Jump to content

Դանհուատան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանհուատան
蛋花湯
Դանհուատանի բաղադրիչները
Չինական խոհանոց
Ծագում
ՏեսակՉինական ապուր
Ենթատեսակապուր և ձվով ուտեստ
Առաջացման երկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Բաղադրամասեր
Հիմնականձու, եփված հավի արգանակ,
Հնարավորսև պղպեղ, սպիտակ պղպեղ, տոֆու, կանաչ սոխ, լոբի, եգիպտացորեն, պառմիզան, սխտոր
 Einlaufsuppe Վիքիպահեստում

Դանհուատան, կտրտված ձվով Չինական ապուր, եփված հավի արգանակով։ Հաճախ նրան ավելացնում են սև կամ սպիտակ պղպեղ, նաև տոֆու և կանաչ սոխ։ Հարած ձուն բարակ շիթով լցնում են եռացող արգանակի մեջ, ինչի արդյունքով սպիտակուցը փաթաթվում է բարակ սպիտակ փաթիլների։ Ուրիշ բաղադրատոմսերով ապուրը պատրաստում են Ամերիկայում, Եվրոպայում և Ճապոնիայում։ Ուրիշ տարածքներում ապուրների մեջ ավելացնում են լոբի և եգիպտացորեն։

Ճապոնական խոհանոցում ձուն կոտրում են ուդոնի և սոբաի վրա։ Իտալիայում ապուրի մեջ ավելացնում են պառմիզան «ստրաչչատելլա»։ Ֆրանսիայում պատրաստում են չինականին նման ապուր սակայ մի փոքր ավելացնում են սխտոր։ Ֆրանսիական այդ տեսակը անվանում են «տուրին»[1]։

Ավստրիական խոհանոցում այն անվանում են «այեռֆլոկենզուպպե» կամ «այեռֆլյոկենզուպպե»։ Այդ ապուրում ձուն խառնում են ալյուրի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]