Դաննինգ-Կրյուգերի էֆեկտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դաննինգ-Կրյուգերի էֆեկտ, ճանաչողական խեղաթյուրում, երբ ցածր ունակությամբ անձինք տառապում են երևակայական գերազանցությամբ՝ իրենց կարողությունները իրականից շատ ավելի բարձր գնահատելով։ Դաննինգը և Կրյուգերը այդ շեղումը վերագրում են ցածր ունակություններով անձանց մետաճանաչողական անկարողությամբ՝ հստակ գիտակցել իր անտեղյակությունը և գնահատել դիմացինի ճշմարտացիությունը։ Նրանց ուսումնասիրությունները հանգել են հետևյալ եզրակացություններին՝ բարձր կարողությամբ անձինք կարող են թերագնահատել իրենց հարաբերական իրավասությունը և կարող են թյուրիմացաբար ենթադրել, որ խնդիրները, որոնք հեշտ են իրենց համար նույնպես հեշտ են ուրիշների համար[1]։

Դաննինգը և Կրյուգերը ենթադրել են, որ էֆեկտը ցածր կարողություններով մարդկանց ներքին պատրանքն է և բարձր ունակություններով օժտված մարդկանց արտաքին ընկալման թերագնահատումն է։ Անկարող մարդկանց արժեքային խեղաթյուրումը իրենց մասին սխալ կարծիքից է, իսկ բանիմաց մարդկանց արժեքային խեղաթյուրումը բխում է ուրիշների մասին սխալ կարծիքից[1]։

Նախնական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևույթն առաջին անգամ դիտարկել են Դեյվիդ Դաննինգը և Ջասթին Կրյուգերը1990 թվականին կատարած փորձերի շարքի ընթացքում՝ Կոռնելի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում[1][2]։ Ուսումնասիրությունը սկսվեց ՄաքԱրթուր Վիլերի դեպքով, մարդ, ով երկու բանկ էր կողոպտել, իր երեսը ծածկելով լիմոնի հյութով, սխալմամբ կարծելով, թե կարող է օգտագործվել որպես անտեսանելի թանաք՝ թաքցնելով իր դեմքը տեսախցիկներով արձանագրելուց[3] ։ Հեղինակները նշել են` վաղ ուսումնասիրությունները ենթադրում են, որ իրականացվող տգիտության չափանիշների հիմքում ինքնագնահատման  սխալ արժևորումն է:

Գերագնահատման այս բնավորությունը նկատվում է այնպիսի հմտություններ ուսումնասիրելիս, ինչպիսիք են կարդացածը հասկանալ, զբաղվել բժշկությամբ, մեքենա վարել, շախմատ կամ թենիս խաղալ։ Դաննինգը և Կրյուգերը ենթադրում էին, որ այդ հմտությունների համար ոչ կոմպետենտ մարդիկ[4]

  • չեն կարողանում ընդունել սեփական անկարողությունը
  • չեն կարողանում ընդունել իր անհամապատասխանության աստիճանը
  • չեն կարողանում ճշգրիտ որոշել ուրիշների հմտության չափը
  • սեփական հմտությունների բացակայությունը գիտակցում և ընդունում են միայն այն բանից հետո, երբ նրանք նախապատրաստվում են որակավորման:

Դաննինգը զուգահեռներ է բերում առօրյա կյանքից. գանգուղեղային վնասվածքի պատճառով հաշմանդամություն ստացած մարդը չի կարող գիտակցել իր հաշմանդամությունը, նույնիսկ այնպիսիք, ինչպիսին կուրությունն ու կաթվածն են։ Եթե դու անկարող ես, դու չես կարող իմանալ որ դու անկարող ես․․․ Ճիշտ պատասխանն ընտրելու հմտությունները, հենց այն ունակություններն են, որ ճիշտ պատասխանն ընտրելու քեզ անհրաժեշտ ունակություններն են, որոնք դու չունես։

Աջակցող հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննինգը և Կրյուգելը որոշեցին այդ վարկածը ստուգել Քորնելի մագիստրանտների վրա, հոգեբանության դասընթացների ընթացքում։ Մի շարք հետազոտությունների ընթացքում, նրանք ուսումնասիրեցին ուսանողի ինքնագնահատականը տրամաբանական մտածողության հմտությունների, քերականական հմտությունների, և հումորի վերաբերյալ: Ցուցադրությունից հետո իրենց թեստերի, ուսանողներին ներկայացրեցին իրենց թեստերի արդյունքները և խնդրեցին գնահատել իրենց դասարանի վարկանիշային աղյուսակում։ Կոմպետենտ խումբը իր ունակություններին ճշգրիտ գնահատական է տվել, մինչդեռ ոչ կոմպետենտ խումբը գերագնահատել է իր ունակությունները։ Այլ կերպ ասած, ուսանողները, որոնք պատրաստվում էին անել քնի դեպրիվացիայի եւ ԴԱՇՆԱՅԻՆ մտածեցի, որ նրանք դիմել են B-ի կամ, ավելի լավ է աշխատել:

