Դանկո
| Դանկո | |
|---|---|
| Տեսակ | հնարած կերպար և գրական հերոս |
| Հեղինակ | Մաքսիմ Գորկի |
| Ներկայացված է | Պառավ Իզերգիլը |
| Սեռ | արական |
Դանկո, Մաքսիմ Գորկու «Պառավ Իզերգիլը» պատմվածքի երրորրդ մասի հերոսը, որն իրեն զոհաբերեց հանուն ժողովրդի և նրանց փրկեց իր վառվող սրտի օգնությամբ։ Ռոմանտիկ հերոսի կերպարը կապված է հեղինակի «հաղթահարված բայրոնիզմի» հետ[1], միաժամանակ տվել է նիցշեստական մոտիվներ։
Կրիվոյ Ռոգում տեղադրվել է Ալեքսանդր Վասյակինի քանդակած հերոսի կիսանդրին։
Գաղափար։ Կերպարի դիցաբանական և գրական հիմք
[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գեղեցիկ երիտասարդի» կերպարը մարդկանց կարողացել է դուրս բերել խավարից և ճահճուտներից։ Գորկին այս պատմվածքը գրել է Բեսարաբիայում և Ռումինիայում ճամփորդելուց չորս տարի հետո, որտեղ կիսվել է այնտեղ անցկացրած տպավորություններով[2]։ «Դանկո» անունը, ըստ «Դառը և մոլդովական ժողովրդական բանահյուսություն» գրքի հեղինակ Գեորգե Բոգաչի, վերցված է գնչուական լեզվից և թարգմանաբար նշանակում է «փոքրիկ որդի»[3]։ Վառվող սրտով պատանու մասին պատմության մեջ արտացոլված է սուպեր հերոսների մասին պատկերացնումները, որոնց արարքները հանգեցնում են մշակութային ճեղքմանը և մարդկության առաջ բաց են անում նոր գիտելիքներ։ Մաքսիմ Գորկու ստեղծագործությաունները հետազոտող Իրինա Գույսը համարում է, որ Դանկոյի դիցաբանական նախորդներից մեկը եղել է Պրոմեթևսը, որը մարդկանց տվել է կրակ՝ «նրանց միավորում է միևնույն տարրը»։ Ընդ որում, գրականագետը նշում է, հին հունական դիցաբանության տիտանի ընդհանուր ծավալները և Պառավ Իզերգիլը պատմվածքի հերոսի գործողությունները այնուամենայնիվ համեմատելի չեն[4]։ Հին Հունաստանի ներկայացուցիչ փիլիսոփա Էմպեդոկլեսը շարունակում է գրականագետ Իրինա Երյոմինի գործը։ Գորկին լինելով կրակապաշտ, լավ ծանոթ էր Էմպեդոկլեսի Բնության մասին աշխատանքին, որտեղ հիշատակվում էր, որ կրակի գոյությունը պատմվածքում ըստ էության հիմնավորված է՝
| Դանկոյի վառվող սրտի կրակը անհետք չի կորել, որը կապված է տիեզերքի հետ...Այն փաստը, որ Դանկոյի վառվող սիրտը ծնվել է Գորկու գեղարվեստական երևակայության մեջ, Էմպեդոկլեսը ասում է, որ կրակի թեման արտացոլվում է նրա աշխատանքներում[5]։ |
Գորկին Պառավ իզերգիլ ը պատմվածքի ստեղծելուց հետո խոստովանեց, որ Դանկոյի կերպարից անբաժանելի էր շվեդ գրող XIX- XX դարերի ստեղծագործ, մտավորականության մտքի վարպետ Յուհան Ավգուստ Ստրինդբերգը։ Dagens Nyheter թերթում հրապարակված հոդվածում գրողը հերոսին համեմատում է Ստրինբերգի «Դանկոյի պոետ»֊ի հետ, քանի որ երկուսն էլ լուսավորեցին մարդկանց, և իրենց կյանքը զոհեցին ազատության ճանապարհին[6]։ «Պոետ» բառը բացակայում է լեգենդից, և վերջին հիշատակումն այն է, որ հեղինակի դիզայնից դեպի մարմնացում ճանապարհին Դանկոյի կերպարը կարող է փոխվել։
