New York, New York

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«New-York, New-York»
Լայզա Մինելլիի երգը «Նյու Յորք, Նյու Յորք ֆիլմի սաունդթրեք» ալբոմից
Թողարկված1977
Ձայնագրված1977
Ժանրթեթև երաժշտություն, ջազ
Լեզուանգլերեն
Տևողություն3:16
ԼեյբլCapitol Records
ՀեղինակՋոն Քանդեր
Ֆրեդ Էբ
ՊրոդյուսերՍոննի Բերք
Նյու Յորք, Նյու Յորք ֆիլմի սաունդթրեք ալբոմի երգացանկ
Bobby's Dream
(21)
«New-York, New-York»
(22)
Orchestral Reprise
(23)
«New-York, New-York»
Ֆրենկ Սինատրայի երգը «Trilogy: Past Present Future» ալբոմից
Թողարկված1980
Ձայնագրված17 հուլիսի18 դեկտեմբերի 1979
Ժանրթեթև երաժշտություն, ջազ
Լեզուանգլերեն
Տևողություն3:26
ԼեյբլReprise Records
ՀեղինակՋոն Քանդեր
Ֆրեդ Էբ
ՊրոդյուսերՍոննի Բերք
Trilogy: Past Present Future ալբոմի երգացանկ
MacArthur Park
(14)
«New-York, New-York»
(15)
Summer Me, Winter Me
(16)

«Նյու Յորք, Նյու Յորք» (անգլ.՝ New York, New York), երգ և երաժշտական թեմա, որն առաջին անգամ հնչել է Լայզա Մինելիի կատարմամբ Մարտին Սկորսեզեի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմում (պրեմիերա՝ 1977 թվականի հունիսի 21)։ Ստեղծագործությունը հատուկ գրվել է երգահան Ջոն Քանդերի և բառերի հեղինակ Ֆրեդն Էբի կողմից այդ երաժշտական ֆիլմի համար։ 1979 թվականին երգը մի փոքր այլ ձևով գործիքավորվեց և կրկին կատարվեց Ֆրենկ Սինատրայի կողմից «Trilogy: Past Present Future» ձայնասկավառակի համար։ Այդ ժամանակվանից երգն անքակտելիորեն կապված է այդ երկու երաժիշտների հետ։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն մի հարցազրույցի[1], որը տվել են Քանդերը և Էբը 2002 թվականին ԱՄՆ խոշորագույն ազգային NPR ռադիոկայանին, երգը «ծնվել է զայրույթում»։ Հեղինակները Սկորսեզեի կողմից հրավիրվել էին նոր կինոֆիլմի համար հինգ ստեղծագործություններ ստեղծելու համար, ներառյալ՝ գլխավոր թեման։ Սկզբնական տարբերակը ներկայացվել էր ռեժիսորին և դերասաններ Լայզա Մինելլիին և Ռոբերտ Դե Նիրոյին։ Վերջինս կարծիք էր հայտնել, որ երգը «պետք է ավելի ուժեղ լինի… հնարավո՞ր է ևս մեկ անգամ փորձել»։ Երգահանը և բանաստեղծը լսումներից զարմացած էին հեռացել, քանի որ կարծում էին, որ երիտասարդ դերասանները նրանց ստեղծագործել են սովորեցնում։ Հետագայում Էբը խոստովանեց, որ Դե Նիորն իրավացի էր, սակայն զայրույթի ժամանակ երգն ավելի արագ էր վերանայվել։ Ֆիլմը մեծ հաջողություն չունեցավ, սակայն Մինելլին շարունակում էր կատարել երգը իր համերգների ժամանակ։ 1979 թվականին «New York, New York» երգի թեման օգտագործեց Սինատրան՝ փոխարինելով որոշ բառեր (փոխեց My old town bluesThese little town blues-ով և To find I’m king of the hill, Head of the listAnd find I’m a number one, top of the list-ով)։ Էբը խոստանում է, որ նա այդ փոփոխությունների հեղինակը չէ, սակայն շնորհակալ է Սինատրային նրա համար, որ երգն այդքան հանրահայտ է դարձրել։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Նյու Յորք Յանկիզ» բեյսբոլային ակումբի տնային խաղերի հաղթանակած ավարտին մարզադաշտում հնչում էր Ֆրենկ Սինատրայի կատարմամբ «New York, New York» երգը, պարտությունների ժամանակ՝ Մինելլի կատարումը։ Ներկայումս երգչուհու երկրպագուների բազմաթիվ բողոքների պատճառով այդ ավանդույթը այլևս չի շարունակվում[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]