելացրեց այս առանձնատունը[2]։

«էմիրի բաղնիք»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանում հակահայկական տրամադրությունների աճի հետ մեկտեղ, որը պայմանավորված էր ավելի ազդեցիկ մուսուլման-իրանցիների և իրանահայ քրիստոնյա հայերի միջև կրոնական լարվածությամբ, հայերը համարվում էին անմաքուր և նրանց արգելվում էր օգտվել հանրային բաղնիքներից։ Այս դժգոհությունը շտկելու և իր համայնքին աջակցելու համար Մարտիրոս խան Դավիթխանյանն իր առանձնատներից մեկի հետևում կառուցեց մեծ բաղնիք՝ իրանահայության բացառիկ օգտագործման համար։ Ժողովուրդը բաղնիքն անվանել է «Էմիրի բաղնիք»[1]։

Թոշակի անցնելուց հետո Մարիամ Դավիթխանյանի ամուսինը՝ Ալեքսանդր խան Սեթխանյանը, պահպանում էր այն բաղնիքը, որը Մարտիրոս Խան Դավիթխանյանը կանգնեցրել էր կալվածքի հետևում[3]։ Հայոց ցեղասպանությունից հետո հազարավոր հայեր փախան Պարսկաստան և սկսեցին օգտվել այս բաղնիքից որպես ապաստան հակահայկական տրամադրություններից և շքեղություն։

1921 թվականի պետական հեղաշրջում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի բանակում երկարատև կարիերայից հետո Ալեքսանդր խան Սեթխանյանը հեռացավ Դավիթխանյանների առանձնատուն՝ հրաժարվելով պարսկական կազակական բրիգադը ղեկավարելու պարտականություններից։ Դրանից անմիջապես հետո Ռեզա խանը, որն այդ ժամանակ միայն սարհանգ (գնդապետ) էր, ստացավ սարթիպի կոչում և սկսեց արագորեն բարձրանալ բրիգադի ծառայողական սանդուղքով՝ մինչև Թեհրանի գնդի հրամանատար դառնալը[4]։ 1921 թվականին Էդմունդ Այրոնսայդը՝ Պարսկաստանում օկուպացիոն բրիտանական զորքերի հրամանատարը, Ռեզա Խանին առաջ է քաշում՝ դարձնելով հրամանատար[5]։ Մոտ մեկ ամիս անց գեներալ Այրոնսայդը խրախուսում է Ռեզա խանին հեղաշրջում իրականացնել Ղաջարիների կառավարության դեմ։ Ալեքսանդր խան Սեթխանյանին, որը բնակվում էր Դավիթխանյանների առանձնատանը, այցելում են պարսկական բանակի իր գործընկերները և հորդորում մտածել Ռեզա խանին ընդդիմանալու մասին, քանի որ Ռեզա խանի զորքերը հավաքվել են Թեհրանից ոչ հեռու։ Քանի որ Ալեքսանդրը սիրում էր Ռեզային, երբ Ռեզան նրա հրամանատարության տակ գտնվող զինվոր էր և մտերիմ հարաբերություններ էր զարգացրել նրա հետ, նա նախընտրում է չհակառակվել հեղաշրջմանը[6]։ Արդյունքում Ռեզա խանը գլխավորում է բրիգադի ավելի քան 3000 զինվորներից բաղկացած ջոկատը և գրավում մայրաքաղաքը՝ ստիպելով հեռանալ Ղաջարիների դինաստիային[7]։

Մոտենում էր ապրիլը, իսկ Ալեքսանդրը դեռ հավատարմության երդում չէր տվել նոր շահին, ինչպես բազմաթիվ գեներալներ, որոնք եկել էին իրենց հավատարմությունը հայտնելու։ Ալեքսանդրը նրան հրավիրեց Սեպահ փողոցում գտնվող Դավիթխանյանների առանձնատուն, որտեղ նրան հսկում էին բրիգադի անդամները։ Ռեզա խանի հրամանով իրեն և Ալեքսանդրին թույլատրեցին առանձին քննարկել ապագայի հարցերը։ Նրանք երկուսով քայլեցին կալվածքի այգիներով և սկսեցին շրջանցել լճակը։ Լճակին չհասած Ալեքսանդրը դադարեց քայլել, իսկ Ռեզա խանը ձեռքը գցեց ավագ գեներալի ուսին և շարունակեց քայլել։ Հինգ տարի անց Ռեզա խանը իրեն թագադրեց Իրանի թագավոր՝ հիմնելով Փահլավիների դինաստիան[6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Navisargian, Alice (2012). «THE IMMORTALS» (PDF). Encyclopaedia Iranica Online. Արխիվացված (PDF) օրիգինալից 2019 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 26-ին.
  2. Navasargian, Alice (2012). The Immortals.
  3. Eliz., Sanasarian (2000). Religious minorities in Iran. Cambridge University Press. ISBN 0-511-01769-3. OCLC 56336089.
  4. R., Keddie, Nikki (1999). Qajar Iran and the rise of Reza Khan, 1796-1925. Mazda Publishers. ISBN 1-56859-084-9. OCLC 40693830.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  5. Ghani, Cyrus (2001 թ․ հունվարի 6). Iran and the Rise of Reza Shah: From Qajar Collapse to Pahlavi Power. էջ 147.
  6. 6,0 6,1 Yaghoubian, David (2014). Ethnicity, Identity, and the Development of Nationalism in Iran. Syracuse University Press.
  7. «The Beginning of the Pahlavi Era», Iran and the Rise of Reza Shah, I.B.Tauris, 1998, doi:10.5040/9780755612079.ch-014, ISBN 978-1-8606-4258-6, Վերցված է 2021-08-26-ին