Մինչդեռ, բարձր ունակություններով ուսանողները, որպես կանոն հակված են թերագնահատել իրենց հարաբերական ունակությունները։ Կոպիտ ասած, մասնակիցները, ովքեր հեշտությամբ են լուծում խնդիրները, սխալմամբ կարծում են, որ դրանք հեշտ են նաև մյուսների համար։ Այլ կերպ ասած, նրանք ենթադրում են, որ ուրիշները նույնքան ունակ են որքան իրենք, եթե ոչ ավելի ունակ, քան իրենք։[1]

Նույն փաստաթղթում տպված հետագա ուսումնասիրությունները վկայում են, որ բոլորից շատ ոչ կոմպետենտ ուսանողները, վերապատրաստումից հետո, չնայած իրենց ունակությունների բարելավմանը, ավելի ճիշտ են գնահատում իրենց համեմատական կարողությունները։[1]

2003 թվականին, Դաննինգը և Ջոյս Էրլայնգերը, նույնպես Կորնելլի համալսարանից, հրապարակեցին հետազոտություններ, որում մանրամասնում են, արտաքին ազդակների շնորհիվ, մարդկանց իրենց վերաբերյալ հայացքների փոփոխությունը։ Հետազոտությունների մասնակիցներին՝ համալսարանի ուսանողներ, Թեստեր տվել են աշխարհագրության Որոշ թեստեր միտված էին ուսանողների ինքնագնահատման վրա ազդել դրական, որոշներն էլ՝ բացասական։ Այնուհետ, նրանց առաջարկվել էր գնահատել իրենց պատասխանները։ Դրական թեստեր ստացած ուսանողները զգալիորեն ավելի լավ ցուցանիշներ են արձանագրել, քան բացասական թեստերին պատասխանողները։[5]

Դանիել Էյմսը և Լարա Քամրաթը այս աշխատանքը ընդլայնեցին, ընդգրկելով անձի զգայունությունը ուրիշների նկատմամբ, որքանով ունակ է անհատը զգալ իրենց շրջապատող մարդկանց։[6]

Բարսոնի և այլոց կողմից կատարված հետազոտություններում խնդիր էր դրված ստուգել Կրյուգերի և Մյուլլերի առաջարկած հիպոթեզը՝ ունակություններից զուրկն է անտեղյակ, թե՞ երկուսն էլ։ Նրանց վարկածն էր, "մարդիկ բոլոր ունակության մակարդակներում հավասարաչափ սխալ են գնահատում սեփական ունակությունները։[7] Այս հիպոթեզը ստուգելու համար հեղինակները երեք տարբեր հետազոտություններ են կատարում, որոնք բոլորը ներգործում են "Խնդիրների դժվարությունների ընկալումը և մասնակիցների կարծիքն իրենց համեմատական ունակությունների վերաբերյալ"։[7] Հեղինակները հայտնաբերեցին, որ երբ հետազատողները առաջարկել էին միջին դժվարության խնդիրներ, լավագույն և վատագույն կատարողների իրենց ունակությունների վերաբերյալ կանխատեսումները քիչ էին տարբերվում։ Ի հավելումն, որ ավելի բարդ խնդիրներ իրականացնելիս, լավագույն կատարողները կանխատեսումները քիչ ճշգրիտ էին, քան վատ կատարողների կանխատեսումները։ Հեղինակները եզրակացրել են, որ արդյունքները վկայում են, որ "Գնահատելը ունակությունների բոլոր մակարդակներում, ենթակա է միևնույն աստիճանի սխալների"։[7]

Էրլինգերը և ուրիշները (2008) փորձ կատարեցին ստուգել այլընտրանքային բացատրությունները, սակայն եկան որակապես սկզբնական արդյունքներին նման եզրակացության։ Հոդվածը եզրակացնում է, որ հիմնական պատճառն այն է, որ հակառակ բարձր ունակությունների տեր մարդկանց, ցածր ունակությունների տեր մարդիկ հետադարձ կապով հետևություններ չեն անում և չեն ընդունում իրենց ընդունակությունների առաջարկվող բարելավումների անհրաժեշտությունը"։[8]

Այլ մշակույթների վրա հիմնված ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննինգ-Կրյուգերի ուսումնասիրությունները որպես կանոն կիրառվել են ամերիկացիների վրա։ Արևելյան Ասիայում կատարված մի շարք հետազոտություններ վկայում են, որ տարբեր սոցիալական ուժեր տարբեր մշակույթներ ունեն։ Օրինակ, արևելյան ասիացիները հակված են թերագնահատել իրենց ունակությունները և իրենց ձախողումների մեջ տեսնում են իրենց ունակությունները բարելավելու ուրիշներին հասնելու հնարավորություն։[9]