Նիցշեական մոտիվները Դանկոյի կերպարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես նշել է կենսագիր Պավել Վալերևիչը, խորհրդային գիտության մեջ պրոլետարական հեղինակի ստեղծագործություններում երկար ժամանակ եղել է նիցշեական թեման։ Այնուամենայնիվ դա եղել է Պոլիշինելի գաղտնիքը։ Համայնքում լավ գիտեին երիտասարդ Գորկու վերաբերմունքը Ֆրիդրիխ Նիցշեի ուսմունքի հանդեպ[7]։ Գրականագետ Վսևոլոդ Կելդիշի խոսքերով 1890-ական թվականներին Ալեքսեյ Մաքսիմովիչը հետաքրքրված էր ապստամբ անատներով, քանի որ նրանք ունեն հզոր ստեղծագործական էներգիա։ Դանկոն ներառված է այդպիսի հերոսների ցանկում, ովքեր իրենց սիրտը տվեցին հանուն մարդկանց[8]։
Գորկու երիտասարդ կուռքերից է եղել նաև բուլղարացի բանաստեղծ Պենչո Սլավեյկովը, քանի որ նա իր ստեղծագործություններում առաջ է քաշել ուժեղ անհատականության գաղափարը։ Սլավեյկովի գրած աշխատանքների թվում հետազոտողները առանձնացնում են «Սրտերի սիրտը» պոեմը, որտեղ նկարագրված է անգլիացի ռոմանտիկ պոետ Պերսի Բիշի Շելլիի կյանքը։ Ըստ Իրինա Երյոմինի, Շելլիի և Դանկոյի միջև գոյություն ունի կապ, նրանց սրտում «այրվում է արև»[9]։
Դանկո և Լարրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտողները նշել են, որ Լարրայի և Դանկոյի պատմության մեջ հայտնվելը պատահական չէ։ Հերոսները համակցված են միմյանց հետ, ինչպես «սևն ու սպիտակը, կյանքն ու մահը, սերը և ատելությունը, բարին և չարը»։ Լարրան համեմատվում է արծվի հետ, քանի որ նա սովոր է բոլորին վերևից նայել, իսկ Դանկոն նրա հակապատկերն է[10]։ Լարրայի Պատմությունը զարգանում է, նա պատժվում է և դատապարտվում մենակությամբ։ Գրականագետ Բորիս Բյալիկը նշում է՝ ավելի վատ տառապանք չկա, քան մենակությունը[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Быков Д. Л. Был ли Горький?. — М.: Астрель, 2012. — ISBN 978-5-17-054542-1
- ↑ Максимова, 1979, էջ 413
- ↑ Комментарии // Максим Горький. Избранное. — Просвещение, 1983.
- ↑ Гуйс И. «Старуха Изергиль» А.М. Горького: новый взгляд // Литература. — 2007. — № 06 (678).
- ↑ Ерёмина, 1995, էջ 211—212
- ↑ Михайловский Б. Стриндберг // Литературная энциклопедия: В 11 томах. — М.: Художественная литература. — Т. 11. — С. 85—91.
- ↑ Басинский П. В. Горький. — М.: Молодая гвардия, 2005. — ISBN 5-235-02850-3
- ↑ Келдыш В. А. Творчество М. Горького // История всемирной литературы: В 8 томах / АН СССР; Институт мировой литературы им. А. М. Горького. — М.: Наука, 1994. — Т. 8. — С. 64.
- ↑ Ерёмина, 1995, էջ 210—213
- ↑ Щербина И. «Я и старуха...». О рассказе М. Горького «Старуха Изергиль» // Литература. — 2003. — № 8 (536).
- ↑ Бялик, 1986, էջ 62
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ерёмина И. Ф. М. Горький и П. Славейков. Черты ницшеанства в образах романтических героев // Неизвестный Горький / Барахов В. С.. — М.: Наследие, 1995. — С. 206—214. — ISBN 5-201-13207-3
- Максимова В. А. Старуха Изергиль. Примечания // М. Горький. Собрание сочинений в 16 томах. — М.: Правда, 1979. — Т. 1. — С. 413—414.
- Бялик Б. А. Судьба Максима Горького. — М.: Художественная литература, 1986.
| Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |