Դանին ծնվել է 1961 թվականին, Բուկինա Ֆասոյի Բոբո Դիուլասո քաղաքում[4][5], բուկինաֆասոցի առաջին դերասաններից մեկը համարվող Սոտիգի Կույատեի ընտանիքում։ Սովորել է հայրենի երկրի մայրաքաղաք Ոագադուգուի կինեմատոգրաֆիական կրթության աֆրիկյան ինստիտուտում (Institute Africain d'Education Cinématographique), այնուհետև ուսումնառությունը շարունակել Ֆրանսիայում, Սորբոնի համալսարանում ստացել մշակութային ու հասարակական մարքեթինգի մագիստրոսի աստիճան, փարիզյան մեկ այլ համալսարանում՝ Université de Vincennes à Saint-Denis-ում՝ կինոմասնագետի որակավորում։
Նրա ռեժիսորական առաջին աշխատանքը Bilakoro կարճամետրաժ ֆիլմն էր, որը նկարահանել է 1989 թվականին։ 1995 թվականին թողարկել է իր առաջին լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը՝ Keïta! l'Héritage du griot-ն[6]։ Դանի Կույատեի լավագույն ստեղծագործություններից է համարվում 2017 թվականին նկարահանած Medan vi lever լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը, որն արժանացել է աֆրիկյան կինոակադեմիայի մրցանակների[7][8][9]։
1992 թվականին Դանի Կույատեն, համագործակցելով Սեկու Տրաորեի և Իսա Տրաորե դը Բրահիմայի հետ, հիմնադրել է կինոարտադրության Sahelis Productions ընկերությունը[10]։
↑Dembrow, Michael, «SIA: THE MYTH OF THE PYTHON», Portland Community College, Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 19-ին, Վերցված է 24 de agosto de 2008-ին{{citation}}: More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն); Unknown parameter |fechaarchivo= ignored (|archive-date= suggested) (օգնություն)
Baaz, Maria Eriksson; Palmberg, Mai (2001), Same and Other: Negotiating African Identity in Cultural Production, Uppsala: Nordic Africa Institute, ISBN91-7106-477-X, OCLC48025721