Դաշնամուրի համար սոնետ № 10 դո մաժոր (Մոցարտ)
Ձև | երաժշտական գործ/ստեղծագործություն |
---|---|
Կոմպոզիտոր | Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ |
Կատալոգի համար | 330 և 300h |
Տոնայնություն | Դո մաժոր |
Երաժշտական գործիքներ | դաշնամուր |
Դաշնամուրի համար սոնատ № 10 դո մաժոր, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի 1783 թվականին Վիեննայում գրված սոնատ։ Նա սոնետը գրել է քսանյոթ տարեկանում։ Սոնետը հանդիսանում է դաշնամուրի համար գրված սոնատների ցիկլի առաջին սոնատը։ Այն առաջին անգամ հրապարակվել է 1784 թվականին երկու սոնատների հետ միասին «Artaria» հրատարակչությունում՝ Վիեննայում։ Սոնատի միջին մասի կատարման տևողությունը կազմում է գրեթե քսան րոպե։ Այս սոնատը համարվում է Մոցարտի ամենահայտնի սոնատներից մեկը։
Սոնատի բնագիր տարբերակը պահպանվում է Յագելոնյան համալսարանի գրադարանում՝ Կրակովում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոնատը բաղկացած է երեք մասից.
- Տեմպ՝ moderato
- Andante cantabile
- Allegretto
I մաս՝ Allegro moderato
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մասի կատարումը, հիմնականում, տևում է գրեթե ինը րոպե։ Այս մասում առկա են երկու հստակ հիմնական թեմաներ, որոնք զարդարված են զարդանախշերի օգտագործմամբ, քանի որ այն ժամանակ բնորոշ էր։
Առաջին թեման կատարվում է դո մաժոր տոնայնությունում և դոմինանտայում անցնում է սոլ մաժոր տոնայնություն՝ երկրորդ թեմայի էքսպոզիցիայի համար։ Զարգացումը տեղի է ունենում շատ արագ։ Կրկնության ժամանակ լսվում է առաջին թեման՝ նորից դո մաժորում։ Հետո նորից անցում է կատարվում սոլ մաժոր, իսկ հետո նորից դո մաժոր՝ տոնիկայում երկրորդ թեմայի կրկնության համար[1]։
II մաս՝ Andante cantabile
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրորդ մասը տևում է հինգից մինչև յոթ րոպե։ Ուշագրավ է այս մասի վերջաբանը, որը չի գրել Մոցարտը։ Ինքնագրում այս մասը ավարտվում է կրկնողոթյամբ, իսկ 1784 թվականին հրապարակման մեջ ավելացվել է ֆա մաժորում կոդա։
III մաս՝ Allegretto
[խմբագրել | խմբագրել կոդը]Համեմատած առաջին և երկրորդ մասերի՝ երրորդ մասը ավելի էներգետիկ է։ Նվագակցության համար այստեղ բնորոշ է արպեջիոն։
Վերջին մասը կորել է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դաշնամուրի համար սոնատ № 10 № 10. տեսահոլովակը youtube.com-ում կատարող՝ Դանիել Բարենբոյմ