Պատմական[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Դաննինգ-Կրյուգերի էֆեկտը ձևակերպվել է 1999 թվականին, Դաննինգը և Կրյուգերը նշել էին, որ փիլիսոփաների և գիտնականների կողմից ավելի վաղ նմանատիպ դիտարկումների մասին և մեջբերել նրանց ասածները, ներառյալ Կոնֆուցիոսի ("Ռեալ գիտելիքը՝ քո տգիտության աստիճանն իմանալն է"), [2] Բերտրան Ռասել ("Մեր ժամանակների ամենացավոտ երևույթն է, որ հիմարները վստահ են իրենց իրավացիության մեջ, իսկ երևակայությամբ և ունակություններով օժտվածները լի են կասկածներով և անվճռականությամբ"), [8] և Չարլզ Դարվին, ("Անտեղյակությունը ավելի հաճախ է ծնում վստահություն, քան գիտելիքը")։[1]

Ջերեյնթ Ֆալլերը մեկնաբանելով հոդվածը նշում է, որ Շեքսպիրը նույնատիպ դիտարկում է արել ("Հիմարը կարծում է, որ ինքն իմաստուն է, բայց իմաստունը գիտի, որ ինքը կարող է և հիմար լինել")։[10]

Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաննինգը և Կրյուգերը 2000 թվականին հոգեբանության մեջ իրենց համեստ զեկույցի՝ պարգևատրվել են երգիծական իգնոբելյան մրցանակով՝ «Ունակություններից զուրկն ու անտեղյակը․ Ինչպես սեփական ոչ կոմպետենտության գիտակցման անկարողությունը կարող է բերել ուռճացված ինքնագնահատումների»[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Kruger Justin, Dunning David (1999)։ «Unskilled and Unaware of It: How Difficulties in Recognizing One's Own Incompetence Lead to Inflated Self-Assessments»։ Journal of Personality and Social Psychology 77 (6): 1121–34։ PMID 10626367։ doi:10.1037/0022-3514.77.6.1121 
  2. 2,0 2,1 Dunning David, Johnson Kerri, Ehrlinger Joyce, Kruger Justin (2003)։ «Why people fail to recognize their own incompetence» (abstract)։ Current Directions in Psychological Science 12 (3): 83–87։ doi:10.1111/1467-8721.01235։ Վերցված է 4 January 2016 
  3. «Why Losers Have Delusions of Grandeur»։ New York Post։ 23 May 2010։ Վերցված է 19 March 2014 
  4. Lee Chris (25 May 2012)։ «Revisiting why incompetents think they’re awesome»։ Arstechnica.com։ էջ 3։ Վերցված է 11 January 2014 
  5. Ehrlinger Joyce, Dunning David (January 2003)։ «How Chronic Self-Views Influence (and Potentially Mislead) Estimates of Performance»։ Journal of Personality and Social Psychology (American Psychological Association) 84 (1): 5–17։ PMID 12518967։ doi:10.1037/0022-3514.84.1.5 
  6. Ames Daniel R., Kammrath Lara K. (September 2004)։ «Mind-Reading and Metacognition: Narcissism, not Actual Competence, Predicts Self-Estimated Ability» (PDF)։ Journal of Nonverbal Behavior 28 (3): 187–209։ doi:10.1023/B:JONB.0000039649.20015.0e։ Վերցված է 21 July 2013 
  7. 7,0 7,1 7,2 Burson K., Larrick R., Klayman J. (2006)։ «Skilled or unskilled, but still unaware of it: how perceptions of difficulty drive miscalibration in relative comparisons»։ Journal of Personality and Social Psychology 90 (1): 5։ PMID 16448310։ doi:10.1037/0022-3514.90.1.60։ Կաղապար:Hdl 
  8. 8,0 8,1 Ehrlinger Joyce, Johnson Kerri, Banner Matthew, Dunning David, Kruger Justin (2008)։ «Why the unskilled are unaware: Further explorations of (absent) self-insight among the incompetent» (PDF)։ Organizational Behavior and Human Decision Processes 105 (1): 98–121։ PMC 2702783։ PMID 19568317։ doi:10.1016/j.obhdp.2007.05.002 
  9. DeAngelis Tori (Feb 2003)։ «Why we overestimate our competence»։ Monitor on Psychology (American Psychological Association) 34 (2): 60։ Վերցված է 7 March 2011 
  10. Fuller Geraint (2011)։ «Ignorant of ignorance?»։ Practical Neurology 11 (6): 365։ PMID 22100949։ doi:10.1136/practneurol-2011-000117 
  11. «Ig Nobel Past Winners»։ Վերցված է 7 March 2011